Ովքե՞ր են ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները. Էդուարդ Մարտիրոսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք ԱԱԾ տնօրենի աշխատակազմը։
Այժմ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է գնդապետ Էդուարդ Մարտիրոսյան։
Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
ԱԱԾ տնօրենն ունի 4 տեղակալ՝ գնդապետ Սամվել Յուրիի Հայրապետյանը, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը։
ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններում (այսուհետ` ՄՎ) արտաքին ազդարարման համար լիազորված անձինք են`
1) ՀՀ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետ Նարեկ Պողոսյանը
2) ՀՀ ԱԱԾ Լոռու ՄՎ պետ Կարեն Ալչանգյանը
3) ՀՀ ԱԱԾ Արմավիրի ՄՎ պետ Արթուր Դաշյանը
4) ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետ Արմեն Հովհաննիսյանը
5) ՀՀ ԱԱԾ Տավուշի ՄՎ պետ Սամվել Հայրապետյանը
6) ՀՀ ԱԱԾ Արագածոտնի ՄՎ պետ Ռազմիկ Միքայելյանը
7) ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի ՄՎ պետ Լևոն Խաչատրյանը
8) ՀՀ ԱԱԾ Կոտայքի ՄՎ պետ Ռոբերտ Բազիկյանը
9) ՀՀ ԱԱԾ Սյունիքի ՄՎ պետ Գևորգ Ներսեսյանը
10) ՀՀ ԱԱԾ Վայոց Ձորի ՄՎ պետ Գագիկ Առաքելյանը։
Շարքը՝ Արմինե Նավոյանի