Ովքե՞ր են ՊՎԾ բարձրաստիճան պաշտոնյաները. ՊՎԾ պետի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Պետական վերահսկողական ծառայության պետի աշխատակազմը։
Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը Դավիթ Սանասարյանն է։ Սակայն նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
Ղեկավարի 3 տեղակալներն են՝ Ռաֆայել Զաքարյանը, Արգիշտի Քյարամյանը և Ալբերտ Աբգարյանը։
ՊՎԾ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արգիշտի Քյարամյանը։
Գլխավոր քարտուղարը Անի Բաղդասարյանն է, Գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը։
ՊՎԾ պետի խորհրդականը Ռոման Ալավերդյանն է, իսկ օգնականը՝ Սեդա Աղբալյանը։
ՊՎԾ-ում գործում է 7 վարչություն և 7 բաժին։
Հիշեցնենք, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին: