Քանի՞ հայ է վարակվել և քանի մահվան դեպք է գրանցվել արտերկրում. փոխնախարարը պարզաբանում է Մի փոքրիկ «սպրավոչկա» հատուկ նախարարի ու մնացածի համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան (տեսանյութ) Արոնյանը կորցրեց իր թագուհուն, ցավալի է, շատ ափսոս. ֆեյսբուքում սգում են Արիանա Կաոիլինի մահը Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Գարիկ Սարգսյանը գաղտնազերծեց, թե որ արտադրամասն է Հայաստանում կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսանում Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մեկնելու եմ Հայաստան. Բելգիայում կարանտինի մեջ գտնվողների համար ամեն օր երգող Տիգրանը երգ է նվիրել հայերին (տեսանյութ) Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա երեխային այս պահին վիրահատում են. մանրամասներ Իշխանության հակաճգնաժամային քայլերը՝ սեփական պատասխանատվության ապահովագրո՞ւմ Պաշտոնից ազատվելուց հետո անձը կարող է չներկայանալ քննիչ հանձնաժողով. Խաչատուրովի արարքի բարոյական և քաղաքական կողմերի մասին Նորմալ միջոց է, եթե լինեն կարգավորումներ. Շուշան Դոյդոյանը՝ հեռախոսով մարդկանց հսկելու օրինագծի մասին
Երևան, 31.Մարտի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Խնդիրն այն չէ, թե Փաշինյանն ինչ հայտարարեց, այլ այն է, թե ինչ սկզբունքներ են դրված սեղանին՝ որպես բանակցությունների հիմք. Արա Պապյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի (Իրավարար վճռի) 100-ամյակն է, ինչի առթիվ դուք այդ վճռով հայ-թուրքական սահմանը սահմանագծող քարտեզով օրացույց եք հրատարակել: Կա՞ն նախատեսված այլ նախաձեռնություններ՝ ուղղված այս փաստաթղթի լուսաբանմանը:

-Ես այս հարցով զբաղվում եմ շուրջ 13 տարի. ունեմ հարյուրավոր հոդվածներ և դասախոսություններ: Իհարկե, կան խանգարող հանգամանքներ և մարդիկ, որոնք խոչընդոտում են այս հարցի հանրայնացմանը: Օրինակ՝ մի քանի տարի առաջ մեկ-երկու անգամ Հանրայինի եթերում քննարկումներ եղան, որը շուտով արգելվեց և փակվեց: Այս տարի իրավիճակն այլ է: Նոյեմբերի 22-ին լրանում է (Իրավարար վճռի) 100-ամյակը, և այդ առիթով արդեն դրսում մի քանի դասախոսություններ եմ ունեցել: Այստեղ ևս ունեմ պայմանավորվածություններ տարբեր համալսարանների հետ: Նաև նախաձեռնում եմ սկզբնաղբյուրների հավաքագրումն ու տպագրումը: Սա կարևոր է, որովհետև եթե միջազգային հարաբերություններում խոսվում է մի բան, դա պետք է հիմնավորել փաստաթղթերով: Այդ փաստաթղթերի մի մասը տպագրված են, սակայն, դրանք ցրված են տարբեր գրքերում, որոնց մի մասն Հայաստանում չկան, իսկ մյուս՝ զգալի մասն էլ ընդհանրապես տպված չեն՝ արխիվներում են: Եթե ուզում ենք, որ սա մատչելի լինի տարբեր դիվանագետների, պետական գործիչների համար, առնվազն պետք է իմի բերել ընդհանուր ժողովածուների մեջ: Իրավունքի փաստաթղթերի այդպիսի ժողովածուներ ունեն Իսրայելը, արաբական մի շարք երկրներ, անգամ քրդերը: Միակ ժողովուրդը, որ ունի հսկայական նյութ իր դիրքորոշումն ամրագրելու համար, բայց երբեք դա չի արել՝ հայ ժողովուրդն է: Մենք անգամ մեկ տպված հատոր չունենք: Եթե պետությունը խնդիրը չվերցնի իր ձեռքը, չփորձի, օրինակ, ինչպես ցեղասպանության հարցն է, շրջանառության մեջ դնել, դա կմնա մի քանի մասնագետների իմացության ոլորտում:

-Ինչո՞վ է կարևոր այս փաստաթուղթը մեզ համար: 

