Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է․ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 89-ամյա պացիենտը կին է Արդյոք պատժվել են այն պաշտոնյաները, ովքեր հավելյալ տեղեկություններ են հայտնել վարակակիրների մասին Կարբի գյուղի ամբուլատորիայի բժիշկը վարակվել է կորոնավիրուսով, նրա գործընկերներին մեկուսացրել են Ծաղկաձորում Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել. ՊԵԿ Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ (լուսանկարներ) Հրապարակեք վարակակիրների մասին տվյալները՝ ըստ բնակավայրերի, դա ավելի արդյունավետ կլինի, քան հեռախոսով հսկելը Քանի՞ պանդեմիա է ապրել աշխարհը. կորոնավիրուսն այսօր միակ պանդեմիան չէ Պարետատան և նախարարության միջև քննարկումները շարունակվում են. նախարար
Երևան, 02.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հակասահմանադրական սահմանադրական իրավունք. Գոռ Հովհաննիսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ժամանակակից սահմանադրագիտության մեջ, հետևելով ֆրանսիացի պետական գործիչ Էմանուել Ժոզեֆ Սիեյեսի (1748 – 1836) հայտնի «Ի՞նչ է երրորդ դասը» («Qu'est-ce que le Tiers État?») ստեղծագործությանը, տարբերակում են սահմանադիր (ստեղծող) իշխանությունը (pouvoir constituant) և սահմանված (ստեղծված) իշխանությունը (pouvoir constitué)։
Սահմանադիր իշխանությունը նախասահմանադրական իշխանություն է։ Նա նախասկզբնական իրավաստեղծման միջոցով Սահմանադրություն ընդունելու ճանապարհով դնում է պետության հիմքերը։ Սահմանադիր իշխանությունն ստեղծում, լեգիտիմացնում և սահմանափակում է պետական իշխանությունն ու պետական մարմինները և այդպիսով հիմնադրում սահմանված իշխանությունը։ Նախորդող սահմանադրական իրավունքը չի կարող իրավական սահմանափակումներ դնել սահմանադիր իշխանության առջև։ Բայց անգամ նախասահմանադրական սահմանադիր իշխանությունն անսահմանափակ չէ։ Նա կաշկանդված է մարդու անխախտելի և անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքով՝ իբրև նախասահմանված, վերպոզիտիվ իրավակարգի բաղադրիչով։
Սահմանադրության ընդունումից պետք է տարբերել նրա հետագա փոփոխումը նրանում իսկ սահմանված կանոններին համապատասխան։ Սահմանադրությունը փոփոխվում է սահմանադրություն փոփոխող օրենսդրի միջոցով, որը պատկանում է սահմանված իշխանությանը, բայց տարբերվում է հասարակ օրենսդրից։ Այդ տարբերությունը պարզ է դառնում սահմանադրական փոփոխությունների գործընթացում և ձայների անհրաժեշտ մեծամասնության պահանջում։
Օրինակ՝
Ամերիկյան Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է Կոնգրեսի երկու պալատների ձայների 2/3 մեծամասնությունը, որից հետո փոփոխությունները պետք է վավերացվեն նահանգների առնվազն 3/4-ի կողմից։
Ֆրանսիական Սահմանադրության փոփոխություններն սկզբում ընդունվում են Ազգային ժողովի (Assemblée Nationale) և Սենատի (Sénat) կողմից, որից հետո դրանք պետք է հաստատվեն կա՛մ հանրաքվեով, կա՛մ Կոնգրեսի (Congrès), որը կազմված է երկու պալատների պատգամավորներից, ձայների 3/5-ով։
Գերմանական Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ է ձայների 2/3 մեծամասնություն Բունդեսթագում և Բունդեսռաթում։
ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածի գոյության և գործողության տեսանկյունից ՀՀ-ում նույնպես պետք է տարբերել սահմանադրին՝ իբրև pouvoir constituant, և սահմանադրություն փոփոխող օրենսդրին (ՀՀ Սահմ. 202-րդ հոդ.)՝ իբրև pouvoir constitué, որը տարբերվում է հասարակ օրենսդրից (ՀՀ Սահմ․ 88-րդհոդ․)։ ՀՀ Սահմանադրության 203-րդ հոդվածի իրավակարգավորումը բովանդակային սահմաններ է գծում սահմանադրություն փոփոխող օրենսդրի և դրանով իսկ՝ մեծամասնության իշխանության առջև, և այդպիսով հանդես գալիս իբրև այսպես կոչված մարտնչող ժողովրդավարության արտահայտություն։
Մարտնչող ժողովրդավարությունն այն ժողովրդավարությունն է, որն իր քաղաքական թշնամիներին հաղթում է իրավական միջոցներով։ ՀՀ Սահմ․ 203-րդ հոդվածից բացի մարտնչող ժողովրդավարության արտահայտություն են նաև, օրինակ, միավորումների կասեցումը կամ արգելումը (ՀՀ Սահմ․ 45-րդ հոդ․ 4-րդ մաս) և կուսակցությունների կասեցումը կամ արգելումը (ՀՀ Սահմ․ 46-րդ հոդ․ 4-րդ մաս)։
Քանի որ ՀՀ Սահմ․ 203-րդ հոդվածում թվարկված սահմանադրական դրույթները սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երբևէ փոփոխվել չեն կարող, ուստի 203-րդ հոդվածը կոչվում է հավերժության երաշխիք։
Սահմանադրի (pouvoir constituant) և սահմանադրություն փոփոխող օրենսդրի (pouvoir constitué) միջև գոյություն ունի ենթակայական հարաբերություն։ Նրանք տարբեր սուբյեկտներ են ոչ միայն կազմակերպական, այլ նաև գործառութային տեսանկյունից։ Իբրև ստեղծված պետական մարմին՝ սահմանադրություն փոփոխող օրենսդիրն ստորադաս է սահմանադրին։ Նրա իրավասությունները բխում են Սահմանադրությունից, որոնք նա կարող է իրականացնել միայն Սահմանադրության շրջանակում։ Սահմանադրի և սահմանադրություն փոփոխող օրենսդրի տարբերակումը և այս երկու գործառույթների միջև առկա ենթակայական հարաբերությունը սահմանադրաիրավական հավերժության երաշխիքի տրամաբանական նախապայմանն է։ Հավերժության երաշխիքն իր նպատակին չէր ծառայի, եթե այս տարբերակումը չլիներ։ Այստեղից էլ հենց բխում է հավերժության երաշխիքի և Սահմանադրության ու սահմանադրական փոփոխությունների նախագծի նորմերի միջև պարտադիր հիերարխիան։ Հենց նշված տրամաբանության հիման վրա է հնարավոր ստուգել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը (ՀՀ Սահմ․ 168-րդ հոդ. 2-րդ կետ)։ Նշված վարույթում սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգման միակ մասշտաբը հավերժության դրույթն է՝ ՀՀ Սահմ․ 203-րդ հոդվածը։
Թեև ՀՀ Սահմ․ 5-րդ հոդ․ 1-ին մասն ընդհանուր ձևակերպմամբ ամրագրում է, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, սակայն, ինչպես արդեն տեսանք, սահմանադրական բոլոր նորմերը չէ, որ ունեն միևնույն իրավաբանական ուժը: «Գոյություն ունեն այնպիսի սահմանադրական սկզբունքներ, որոնք այնքան տարրական են և սահմանադրությանը նախորդող իրավունքի այնքան ուժեղ արտահայտություն, որ կաշկանդում են անգամ սահմանադրություն փոփոխող օրենսդրին, և որ սահմանադրական մյուս դրույթները, որոնք այդ մակարդակը չունեն, դրանց հակասելու դեպքում կարող են առոչինչ լինել»։ ՀՀ Սահմ․ 203-րդ հոդվածը և նրանում թվարկված անփոփոխելի սահմանադրական նորմերը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածները, ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան սահմանադրական մյուս նորմերը: «Սովորական» և «գերակա» սահմանադրական նորմերի միջև բախման դեպքում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող սահմանադրական նորմերը հակասահմանադրական սահմանադրական նորմեր են: Սահմանադրական իրավունքի գիտության մեջ այդ երևույթն անվանում են «հակասահմանադրական սահմանադրական իրավունք»: ՀՀ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, որը հակասում է 203-րդ հոդվածին, հակասահմանադրական է։ Սահմանադրական նորմերի միջև առկա աստիճանակարգության պատճառով է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը նույնպես ենթակա է սահմանադրական վերահսկողության (ՀՀ Սահմ. 168-րդ հոդ․ 2-րդ կետ)։ Նման նախագծի սահմանադրականության ստուգման միակ մասշտաբը ՀՀ Սահմ. 203-րդ հոդվածն է՝ 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների համակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր քաղաքական նկատառումներից ելնելով փորձում են համոզել մեր քաղաքացիներին, թե ինչ-որ տեղ թերացում կար. Աշոտ Սարգսյան Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է․ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 89-ամյա պացիենտը կին է ՀԱՄԱՃԱՐԱԿ-ը մեր օրերում նշանակում է «վարակիչ որևէ հիվանդության լայն տարածումը» Կորոնավիրուսով վարակված Վայոց ձորի բնակիչը եղել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ․ մարզպետ Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների այդպիսի կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն «Ընդհակառակ», «ընդամեն», «ոչ մեկ» բառերն առանց «ը» հոդի գործածելը սխալ է Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կիսամերկ լուսանկար է հրապարակել Нефть Саудовской Аравии оказалась никому не нужна (WP) Դիտելով այդ տեսանյութը՝ պարզ երևում է, որ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է. Վահրամ Պողոսյան Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա. ծեծ ու ջարդ է. ահազանգ (տեսանյութ) Ինչպես կարող են կորոնավիրուսից տուժած քաղաքացիները դիմել ֆինանսական աջակցություն ստանալու համար Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59 Խիստ մտահոգիչ են Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերը. Դանիել Իոաննիսյան ԿԳՄՍՆ-ն՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունելության մասին Губернатор Ленобласти Александр Дрозденко действительно назвал рабами сотрудников предприятий региона (WP) Արցախի իշխանությունների և ժողովրդի ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ Այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել. մարզպետը խնդրում է խստագույնս հետևել պարետատան ցուցումներին Հոգնե՞լ եք կորոնավիրուսին վերաբերող նորություններից. նայեք գունագեղ սարդերի այս լուսանկարները. այդպիսիք դուք դեռ չեք տեսել Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ, ՌՈ և ԱԻՆ ուժերը, որպեսզի կարողանանք վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնել. Ավինյանը՝ պարետատան նիստին Արդյոք պատժվել են այն պաշտոնյաները, ովքեր հավելյալ տեղեկություններ են հայտնել վարակակիրների մասին 1 апреля: краткая история дураков на службе королей от параситов до шутов-резидентов (WP) 6 ժամով արգելվել է Կապանի 3, Ծաղկաձորի 2 եւ Երևանի 1 սուպերմարկետի գործունեություն Ալավերդցի Վահագնը 15մլն դրամ գրավի դիմաց ազատվել է կալանքից Կարբի գյուղի ամբուլատորիայի բժիշկը վարակվել է կորոնավիրուսով, նրա գործընկերներին մեկուսացրել են Ծաղկաձորում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 89-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ խոսնակ Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել. ՊԵԿ Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել Եվրատեսիլ 2020-ը կկայանա Когда вернется дорогая нефть (WP) Երկիրը դարձավ հոսպիտալ, բուժվում են սկեսուր, հարս ու տալ. Ռուբեն Մխիթարյանի կոչից հետո ոչ ոք տնից դուրս չի գա (տեսանյութ) ՀՀ նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ Երևան-Արտաշատ մայրուղու վրա ուժեղացված հսկողության պատճառով հերթեր են գոյացել. տեսանյութ Ի դեպ.Արցախում կայացած ընտրությունների մասին Մենք լքեցինք Արցախը.Արա Պապյանը՝ Արցախում կայացած ընտրությունների մասին Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ (լուսանկարներ) Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ժամը 9-ից 15-ը, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 264 անձ տուգանվել է Լուսանկարի ծանրաբեռնված ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում. Վահան Հունանյան США назвали победителем в нефтяной войне с Россией (WP) Ուժեղ հսկողություն Երևան-Աշտարակ մայրուղու վրա.ոստիկանները ստուգում են քաղաքացիներին (տեսանյութ) Երևան-Արտաշատ մայրուղու վրա ոստիկանները հսկողություն են իրականացնում, մայրուղու վրա հերթ է գոյացել. տեսանյութ Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. Եղանակը Հայաստանում