Ովքե՞ր են ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Անանյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք ՊԵԿ նախագահի աշխատակազմը։
ՀՀ ՊԵԿ նախագահը Դավիթ Անանյանն է։ Անանյանն այս պաշտոնին նշանակվել է 2018թ. մայիսին։
Անանյանի տեղակալները 5-ն են՝ Էդվարդ Հովհաննիսյանը, Ռաֆիկ Մաշադյանը, Միքայել Փաշայանը, Արթուր Մանուկյանը և Շուշանիկ Ներսիսյանը։
ՀՀ ՊԵԿ գլխավոր քարտուղարը Էդգար Գևորգյանն է։
ՀՀ ՊԵԿ վերադաս մարմինը կազմված է 26 վարչությունից և քարտուղարությունից։
Գործում է նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որը ղեկավարում է Ստելլա Համբարձումյանը և ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ղեկավարում է Կամո Պետրոսյանը։