-Այս փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև մեզ համար շատ հրատապ մի հարցի՝ Արցախի հարցին: Այդ ժամանակ, երբ Ալիևը մեղադրում էր մեզ իր երկրի 20 տոկոսն օկուպացնելու և ագրեսոր լինելու մեջ, Եթե Փաշինյանն ունենար (Ազգերի լիգայի) որոշումների ժողովածուն, որտեղ զեկույց-առաջարկի մակարդակով ամրագրված է, որ Ղարաբաղը դաշտային և լեռնային Հայաստանի մաս է, որի վերաբերյալ կան քարտեզներ, կարող էր ապացուցել, որ ճիշտ հակառակն է և տպավորությունն այլ կլիներ:

-Այս հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացրե՞լ եք գործող իշխանություններին։         

-Ես տարբեր առաջարկներ եմ ներկայացրել, ինչպես նախորդ 2 իշխանություններին, այնպես էլ այս իշխանությանը, սակայն, ինչպես միշտ, որևէ արձագանք չկա: -Այս փաստաթուղթը լինելով այսքան կարևոր՝ ի՞նչն է պատճառը, որ այն անտեսվում է իշխանությունների կողմից: Գոյություն ունեն մի շարք պատճառներ: Կարծում եմ, որ Առաջին պատճառը իներցիոն մտածողությունն է: Ինչպես իսկզբանե, դեռևս Սովետի ժամանակներից խնդիրը դիտարկվել է ինքնորոշման և տարածքային ամբողջականության հակադրության դաշտում՝ հետագայում անկախանալով՝ շարունակվում է հարցերին մոտենալ նույն դիտանկյունից: Այստեղից բխում է այն մտայնությունը, որ, եթե այս հարցը բարձրացնենք, մեզ չեն հասկանա: Կա նաև տգիտության հարցը: Ապշելու աստիճանի տգիտություն է իշխում և դա բոլոր իշխանությունների օրոք: Տգիտություն՝ չիմացության մակարդակով և հետո, որտեղի՞ց պետք է իմանան. մեր ղեկավարները չունեն համապատասխան կրթություն և փորձ: Հաջորդ պատճառը Ռուսաստանի հետ կապված խնդիրն է: Եթե հարցը բերենք միջազգային ասպարեզ և խնդիրը լուծենք միջազգային իրավունքի հիման վրա, պետք է ասենք, որ 1920-1921 թթ.Ռուսաստանի կողմից տեղի է ունեցել 3 անկախ երկրների օկուպացիա՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, այսինքն՝ այն երկրները գրավվել են օտար բանակի կողմից: Իսկ դա այլ բան չի կարող կոչվել, քան օկուպացիա: Իսկ եթե չի դրվում օկուպացիայի խնդիր, դա նշանակում է, որ օրինականացվում է օկուպանտի գործողությունները:

-Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց. «Մեզ համար չկան տարածքներ, կա անվտանգություն»: Ինչո՞ւ նա խուսափեց գործածել «տարածք» եզրույթը:                                                                                                                     

-Ըստ Հայաստանում իշխող պատկերացման՝ ասելը, որ երկրների միջև գոյություն ունի տարածքային վեճ՝ վատ կդիտվի: Հայաստանից դուրս դա օրինաչափ է: Տարեկան տարածքային վեճերի վերաբերյալ հարյուրավոր գրքեր և հանրագիտարաններ են տպագրվում, մի քանի տասնյակ դատավարություններ են լինում: Շուրջ 10 տարի առաջ հրատարակված (Միջազգային տարածքային վեճերի) հանրագիտարանում կա արձանագրված ավելի քան 360 վեճ. Հետևաբար, խուսափել ասել, որ կա տարածքային վեճ՝ ճիշտ չէ: ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդունում է տարածքային վեճերի գոյությունը: Պարզապես նշվում է, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և փոխադարձ համաձայնությամբ: Խնդիրն այն չէ, թե Փաշինյանն ինչ հայտարարեց, այլ այն, թե որպես բանակցությունների հիմք ինչ սկզբունքներ են դրված սեղանին: Իսկ որպես բանակցությունների հիմք դրված է «Մադրիդյան սկզբունքները», այն է՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Այլ հարց է, եթե հայկական կողմն ուզում է նոր առաջարկով հանդես գալ, պետք է պաշտոնապես գրավոր ձևակերպմամբ ներկայացնի եռանախագահներին և ասի, որ սրանք մեր առաջարկությունն է և սա է, որ պիտի լինի բանակցությունների հիմք: Այս հայտարարության մեջ մի վտանգ կա. եթե չի ասվում, որ այդ տարածքները Հայաստանի մաս են ոչ թե մեր ցանկությամբ, այլ ըստ միջազգային փաստաթղթի, մասնավորապես, (Ազգերի լիգայի) որոշման, դրանով դիմացինին հույս է տրվում՝ մի օր իր ցանկությունն իրագործված տեսնել: Դա հատկապես վտանգավոր է այն առումով, որ կարող են ասել «եթե ձեզ համար չկա տարածք, որ անվտանգությունն է հարցը, մենք պատրաստ ենք ձեզ տալ անվտանգության համարժեք երաշխիքներ: Զիջեք տարածքները: Հանեք զորքերը: Մենք զորք կբերենք, և Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի»:

