Ֆեյսբուքում պետք է հետևել պարոն Փաշինյանին. «Ցանցահենը»՝ Լիլուշ Պետրոսյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը ֆեյսբուքյան ակտիվ, սիրված ու հայտնի օգտատերերի հետ, և այս անգամ մեր զրուցակիցը Լիլուշ Պետրոսյանն է:
-Ֆեյսբուքյան տիրույթում կանանց շրջանում մի շատ հայտնի ու կարեւոր հարց կա։ Ի վերջո Ֆաբերլի՞ք, թե՞ Օրիֆլեյմ։
Ոչ առաջինը, ոչ երկրորդը))):
-Ֆեյսբուքյան օգտատեր, ում, Ձեր կարծիքով, պարտադիր է հետևելը։
Պարոն Փաշինյանին:
-Գրառումներ հաճախ եք անում։ Կա՞ Ձեր մի գրառում, որն առանձնացնում եք ու ամենաշատն եք սիրում։
Այո, ահավոր շատ եմ անում գրառումներ, բայց առանձնացնելու մասին չեմ մտածել:
-Տղաների կողմից գրված նամակների պակաս հաստատ չեք զգում։ Մի զավեշտալի նամակով մեզ հետ կկիսվե՞ք։
Այո, շատ եմ ստանում: Մի տղա գրել էր՝ ես «դրուգ» լրացնող չեմ, եթե ինձ այդպես պետք է վերաբերես, ուրեմն՝ հաջող: Այ տենց մտածում են, որ բան ու գործ չունենք, պետք է օրվա մեջ մի 100 տղու հետ խոսակցության բռնվենք:
-Շատերի համար հայտնի դարձաք հեղափոխությունից հետո նկարած տեսանյութով, որտեղ նշում էիք, որ հեղափոխություն եղավ, բայց դուք դեռ չեք ամուսնացել։ Արդեն երկու տարի անցել է հեղափոխությունից։ Ե՞րբ սպասենք Լիլուշի հարսանեկան տեսանյութին։
Աստված առաջ, երբ կամենա, այդ ժամանակ էլ կլինի:
-Եղե՞լ է դեպք, որ Ֆեյսբուքում սիրահարվեք, առանց մարդուն տեսնելու։ Ուղղակի նկարները նայեք ու մինչև ականջների ծայրը սիրահարվեք։
Ոչ, չի եղել: Ես մի քիչ բծախնդիր եմ: Տղամարդու արտաքինը չեմ գնահատում, քանզի ինձ համար տղամարդը պետք է գրավի կնոջն իր տղամարդկային հատկություններով:
-Համացանցի տիրույթում ունե՞ք թշնամիներ։ Էն որ աչքով աչք չունեք։
Ինձ համար նման բան գոյություն չունի, բայց իմ նկատմամբ նման թաքնված դրսևորումները շատ են:
-Եթե չլիներ Ֆեյսբուքը, մենք չէինք իմանա , որ Լիլուշը...
Տաղանդավոր երգչուհի է ու լավ մարդ))):
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի