Ովքե՞ր են Քաղավիացիայի բարձրաստիճան պաշտոնյաները. Տաթևիկ Ռևազյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմը:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանն է: Նա այս պաշտոնին նշանակվել է իշխանափոխությունից հետո՝ 2018թ-ի հուլիսի 10-ին:
Ռևազյանը ունի 1 տեղակալ՝ Գալուստ Պողոսյանը: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարում է Հայսեր Գասպարյանը:
Քաղավիացիան ունի 9 վարչություն և 3բաժին: Ավիացիոն անվտանգության վարչության պետը Հենրիկ Գաբրիելյանն է, Թռիչքային պիտանիության վարչության պետը՝ Կարեն Գյուրջյանը, Թռիչքային գործունեության վարչության պետը՝ Գրիգոր Հայրապետյանը, Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթեւեկության կազմակերպման վարչության պետը՝ Դավիթ Սարուխանյանը, իսկ Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը՝ Ստեփան Փայասլյանը:
Ներքին աուդիտի բաժինը ղեկավարում է Նարեկ Մխիթարյանը, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությունը՝ Հայսեր Գասպարյանը, Իրավաբանական վարչությունը՝ Նելլի Հարությունյանը:
Անձնակազմի կառավարման բաժնի պետը Կարեն Վերմիշյանն է, Ընդհանուր բաժնի պետը՝ Աննա Ղոսալմյանը, Առաջին բաժնի պետը՝ Խրիստինա Վերդյանը:
Առանձնացված ստորաբաժանումները
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲԸ–ի գործադիր տնօրեն
Լիլիթ Ղազարյան
«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն
Գեղամ Խաչատրյան
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն
Արթուր Գասպարյան