Ինքնամեկուսացումը բանտարկություն չէ. կորոնավիրուսով վարակակիրը պատմում է հիվանդության ընթացքի մասին Մենք հույս ունենք, որ արդեն երկուշաբթի օրվանից կկարողանանք որոշակի մեղմացումների ճանապարհով գնալ. վարչապետը՝ սահմանափակումների մասին Կարծում եմ՝ վարձով տների գները կիջնեն. Նիկոլ Փաշինյան Պատկերացրեք՝ դուք հասարակական տրանսպորտում վարակվեիք կորոնավիրուսով. վարչապետը՝ հասարակական տրանսպորտի չաշխատելու մասին Կոմունալների չվճարման համար անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան Բա էդ 1մլրդ 100 մլն դոլարը որտեղի՞ց եղավ, օդի՞ց ընկավ. Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին Որքան խուճապն է վտանգավոր, այնքան ժամանակից շուտ համաճարակի դեմ հաղթանակի շեփորականչը Մի տնից չենք, մի հալի ենք. վարչապետը՝ «ո՞նց եք մեզ դիմանում» հարցին պատասխանելիս ասացվածք հիշեց Մինչև արտակարգ դրության ավարտը և ևս 2 շաբաթ ոչ մի ուսանողից վարձ չեն պահանջի. վարչապետ Չեմ կարծում, որ իմ անչափահաս 2 երեխաները պետք է օգտվեն դրանից. Նիկոլ Փաշինյանը՝ բոլոր երեխաներին միանվագ գումար տալու մասին
Երևան, 07.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

«Փաստ». Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

«Փաստ» թերթը գրում է. «Սիրիական Իդլիբի շուրջ կրկին ծայր առած ռուս-թուրքական հակադրությունը չի հանգուցալուծվում: Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել անցած տարեվերջին Սոչիում կայացած պայմանավորվածությունների խախտման մեջ:

Իսկ ոչ վաղ անցյալի փորձը հուշում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության ցանկացած դրսեւորում այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր գործողություններում:

1998-ին Ալիեւի եւ Դեմիրելի նախաձեռնությամբ ստորագրված ռազմավարական համագործակցության պայմանագրով Բաքուն եւ Անկարան որդեգրել են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիան եւ պարտավորվել ցանկացած իրավիճակում սատարել միմյանց: Անցած 20 եւ ավելի տարիները ապացուցել են, որ Թուրքիա-Ադրբեջան գործակցությունը շատ ամուր հիմքեր ունի, եւ կողմերը բոլոր ոլորտներում միմյանց հետ համակարգում են իրենց գործողությունները:

Այդ թվում՝ հատկապես Հայաստանի եւ Արցախի մասով՝ դիտարկելով հայկական կողմը որպես գլխավոր հակառակորդ: Թեպետ մյուս կողմից՝ հենց այդ իրադրությունն է ստիպել խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետություններին առ այսօր ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությունը ամբողջությամբ Ադրբեջանի օգտին լուծելուց:

Քանզի բոլորի համար պարզ է, որ Բաքվի հաղթանակը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ նրա դիրքերի աննախադեպ ուժեղացում տարածաշրջանում:

Ռուս-թուրքական նոր լարվածության ֆոնի վրա կարծես առարկայական է դառնում մտահոգությունը, որ Անկարան կրկին կարող է Բաքվին հրահրել որեւէ սադրանքի ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ այդպիսով Ռուսաստանին իր ազդեցությունը ի ցույց դնելու համար:

Ի վերջո, Սիրիայում Թուրքիան ակնհայտորեն չունի այդքան ուժ՝ ռուս-իրանա-սիրիական եռյակին իր պահանջները պարտադրելու համար: Ըստ այդմ, Թուրքիան սովորության համաձայն կարող է լարվածությունը տեղափոխել Հարավային Կովկաս:

Չմոռանանք, որ 2016-ի ապրիլին էլ ռուս-թուրքական հարաբերությունները սիրիական հարթակում աննախադեպ սրվել էին՝ ռուսական ռազմական օդանավի խոցման պատճառով, եւ հենց այդ ֆոնի վրա էլ Ադրբեջանը սադրեց քառօրյա պատերազմը: Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում էր եւ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին վերհիշեց ադրբեջանցիների, այսպես կոչված, «ցեղասպանությունը» Խոջալուում, եւ կրկին համապարփակ աջակցություն խոստացավ Բաքվին՝ տարածքային ամբողջականության վերականգնման դեգերումներում:

Ուշագրավ է նաեւ, որ Էրդողանի այցին զուգահեռ, Ժնեւում կայացած միջազգային միջոցառման շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Ս. Լավրովի հետ:

Ըստ տարածված տեղեկատվության, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ իրավիճակը Սիրիայի շուրջ: Հաշվի առնելով, որ հանդիպումը նախօրոք պլանավորված չէր, չի բացառվում, որ Էրդողան-Ալիեւ հանդիպման ֆոնին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դիրքորոշումների եւ հնարավոր գործողությունների ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել:

Մանավանդ որ Սիրիայում է նաեւ ականազերծողների հայկական հումանիտար զորախումբը, եւ այս ուղղությամբ էլ Թուրքիայի կողմից հնարավոր սադրանքները չի կարելի բացառել:

Բայց միաժամանակ կա մեկ այլ խնդիր. հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդրահարույց եւ անթաքույց անվստահությունը Մոսկվայի կողմից՝ Հայաստանի «հեղափոխական» իշխանության նկատմամբ: Անցած 2 տարում պաշտոնական Երեւանը՝ Արեւմուտքում ավելի ընկալված լինելու մոլուցքի մեջ, կատարել է բազմաթիվ անիմաստ եւ անմիտ քայլեր, որոնք Մոսկվայում կայուն դժգոհության մթնոլորտ են ձեւավորել Փաշինյանի կառավարության նկատմամբ:

Այդ դժգոհությունը ռուսական փորձագետներն ու լրատվամիջոցները վաղուց արդեն արտահայտում են անթաքույց: Հատկապես ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ բոլոր գագաթաժողովների լուսաբանման ժամանակ առկա է կանոնավոր հեգնանքի դրսեւորում Հայաստանի կառավարության նկատմամբ: Այ, սա իսկապես աննախադեպ իրավիճակ է եւ պրոբլեմ, եթե Ադրբեջանը Անկարայի դրդմամբ կրկին փորձի դիմել որեւէ սադրանքի: Հասկանալի է, որ Մոսկվայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր են իր ռազմավարական շահերը եւ տարածաշրջանում կայունության պահպանումը:

Բայց մյուս կողմից՝ ամենեւին չի բացառվում, որ ղարաբաղյան շփման գոտում որեւէ սադրանքի դեպքում Կրեմլում կարող է առաջանալ ինչ-որ պահի «պաուզա» պահելու ցանկություն՝ Հայաստանի ղեկավարությանը խելքի բերելու համար: Նաեւ տեսնելու, թե հայկական կողմը ինչպես է դուրս գալու նեղ դրությունից՝ առանց տարածաշրջանում ազդեցիկ դաշնակցի աջակցության:

Ըստ այդմ, թերեւս անհրաժեշտ է անցկացնել Մոսկվայի հետ հրատապ կոնսուլտացիաներ, ճշգրտել դիրքորոշումները եւ վերականգնել փոխադարձ վստահության մթնոլորտը:

Եվ այդ ամենը պետք է անել՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ այս պահին ադրբեջանական հնարավոր սադրանքը կանխելու իրական օպերացիոն հնարավորություններ այս տարածաշրջանում ոչ մի աշխարհաքաղաքական բեւեռ չունի՝ Ռուսաստանից բացի: ԱՄՆ-ում նախընտրական մթնոլորտ է, եւ ամեն ինչ ենթակայեցված է ապագա ընտրություններում թեկնածուների դիրքերի ամրապնդմանը: Իսկ Եվրոպան ունի միջամտության միայն քաղաքական, բայց ոչ ուժային ռեսուրսներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինքնամեկուսացումը բանտարկություն չէ. կորոնավիրուսով վարակակիրը պատմում է հիվանդության ընթացքի մասին 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. ո՞վ կկարողանա փոխարինել նրան վարչապետի պաշտոնում «Իրատես»․ Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի «Ժամանակ». Ֆիննախի նախագիծը. Մուտքը խաղատուն կդառնա խնդրահարույց «Իրատես». Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց «Ժամանակ». ՊԵԿ-ի ուշագրավ գործելաոճն ու զավեշտալի հիմնավորումը. ՍՊԸ-ի տնօրենի գտնվելու վայրը նրանց հայտնի՞ չէ «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել «Փաստ». Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները «Իրավունք». Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում. կտրել է աշխատավարձերը «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել Մեր կամավորները, որոնցով հպարտանում եմ. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Борис Джонсон в реанимации: кто сможет заменить его на посту премьер-министра? (WP) «Իրավունք». Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում Обнаружено влияние популярной прививки на заражение коронавирусом (WP) «Հրապարակ». ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել «Ժողովուրդ». Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել «Փաստ». Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային Սթափվեք. եթե կենդանիների հետ կապված գործերը այսպես անլուրջ վերաբերմունքի արժանանան, անխուսափելի է մեծ աղմուկը. Օվսաննա Հովսեփյան «Ժողովուրդ». Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով «Հրապարակ». ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե Բա՞րդ էր մի ժամ երկար մտածել, որ հիմա փոփոխելու կարիք չլիներ. Բաբկեն Պիպոյանը՝ գործատուի կողմից տրվող տեղեկանքի փոփոխության մասին Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. Աննա Հակոբյան Պարզաբանվել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար ռետինե ձեռնոցների անօգտակարությունը Кадыров отказался открыть границы Чечни по требованию премьер-министра РФ (WP) Մոսկվա-Երևան չարտերային երկրորդ թռիչքը տեղի կունենա ապրիլի 7-ին ժամը 15։40-ին Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը Երեւանի բնակարաններից մեկում տարեց կնոջ դի է հայտնաբերվել В Британии объявились поджигатели вышек сотовой связи, поверившие, что коронавирус распространяется через сети 5G (ВИДЕО) (WP) Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ Հունան Պողոսյան Բագրատաշենի սահմանին հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել ԱԺ աշխատակազմի երկրորդ եռամսյակի պարգևատրման ֆոնդը կուղղվի կորոնավիրուսի վարակի կանխարգելման ֆոնդին Կորոնավիրուսի վարակի կասկածով մեկուսացվածներից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի Кремль готовит россиян к "идеальному шторму" в экономике. Жесткий кризис может продлиться минимум два года (WP) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր, տվել համապատասխան հանձնարարականներ Նադեժդա Բաբկինայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Փետրվարին անցկացված աուդիտի արդյունքում ՔԱԿ-ը չի անցել 64%-ի շեմը. լուծում, բնականաբար, միշտ էլ կա. Նարեկ Քամալյան Корона Ностра: "Пандемия - идеальная среда для мафии" (WP) Մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերվել է ոչ սթափ 48 վարորդ (տեսանյութ) Վրաստանն ամբողջությամբ ծածկում է կորոնավիրուսի բուժման ծախսերը. 60 տարեկանից բարձր քաղաքացիները կպատվաստվեն թոքաբորբի դեմ Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ) Антиармянское заявление в эфире «Мтавари» (WP) Արցախի առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան. տեղեկատվակա շտաբ Մահացել է Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած դերասանուհի Հոնոր Բլեքմանը «Էս ի՞նչ են ինձ նկարել-ուղարկել, ինչ-որ բան էն չի՞». Փաշինյանն ընդհատեց խոսքն ու սկսեց ուսումնասիրել իր շորի վրայի թելը (տեսանյութ) Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԺ՝ Ապրիլյան պատերազմի հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին Պարետի որոշմամբ՝ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների «Газпром» лишился половины дохода от экспорта (WP) Երեք դրամով նվազելու է գազի գինը, բայց թանկանալու են ապրանքներն ու ծառայությունները. Սուրեն Պարսյան