Իզաբելլա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Քանի՞ հայ է վարակվել և քանի մահվան դեպք է գրանցվել արտերկրում. փոխնախարարը պարզաբանում է Օրինագիծն այս` խայտառակություն է Հայաստանի համար. Հայկ Մարտիրոսյան Այս վիրուսի տարածումն աննախադեպ արագ է տեղի ունենում. Մակունց (տեսանյութ) Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք. խոսնակ Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով Ոսկեվանի անչափահաս բնակիչը հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ Վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ Չգիտեմ համաճարակը ոնց բացատրեմ. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ադրբեջանում ցնցումներ պետք է ակնկալել. Վահե Դավթյանը՝ նավթի շուկայում գների եւ հետեւանքների մասին Պարզապես պետք է դոզան ու գործիքը ճիշտ ընտրել. Պատգամավորը` մարդկանց իրավունքները սահմանափակելու մասին (տեսանյութ) Արցախում ընտրողների թիվը` ժամը 11.00-ի դրությամբ Եթե մեր իշխանությունը վերահսկողության խնդիր ունենար, վաղուց արած կլիներ. Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին. «Դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ» Որևէ երկիր փորձ չունի այս իրավիճակների համար. Իգիթյան Саудовская Аравия приготовилась надавить на Россию в нефтяной войне (WP) Այս կարգավորումը զոհերից խուսափելու համար է. Ռուբինյանը՝ մարդկանց հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծի մասին (տեսանյութ) Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու.Գորգիսյան Բնականաբար ոչ բոլոր քննադատություններն են հաճելի. մենք ապավինում ենք գիտությանն ու մասնագետների կարծիքին. Բադասյան Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը. ուղիղ Մի փոքրիկ «սպրավոչկա» հատուկ նախարարի ու մնացածի համար, ովքեր չեն հասկանում. Բադալյան (տեսանյութ) Նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը և տիկինը օրինապաշտ կերպով հերթ են կանգնել. Թաթուլ Հակոբյան Ուզում եմ, որ մենք պրակտիկա ձևավորենք և մարդու իրավունքները սահմանափակող օրինագծերը նման ռեժիմով չքննարկենք. իմքայլական պատգամավոր Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով փոխադրվել են Հայաստան. Ավինյան 20 քառակուսի մետրի վրա, հավատացնում եմ, 50-60 մարդ է կուտակված․ Արցախի ընտրատեղամասերում կուտակումներ են Արոնյանը կորցրեց իր թագուհուն, ցավալի է, շատ ափսոս. ֆեյսբուքում սգում են Արիանա Կաոիլինի մահը Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ թեժ գծի 1-28 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում Կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն ավելի ուշ. նախարարություն «Ականատես» դիտորդական առաքելությունն ԱՀ ընտրությունները դիտարկում է` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով. հայտարարություն Ընտրատեղամասերի առաջ հերթեր են գոյացած, քանի որ մեծ ակտիվություն կա. ԱԺ պատգամավորները՝ Արցախի ընտրությունների մասին (տեսանյութ) ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ Свет в конце коронавируса: пять причин не падать духом (WP) ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումները՝ հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ Giorgio Armani-ն բժշկական խալաթներ և սկրաբներ է արտադրում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների համար Չի կարելի չարաշահել հատուկ դրության իրավիճակն ու տոտալ վերահսկողություն իրականացնել. Զառա Հովհաննիսյան «Ժողովուրդ». Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագրի մանրամասները Օրվա աստղագուշակ Համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը. Չալաբյան Chanel-ը Ֆրանսիայի բժիշկների և ոստիկանների համար կսկսի արտադրել խալաթներ և պաշտպանիչ դիմակներ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների քվեարկության ժամանակացույցը 14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան Արցախի համապետական ընտրություններ. ուղիղ «Ժամանակ». Բենզինի գնի ռեկորդային անկում՝ Հայաստանում. ինչով է դա պայմանավորված «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղոլորտի կարևոր նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Ժողովուրդ». Կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է «Փաստ». Որոնք են այն մութ նպատակները, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն