Ինչի համար է այս գեղեցկությունս, եթե աղջիկներից նամակներ չստանամ. «Ցանցահենը»՝ Հայկ Կոստանյան
Ցանցահեն
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է հայտնի, սիրված ու ակտիվ ֆեյսբուքահայերին և այս անգամ մեր զրուցակիցը Հայկ Կոստանյանն է:
-Հայկ, եթե Ֆեյսբուքը գիրք լիներ, տպարան տանելուց առաջ ինչպե՞ս այն կվերնագրեիք։
Գժանոց բաց երկնքի տակ։
-Ֆեյսբուքն ապրելու, ծանոթանալու, քնելու ու արթնանալու, բիզնեսն առաջ տանելու ու էլի սենց հազար հատ գործառույթի տեղ է)։ Բաաաայց կա մի ֆունկցիա ,որն ունի Ֆեյսբուքը ու դրա մասին գիտի միայն Հայկ Կոստանյանը։ Ո՞րն է այդ ֆունկցիան։
Ինչպես ասում էր դասականը` չեմ պատասխանի այդ հարցին:
-Իգական սեռի օգտատերերը շատ են ստանում «Սիրուն աղջիկ արի ծանոթանանք» բովանդակությամբ նամակներ։ Իսկ Դուք երբևէ ստացե՞լ եք «Սիրուն տղա, արի ծանոթանանք» նամակներ) կամ փորձե՞լ են աղջիկները ՖԲ-ում Ձեզ «խոսեցնեն»)))
Ինչի համար է այս գեղեցկությունս, եթե աղջիկներից այդպիսի նամակներ չստանամ, իհարկե՝ եղել են։
-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ում պարտադիր է հետևել և ինչու։
Երկու հոգու անուն կնշեմ՝ Սերոբ Ոսկանյան ջանի և Ռուբեն Վարդազարյան ջանի, այս տողերը գրելիս ձեռքիս նաև գրիչ կար, հուսամ տղերքը քծնանք չեն որակի։
-Կա՞ մարդ ում մասին երբեք գրառում չեք անի, թեկուզ շաաատ մեծ գումարի դիմաց, ո՞վ է նա և ինչո՞ւ։
Առհասարակ գումարով գրառում չեմ անի ու կապ չունի գումարի չափը, իմ գրառումները բացառապես արվում են իմ հետաքրքրության ու իմ ցանկությունների շրջանակում։
-Գրառումներ հաճախ եք անում։ Եղե՞լ է որ մեկը նեղանա Ձեր գրառումից կամ վեճ առաջանա, որը օնլայն տիրույթից տեղափոխվի օֆֆլայն։
2017 թվականին մի գրառում էի արել, քաղաքական ենթատեքստով ու վեճի առիթ դարձավ: Իհարկե զոհեր և վիրավորներ չեղան հակամարտող կողմերից և ոչ մեկում, խոսակցությունն ավարտվեց թեյի կամ սուրճի սեղանի շուրջ։
-Նամակներ էլ եք հաստատ շատ ստանում, ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք մեզ հետ։
Ամենազավեշտալի նամակը 2 ամիս առաջ եմ ստացել: Գիշերը ժամը երկուսին ինձ անծանոթ օգտատերերից մեկը հարցնում էր, թե Թբիլիսյան փողոցից Աբովյան քաղաք ո՞ր համարի երթուղայինով կարող է գնալ։
-Ամենատպավորիչ ու հիշարժան պահը, որը կապված է Ֆեյսբուքի հետ, ո՞րն է եղել Ձեր կյանքում և ինչո՞ւ։
Հիշարժան պահերից երևի կառանձնացնեմ մոտ 3 տարի առաջ նկարահանած մի տեսանյութ, որտեղ նմանակում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծ արձագանք գտավ այդ ժամանակ համացանցում, անգամ եթերով հեռարձակեցին, ֆեյսբուքյան ընկերներիս ամենասիրված տեսանյութերից մեկն է։
-Եվ վերջում, Ձեր ֆեյսբուքյան ընկերների համար կարո՞ղ եք մի քառատող հորինել։
Գևորգպետրոսյանական քառատողով`
Ը նդունեք իմ ջերմ ողջույները,
Ն կատեք բոլոր իմ գրառումները,
Կ իսվեք անխտիր ու մի վարանեք,
Ն եցուկ լինեն իրար ու միշտ օգտակար
Ր ոպեները կյանքի չմնան անկատար։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի