Ինչպես ընտրել թարմ և օգտակար կանաչեղեն
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։ Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդը, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր կանաչիների մասին։
Գրեթե բոլոր կանաչիները հարուստ են վիտամին С –ով, կարոտինով ու ֆոլաթթվով։ Կանաչու հիմնական օգտակարությունը դրանում պարունակվող կենսաբանական ակտիվ նյութերի ու եթերային տարրերի մեջ է։ Եթերային յուղերը, որոնք էլ հենց կանաչուն բույր են հաղորդում, ունեն հակամիկրոբային ու հակաբորբոքային գործողություն։
Կանչեղի հիմնական շեշտը պետք է դնել թարմության վրա։ Կանաչիները պետք է լինեն մուգ կանաչ գույնով, բոլոր տերևները՝ ձիգ, դա նույնպես կարևոր է։ Նայեք, որ արմատից կտրած հատվածը թարմ լինի:
Մաղադանոս ընտրելիս ուշադրություն դարձրեք տերևների գույնին: Անկախ տեսակից, այն պետք է լինի շատ փայլուն։
Ռեհան գնելիս ուշադիր եղեք, որ այն լինի փափուկ և հոտավետ, դա կանաչու թարմ լինելու մասին է խոսում։ Հետևեք նաև, որ փնջի մեջ չլինեն կանաչ տերևեն, քանի որ դրանք ավելի քիչ օգտակար նութեր են պարունակում։
Սամիթ ընտրելիս ձեր մեկ ճյուղը տրորեք և հոտ քաշեք։ Եթե սամիթի հոտը թույլ է, հազիվ զգացվում է, ապա ձեզ առաջարկվում են ջերմոցային կանաչի։ «Դրսում» աճեցված սամիթն ուժեղ բույր ունի ։
Կանաչ սոխ ընտրելիս ուշադրություն դարձրեք կանաչ և սպիտակ և կանաչ մասերի միջև ընկած սահմանին: Դրա հստակությունն ու խտությունը ցույց են տալիս լավ որակը։