N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Եթե կոտրեին ֆեյսբուքյան էջս, միանշանակ կջնջեի իմ և ընկերուհուս նամակագրությունը. «Ցանցահենը»՝ Լևոն Ստեփանյան

Exclusive

ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է հայտնի, սիրված ու ակտիվ ֆեյսբուքահայերին և այս անգամ մեր զրուցակիցը Լևոն Ստեփանյանն է:

-Լևոն, եթե Ֆեյսբուքը գիրք լիներ, ինչպե՞ս այն կվերնագրեիք։  

Երևի կանվանեի «Կյանքն առանց սահմանների»,  որովհետև ֆեյսբուքի միջոցով վերացել են բոլոր ժամանակային և տարածական սահմանները, նաև օր օրի հատվում են սահմանները՝ թե ինչպես է կարելի կամ չի կարելի խոսել մեկ այլ մարդու, երևույթի, միջադեպի մասին: Վերնագիրը և լավ կոնտեքստ է պարունակում իր մեջ, և՝ վատ:

-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ում պարտադիր է հետևել և ինչու։

100 բիզնես գաղտնիքներ գրքի հեղինակ, իմ լավ ընկեր Վահագն Դիլբարյանին, քանի որ Վահագնից միշտ սովորելու բան կա, իր էջում էլ անսահման օգտակար ինֆորմացիա և մոտիվացիա կարելի է գտնել:

-Նամակներ էլ եք հաստատ շատ ստանում, ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք մեզ հետ։

Մի անգամ ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը հարցրեց՝ ունենք իմ մասին գրված գիրքը վաճառքում, երբ զարմացած հարցրի՝ որ գրքի մասին է խոսքը, պատասխանեց՝ «Երբեք մի հանձնվեք» - ը: Հավանաբար նկատել էր, որ գրառումներիս վերջում հաճախ էի գրում այդ բառերը որպես հեշթեգ, ու ենթադրել, որ այդ գրքից մեջբերումներ եմ անում: Իհարկե և ծիծաղեցի միջադեպի վրա, և ինձ մի քիչ էլ լավ զգացի. Փաստորեն եթե գիրք գրվեր, կար առնվազն մեկը, ով կհետաքրքրվեր այդ գրքով: (ծիծաղելով):

-Ֆեյսբուքի տիրույթում երբևէ սիրահարվե՞լ եք։ Խորհուրդ Լևոնից տղաներին, ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել հավանած ֆեյսբուքահայուհուն, որպեսզի մերժում չստանալ։

Ֆեյսբուքյան տիրույթում երբևէ չեմ սիրահարվել, բայց եղել է դեպք, որ ֆեյսբուքի միջոցով ծանոթացել եմ մի աղջիկա հետ, որին կյանքի հետագա ինչ-որ փուլում իրական կյանքում ճանաչելուց հետո սիրահարվել եմ: Իսկ տղաներին խորհուրդ կտամ անձնական կյանքը ֆեյսբուքով չդասավորել, փորձեն ֆեյսբուքում ձեռք բերել ծանոթություններ, բայց սիրահարվել միայն վիրտուալ աշխարհից դուրս, շփումից հետո:

-Գումարով գրառում արե՞լ եք երբևէ։ Ո՞ւմ համար երբեք նույնիսկ միլիոնների դիմաց ստատուս չեք գրի։

Գումարով գրառում երբեք չեմ կատարել և չեմ էլ կատարի: Եթե ընկերներիցս մեկն ունի որևէ գաղափար, որն ինձ նույնպես դուր է գալիս և համարում եմ, որ արժե տարածել, անշահախնդիր տարածում եմ, բայց կարծիքս երբևէ չի վաճառվել և չի վաճառվի:

-Եղել է դեպք, որ մեկը ստատուս գրի, ասեք՝ վախ ոնց էս ստատուսը ես չեմ գրել։ Եթե այո՝ ո՞ւմն է եղել և ի՞նչ էր գրված։

Նման դեպքեր իհարկե եղել են: Բայց ամենահիասթափեցնողը այն էր, որ հաճախ էի օգտագործում թե՛ իրական, և թե՛ վիրտուալ շփման մեջ «Երբեք մի հանձնվեք» արտահայտությունը, և, երբ լսեցի Չերչիլի ելույթը, որի վերջում մի քանի անգամ կրկնում է՝ «Երբեք մի հանձնվեք», ափսոսացի, որ առաջինը ես չեմ ասել այդ նախադասությունը:

-Եղե՞լ է դեպք, երբ մեկի հետ զրույցը սքրինշոթ անեք ու մոռանաք էլի իրեն ուղարկեք։ Ի՞նչ եք այդպիսի դեպքերում պատասխանում։

Աշխատում եմ երբեք ոչ ոքի հետ ունեցածս զրույցը սքրինշոթ չանել: Երբևէ նման իրավիճակում չեմ հայտնվել, բայց կարծում եմ շատ անհարմար դրություն կլիներ:

-Ձեր Ֆեյսբուքի էջը կոտրել են, և ունեք հնարավորություն փրկելու ձեր ընկերներից մեկի նամակները, ո՞ւմ նամակները կջնջեիք և ինչո՞ւ։

Եթե ընդունենք, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրել են, միանշանակ կջնջեի իմ և ընկերուհուս նամակագրությունը, քանի որ բացի անձնական նամակներից նաև շատ կարևոր գործնական հարցեր ենք քննարկում, որոնք միանշանակ չէի ցանկանա՝ որևէ մեկը տեսներ:

-Եթե չլիներ Ֆեյսբուքը, Լևոնի կյանքում չէր լինի...

Եթե չլիներ ֆեյսբուքը, չէր ստեղծվի MYbookstore առցանց գրախանութը, որի կայացման գործում մեծ դեր է ունեցել հենց ֆեյսբուքյան ֆակտորը: Չէին լինի շատ հարազատ ընկերներ, ում ճանաչել եմ ֆեյսբուքի միջոցով և մինչ օրս էլ չեմ հանդիպել իրական կյանքում, քանի որ նրանցից շատերը Հայաստանի ու մոլորակի տարբեր կողմերում են և հավանականությունը քիչ է, որ նրանց կճանաչեի, եթե չլիներ ֆեյսբուքը:

Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի

Ավտովթար՝ Գյումրիում. Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ
Ադրբեջանական շարասյուն, անորոշ, սպասողական իրավիճակ. ի՞նչ է կատարվում Բերձորում և Աղավնոյում
Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք
Արմավիրի մարզում երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափը
Անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը
Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը դադարեցվել է
Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ․ կառավարությունը սուբսիդավորել է 655 մլն դրամ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™