Գեղարքունիքի մարզում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել 73 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 736-ի Մարզպետը պնդում էր՝ չեմ թողնում գնաք եւ վերջ. քաղաքացիները ահազանգում են, որ Գնել Սանոսյանը պարետի որոշումները չի կատարում Արցախում երկրորդ փուլ կոչվածը կունենա Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ. Վարուժան Ավետիսյան Արդյոք մահացած մարդուց հնարավոր է վարակվել կորոնավիրուսով. ինչպես են տարբեր երկրներում հուղարկավորում կորոնավիրուսից մահացածներին Հոգ տարեք այս օրերին աշխատող քաղաքացիների մասին, լուծեք տրանսպորտի խնդիրը Նախկին պատգամավոր Նովոյի ընտանիքն Արմավիրի մարզում ավազահանք է գնել Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր, այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են. Վարուժան Ավետիսյան Կազմակերպությունների համար գազի գինը կաճի առնվազն 18 տոկոսով, իսկ սպառողների համար կնվազի 2 տոկսով. խոցելի խմբերին տրվող արտոնությունները կվերանան Զորքը քաղցած էր, մուրաբան ջրով օշարակ սարքեցինք ու բոլորով խմեցինք, որ քաղցրը սովը կթուլացնի, դիմացանք մինչև եկան թիկունքից. Ապրիլյանի մասնակիցը՝ պատերազմի մասին
Երևան, 03.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը. 46 ՀԿ-ների հայտարարությունը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճանաչե՛լ պետության զավթման փաստը.

Հայաստանի մի քանի տասնյակ կազմակերպություն հանդես է եկել հայտարարությամբ: Տեսեք ստորեւ

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:

2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր ՀՀ քաղաքացիների համար:

Ձևավորված անպատժելիությունն ապահովագրվում և երաշխավորվում էր դատական համակարգի՝ դատական իշխանության կողմից, որովհետեւ նույնիսկ ամենաավտորիտար համակարգերում նման ամենաթողություն տեղի չէր ունենա առանց դատական իշխանության հովանավորչության:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018թ մարտ-մայիս ամիսներին դուրս եկավ փողոց հենց այս անպատժելիության և նվաստացման դեմ: Հեղափոխությունը կարողացավ պարտադրել իշխող վարչախմբին հրաժարվել գործադիր իշխանությունից և պարտադրեց նոր ընտրություններ օրենսդիր իշխանության ձևավորման համար: Ժողովրդի քվեով ձևավորված իշխանությունը, սակայն, մինչ այժմ չի կարողացել ազատագրել դատական համակարգը շուրջ երկու տասնամյակ տիրապետած քաղաքական էլիտաների ազդեցությունից: Այլ կերպ ասած՝ հեղափոխության ինստիտուցիոնալ շարունակության մանդատը ստացած քաղաքական ուժը ձախողեց մի ամբողջ համակարգի՝ դատական իշխանության լեգիտիմության վերականգման գործընթացը:

Մերժելով Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունը և արտահերթ ընտրություններում իրենց քվեն տալով՝ ժողովուրդը լիազորեց կառավարությանը և Ազգային ժողովին նախաձեռնել և իրականացնել արմատական և համակարգային փոփոխություններ: Նոր իշխանությունները, սակայն, բաց թողեցին այդ հնարավորության պատեհ ժամանակը: Մինչ օրս, իրական համակարգային բարեփոխումների փոխարեն, Ազգային Ժողովը փորձում է լուծել կարճաժամկետ ու հատվածական խնդիրներ:

Խնդիրը Սահմանադրական դատարանի առանձին անդամներից ազատվելը, առանձին անձանց եկամտի հայտարարագրերի ստուգումը կամ նույնիսկ դատավորների վերաբերյալ ԱԱԾ տվյալների բացահայտումը չէ: Խնդիրն արդարության վերականգնումն է սահմանադրական և օրենսդրական մակարդակներում, դատական և իրավապահ մարմինների համակարգում։

Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական և վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ և պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով, կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են վատ օրենքները, կեղծ քննությունները ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում:

Դպրոց հաճախող երեխաների գրեթե 50%-ը որակյալ կրթություն չի ստանում, մինչդեռ նախարարության միևնույն աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանակում` ինքնասպանությունների, սպանությունների, առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերը մնում են ծանր մարտահրավեր, իսկ զորամասների ղեկավարությունը, պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանատու աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Կյանքի, սեփականության, անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքները խախտած դատախազներն ու քննիչները, ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»: Բանկային աշխատողներն ու փողերի լվացման դեմ պայքարի պատասխանատուները, որ փակել են աչքերը Հայաստանից ապօրինի դուրս բերված միլիարդավոր դոլարների վրա, շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը»:

Այն համայնքի ղեկավարների մեծ մասը, որոնք ընտրվել են կլանային շահի թելադրանքով և տասնամյակներ շարունակ հանդիսացել են ընտրությունների կեղծման տեղական գործիքներ, շարունակում են «բնականոն աշխատանքը»՝ խոչընդոտելով փոփոխությունները համայնքներում։

Հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին և առկա իրավիճակների քաղաքական գնահատականը, չտեսնելով վարքի հստակ ու կանխատեսելի փոփոխություններ առկախող և արժեզրկող բյուրոկրատիայի հանդեպ:

Մեկ տարի առաջ արդարադատության համակարգում հեղափոխություն չիրականացնելով՝ Կառավարությունը և Ազգային Ժողովը թույլ տվեցին կոռումպացված դատական համակարգին վերածվել ռևանշիստների ամրոցի:

Ճգնաժամի խորացմանը մեծապես նպաստեց կառավարության դժկամությունը՝ սկսելու անցումային արդարադատության պատշաճ գործընթաց, որը կօգներ ոչ միայն վերականգնել խախտված իրավունքները, այլև բացահայտել ընտրությունների, հանրաքվեների կեղծումն ու մարդու իրավունքների խախտումներն իրականացրած ցանցերի կառուցվածքը և մասնակիցներին:

Իշխանություններն այս կամ այն քաղաքական գործչի առանձին բանավոր հայտարարություններով այս ամենը համարում են բացահայտված, համարում են, որ հեղափոխությունն ինքնին արդեն գնահատական է: Պնդումը, թե ամեն ինչ հայտնի է մարդկանց, եւ որեւէ իրավական կամ քաղաքական գործընթացի կարիք չկա, խոշոր քաղաքական բացթողում է, եթե ոչ սխալ: Հեղափոխության նպատակը միայն մի քանի պաշտոնյաների պաշտոնանկումը եւ նրանց պատասխանատվության ենթարկելը չէր, այլեւ խորքային կոռուպցիայից երկրի ազատագրումը, անպատժելիության վերացումը՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ամուր, արդյունավետ համակարգի ստեղծման եւ ժողովրդավարության անդառնալիության հաստատման համար:

Այս ճգնաժամի լուծումը պետք է հստակ սահմանվի իշխանությունների կողմից, որպես նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման դեմ ամբողջական պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների շարք, որը պետք է հասկանալի և կանխատեսելի լինի ՀՀ քաղաքացիների և միջազգային հանրության համար: Ճգնաժամի լուծումը պահանջում է ճգնաժամի ճանաչում եւ արձանագրում, ոչ թե որպես առանձին կամ մեկուսի երևույթ, այլ համակարգային անարդարության պատճառ եւ բաղադրիչ: Արդարության վերականգնման արմատական և համակարգային գործողությունները պետք է պլանավորվեն, հայտարարվեն եւ իրականացվեն հստակ և սեղմ ժամկետներում՝ իշխանության հանրային հաշվետվողականության պայմաններում:

Համոզված ենք, որ վերոհիշյալ եւ հարակից անհետաձգելի գործողությունների անտեսման կամ թերագնահատման հետեւանքները կարող են լինել ոչ միայն հեղափոխությամբ եւ օրինական կերպով իշխանություն ստացած քաղաքական ուժի ձախողումը, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք նորանոր վնասները, հանրության հիասթափությունը եւ վստահության անկումը:

Այսպիսով, մինչև նշանակված սահմանադրական հանրաքվեի անցկացումը պահանջում ենք հրատապ կերպով.

1. Ազգային Ժողովի որոշման հայտարարության կամ բանաձևի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին եւ աջակիցներին:

2. Սահմանել և հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները և դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն:

3. Հրատապության, ողջամտության եւ բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի և միջոցառումների ժամանակացույցը և գործիքները:

4. Արագացնել նոր սահմանադրության, ինչպես նաև կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:

5. Վերոնշյալ բոլոր քայլերը հասանելի դարձնել և ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

Արմավիրի զարգացման կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«:Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ

«Երիտասարդ Սյունիք» երիտասարդական ՀԿ

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժողովրդավարական ինստիտուտների զարգացման կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Կրթության ասպարեզ» ՀԿ

Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Մենք Պլյուս ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նաաձեռնություն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

«Սինեմարթ» ԵՀԿ

Վստահություն առողջապահական ՀԿ

Ուղիղ ժողովրդավարություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն

«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Կորոնավիուսից մահացել է Ադամ Շլեզինգերը Ապրիլի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 26 դեպք. օպերատիվ իրավիճակը Հայաստանում Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՄԱԿ ԳՎ-ն բանաձեւ է ընդունել՝ գլոբալ համագործակցության կոչ անելով COVID-19 համավարակի դեմ պայքարում Գեղարքունիքի մարզում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել 73 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 736-ի «Դոմոդեդովոյում» գտնվող քաղաքացիների շուրջ ստեղծված կացության մասին Итальянский ответ коронавирусу. Взгляд из окна римской квартиры (WP) Մարզպետը պնդում էր՝ չեմ թողնում գնաք եւ վերջ. քաղաքացիները ահազանգում են, որ Գնել Սանոսյանը պարետի որոշումները չի կատարում Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39-ամյա վարորդը հոսպիտալացվել է Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը Իրերը կոչենք իրենց անուններով. Հայկ Մարտիրոսյան Արցախում երկրորդ փուլ կոչվածը կունենա Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ. Վարուժան Ավետիսյան Ինչպես է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայ մոր հետ պարում «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո (տեսանյութ) ԱԳՆ հայտարարությունը` COVID-19 սահմանափակումների վերաբերյալ «Ժամանակ». Անվճար ուսուցմամբ ընդունելության 200 տեղ՝ «ոստիկանական գործին» Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43. Արսեն Թորոսյան «Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում «Հրապարակ». Եկել է քարերը հավաքելու ժամանակը. Ինչ է անելու մարզպետն այս անգամ «Փաստ». Պետական գնումների գործընթացը՝ գլխացավանք կառավարության համար «Ժամանակ». Բանկային պարտավորությունների չկատարումը՝ ֆորս-մաժորի հետևանք. ԼՀԿ-ի առաջարկը «Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան «Իրատես». «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է «Ժամանակ». Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլ կգնա ԱԺԿ-ի և ՀՅԴ-ի հետ դաշինքով «Ժողովուրդ». Բոնուսային համակարգից հրաժարվում են. փոփոխություններ Ընտրական օրենսգրքում «Ժողովուրդ». Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքները «Իրատես». Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է «Հրապարակ». Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում «Ժողովուրդ». Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները «Փաստ». Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության «Հրապարակ». Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան. Մայիլյանը կհրաժարվի՞ Ստեփանակերտում պատահական մարդիկ մոտենում, շնորհակալություն են հայտնում. Դանիել Իոաննիսյան Լույս չի լինի Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է. նա կորոնավիրուսի թեստ է հանձնել Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են Monte Melkonian Cyber Army-ն կոտրել է ադրբեջանական 21 կայք Չինական Շենչժեն քաղաքում արգելել են շներ և կատուներ ուտել. կատուները նույնպես տառապում են կորոնավիրուսով Արսեն Թորոսյանը դստեր և որդու լուսանկարն է հրապարակել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից 7-րդ մահվան դեպքն արձանագրվեց Трамп одним твитом спровоцировал рост цен на нефть. В чем дело? (WP) Արդյոք մահացած մարդուց հնարավոր է վարակվել կորոնավիրուսով. ինչպես են տարբեր երկրներում հուղարկավորում կորոնավիրուսից մահացածներին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 1 միլիոնը Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել «Առականի». նոր նախագիծ ԿԳՄՍ նախարարությունից Белоруссия планирует купить в России 2 млн тонн нефти по цене 4 доллара за баррель (WP) Տղամարդը կասկածվում է գողացված բանկային քարտով փող կանխիկացնելու մեջ (տեսանյութ) Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել ԲԴԽ-ն դատավոր Նաիրա Մխիթարյանինին հայտարարել է խիստ նկատողություն