Ինչ քրեական գործով են կանչել Վահե Հակոբյանին՝ չեմ կարող ասել, ողջամիտ կասկած ունենք, որ նրա նկատմամբ կարող են հարկադրանքի միջոց կիրառել. Փաստաբան Ոչկոմպետենտության շքերթը գլխավորում է Մակունցը. շուտով նախկինների կադրային քաղաքականությանը երանի ենք տալու Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում, Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների վրա. հունվարի 25-ն՝ ամփոփ (տեսանյութ) Կոմունիստների ժամանակ էին ասում, թե դատավորը անպայման պետք է ամուսնացած լինի. Դատավորը՝ Ջհանգիրյանի հայտարարության մասին Մակունցից հետո ո՞վ է լինելու «Իմ քայլ» խմբակցության ղեկավարը Տեսանյութում 30 ավտոմեքենաների մասին է խոսվում, սակայն ցույց է տրվում միայն մեկը, անձը, որ արել է նկարահանումը՝ կարող է ոստիկանությանը դիմում գրի. Ջոնի Մելիքյան Արփի Դավոյանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելու մասին (տեսանյութ) Իմ համար տարօրինակ է, թե ինչի վրա են զարմանում ԲԴԽ անդամ-թեկնածուները, եթե իրենք դատական ակտին ծանոթ չեն. Աշոտ Երկաթին չկալանավորած դատավոր Ինչո՞ւ է ուղարկում Մակունցին ԱՄՆ՝ չգիտեմ, գուցե մասնավոր կապիտալի արտահանման, ԱՄՆ-ում անշարժ գույքի ձեռք բերելու, կամ պարզապես հայ-ամերիկյան հարաբերությունները փչացնելու համար. Արա Պապյան ԿԳՄՍՆ քաղաքապետարանի և մյուս նախարարությունների հետ կքննարկի մանկապարտեզներում ընդունելություն կազմակերպելու հարցը. Ժաննա Անդրեասյան
Երևան, 26.Հունվարի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

Անկախացումից ի վեր իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության վրա

Հասմիկ Հարությունյանը հետազոտություն է գրել, որում Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր իրականացված դատաիրավական ոլորտի բարեփոխումնրը պայմանականորեն կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի․
1. Բարեփոխումների առաջին փուլը, ինչը սկսվեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ,
2. երկրորդ փուլի սկզբնավորումը պայմանավորվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով, որի շրջանակներում իրականացվեցին երկու ծրագրեր՝ 2009-2011թթ․ և 2012-2016թթ․դատական և իրավական ծրագրերը,
3. երրորդ փուլը հիմք դրվեց 2015թ. Սահմանադրական փոփոխություններով, որի առանցքային նպատակներից էր ապահովել իրավունքի գերակայության հետևողական իրացումը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների շարունակական ծրագրերի իրականացումը հասցեագրել է մեկ հիմնական խնդիր՝ մեծացնել դատական իշխանության անկախությունը:
Չնայած շուրջ 24 տարիների ընթացքում 3 փուլով իրականացրած 4 (5-րդը` դեռևս ընթացքի մեջ) երկարաժամկետ ծրագրերի գործողություններին` դատական իշխանության անկախության խնդիրը շարունակում է հանդիսանալ Հայաստանում արդարադատության իրացման առանցքային խոչընդոտ:

Ծրագրերի ուսումնասիրությունն ու դրանց շրջանակներում իրականացված միջոցառումների համեմատությունը հնարավորություն է տալիս առանձնացնել 3 խումբ պատճառներ, որոնք ազդեցություն են ունեցել դատական իշխանության անկախության բացակայության վրա:

Օրենսդրության և պրակտիկայի անհամապատասխանելիություն
Բարեփոխումների ծրագրերի շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունները հիմնականում համակարգային փոփոխության չեն հանգեցրել: Մի կողմից, դրանք պրակտիկայում ամբողջությամբ կիրառելիություն չեն ստացել, մյուս կողմից՝ օրենքներում կատարված փոփոխությունները վերաբերել են կոնկրետ խնդիրների, որոնց միջոցով հնարավոր չի եղել ապահովել բարեփոխումների ծրագրերով ակնկալվող արդյունքները:

Մասնավորապես՝ իրականացված բարեփոխումների երրորդ ծրագրից սկսած՝ դատավորների անկախության առնչությամբ օրենսդրական փոփոխությունները միտված են եղել վերացնել անկախության հնարավոր սահմանափակումները: Այնուամենայնիվ, դատավորների նշանակման և պաշտոնից ազատման գործում հանրապետության նախագահի ունեցած վճռական դերը շարունակել է դատավորների անհատական անկախության վրա մեծ ազդեցություն ունենալ: 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով թեև նախագահի դերը նվազեցվել է, այնուամենայնիվ, այդ դերակատարման նվազեցումը չի հանգեցրել ընդհանուր համակարգի փոփոխության:

Իրականացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դատավորների անկախության հետ կապված խնդիրների գերակշիռ մասը շարունակվում է օրենսդրական այնպիսի խնդիրների առկայության հետևանքով, ինչպիսին են, օրինակ, դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգը, դրան առնչվող իրավական կարգավորումների անհստակությունը, կիրառման պրակտիկան:

Դատական և իրավական ծրագրերի արդյունավետությունն էականորեն կախված է եղել նաև դրա շրջանակներում իրականացված օրենսդրական փոփոխությունների պրակտիկ կիրառելիությունից:

Հետազոտությունը վեր է հանել նաև, որ նույնիսկ օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ չեն արտացոլել պրակտիկայում գոյություն ունեցող իրական խնդիրները կամ չեն ներառել դրանց առնչությամբ ներկայացված միջազգային առաջարկությունները, խորհրդատվական կարծիքները:

Ծրագրային միջոցառումների կրկնություններ
Դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ուսումնասիրությունը փաստում է, որ տարիներ շարունակ ընթացող գործընթացի շրջանակներում տեղ գտած խնդիրները և դրանց ուղղված գործողություններն ու միջոցառումները կրկնվել են: Օրինակ՝ դատավորների նշանակման, կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և արդարադատության խորհրդի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց վերաբերող միջոցառումների ծրագրերը: Թեև խնդիրների ծավալը և ծանրակշռությունը ենթադրում է շարունակական գործողություններ և հետևողականություն, այնուամենյանիվ, արդյունքների արդյունավետություն չի ապահովվել:

Որպես օրինաչափություն՝ նախորդին հաջորդող ծրագրերը կրկնվող թիրախային ոլորտների և միջոցառումների համար որպես հիմնավորում ներկայացրել են արդեն իրականացված ծրագրերի ընթացքում միջոցառումների ոչ բավարար կամ անարդյունավետ իրականացումը: Սակայն դրանց անարդյունավետության պատճառները վեր չեն հանել, և հաջորդ ծրագրերի շրջանակներում նման հնարավոր պատճառների ազդեցությունը չի չեզոքացվել:

Ավելին, նշված ոլորտների և դրանցում արձանագրված խնդիրների լուծման կապակցությամբ շուրջ 20 տարի տարբեր միջազգային կառույցների կողմից տրվել են նույնանման հանձնարարարակններ՝ օժանդակելով բարեփոխումների արդյունավետությանն ու առավել թիրախավորված գործողություններ ստանձնելուն: Սակայն, ինչպես ցույց են տալիս ծրագրային միջոցառումները, դրանք բարեփոխումների ծրագրերում ամբողջությամբ չեն ներառվել՝ թե՛ օրենսդրական, թե՛ պրակտիկային ուղղված քաղաքականության մակարդակներում:

Հաշվետվողականության և հանրային ներգրավվածության բացակայություն
Իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ կատարողական և ազդեցության գնահատման հաշվետվողականությունը հիմնականում բացակայել է: Բացի այդ, ծրագրերի մշակման գործընթացը լայն հանրային մասնագիտական ներգրավվածություն չի ապահովել: Թերևս նաև սա է պատճառ հանդիսացել, որ տարբեր տարիների ծրագրերում միջոցառումները կրկնվել են: Օրինակ՝ թեև ինքնակառավարման մարմինների արդյունավետության բարձրացման, դատավորների նշանակման և կարգապահական պատասխանատվության ինստիտուտների արդյունավետ կիրառման համար տարբեր ծրագրերի մեջ ներկայացվել են տարբեր միջոցառումներ, սակայն դրանց կատարողականը և ազդեցության գնահատումը չեն ներկայացվել:

Նման հաշվետվողականությունն էական նշանակություն կունենար ծրագրային խնդիրների կամ գործողությունների անարդյունավետությունը հաշվի առնելու և դրանց կրկնությունը բացառելու գործում:

ՀՀ Կառավարության կողմից արդեն իսկ հաստատված, ընթացիկ՝ 2019-2023թթ-ի դատկան և իրավական բարեփոխումների ծրագրի արդյունավետությունը էապես կախված է նրանից, թե որքանով են ճիշտ ուղենշվել իրական խնդիրներն ու դրանց ուղղված գործողությունները, և ինչ քայլեր կձեռնարկվեն նախկինի բացթողումները թույլ չտալու համար:

Ամբողջական ուսումնասիրությանը հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://prwb.am/new/hy/2019/01/25/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2/ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ ՀՀ մի շարք ավտոճանապարհներին երկասառույց է, Մասիս քաղաքում մառախուղ է Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է Սուրբ Սարգսի տոնի բոլոր միջոցառումները չեղարկվել են Անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք Օգնեք վերադարձնել մեր զինվորներին, ես ձեզ դիմում եմ հազարավոր հայ մայրերի անունից․ Ն Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան Երևանում վագոն-տնակ է այրվել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի ուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ Սյունիքի նախկին մարզպետն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ. ՔԿ-ն՝ Հակոբյանին հարցաքննության հրավիրելու մասին. 1lurer.am ՀՖՖ-ն կասեցրել է ֆեդերացիայի վեց անդամների անդամությունը Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս. ԱՀ նախագահը շնորհավորել է Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա կապակցությամբ Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ բանակում Լիկա Թումանյանը լքել է դահլիճը՝ չկարողանալով նույն սրահում մնալ Աննա Հակոբյանի հետ (տեսանյութ) Աննա Հակոբյանը դուստրերի հետ համերգի է մասնակցում (տեսանյութ) Նիկոլը դիակ է, քանզի չեն կողմնորոշվում՝ ով է հուղարկավորելու, այն փտում է ու թունավորում ողջ տունը․ Միքայել Մինասյան Հունաստանը և Թուրքիան բանակցություններ են սկսում ԱԺ-ն խորհրդարանական լսումներ կանցկացնի գիտության թեմայով Էս տիկին Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն,այս տիկինը հենց հիմա էլ համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Հռիփսիմե Առաքելյան Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել Արա Այվազյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ քննարկել է հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը Ինչ քրեական գործով են կանչել Վահե Հակոբյանին՝ չեմ կարող ասել, ողջամիտ կասկած ունենք, որ նրա նկատմամբ կարող են հարկադրանքի միջոց կիրառել. Փաստաբան В России объявили масштабную акцию для студентов (WP) Ոչկոմպետենտության շքերթը գլխավորում է Մակունցը. շուտով նախկինների կադրային քաղաքականությանը երանի ենք տալու Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ Սիսիան-Գորիս ճանապարահատվածը վտանգավոր է. ամբողջությամբ սառցապատ է ճանապարհը և մեքենաների շարասյուներ են կանգնած Մարությանը իր հրաժարականի մասին լուրերին անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը». Խաժակյան ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել Путин помог взлететь акциям компании своего советника (WP) Բողոքի ակցիա ԵԽԽՎ-ում, Վրաստանում հարձակվել են հայկական բեռնատարների վրա. հունվարի 25-ն՝ ամփոփ (տեսանյութ) Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է (տեսանյութ) Ի դեպ. Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու լուրերի մասինն (տեսանյութ) Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը Բաքուն 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Ռուսաստանում տեղի ունեցածը թեստավորում էր, կամ զոնդաժ, ստուգեցին Նավալնու ցանցը. Տիգրան Քոչարյան Պուտինը անդրադարձել է Նավալնիի՝ իր պալատի մասին հետաքննությանը (տեսանյութ) Կոմունիստների ժամանակ էին ասում, թե դատավորը անպայման պետք է ամուսնացած լինի. Դատավորը՝ Ջհանգիրյանի հայտարարության մասին Սյունիքի նախկին մարզպետը որպես վկա հրավիրվել է հարցաքննության Մակունցից հետո ո՞վ է լինելու «Իմ քայլ» խմբակցության ղեկավարը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայկական բեռնատարների վրա քարեր նետելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել Ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը սպանվել է. դա ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան Տեսանյութում 30 ավտոմեքենաների մասին է խոսվում, սակայն ցույց է տրվում միայն մեկը, անձը, որ արել է նկարահանումը՝ կարող է ոստիկանությանը դիմում գրի. Ջոնի Մելիքյան Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ Փաշինյանն ուզում է յուրայիններին հեռացնել Հայաստանից․ Զոհրաբյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին (տեսանյութ) ՄԻՊ-ը տեղեկատվական ուղեցույց է հրապարակել պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված մարդկանց համար Արփի Դավոյանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելու մասին (տեսանյութ)