Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խոսելով Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասաց. «Դատական իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդարացնել իրեն և այստեղ խնդիրը ոչ միայն ՍԴ-ն է, այլ ամբողջ համակարգը։ Սա մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ՝ սխալ է։ Մենք ունենք շատ լավ դատավորներ, ովքեր գերծանրաբեռնված են, կան, որ դեռ հին համակարգից սկսած չեն կարողանում իրականացնել արդյունավետ արդարադատություն։ Եվ այս պարագայում հսկայական խնդիրները թողած անդրադառնում ենք միայն մեկ դատավորի։ Եթե իշխանությունը սա դիտավորյալ է անում, ապա բոլորս մտածելու բան ունենք։ Ստացվում է, որ իշխանության մեկ թևը ճնշումներ է իրականացնում մեկ այլ թևի վրա, հետևաբար մենք խնդիր տեսնում ենք և մեկ տարի է, հորդորում ենք մեր գործընկերներին զերծ մնալ առանց իրավական հիմքերի հայտատարություններ անելուց։ Եթե հայտարարությունները իրավական հիմք չունեն, ապա այո, այդ դեպքում առկա են ճնշումներ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց. «Բոլոր ռեֆորմների փոխարեն տեսնում ենք պայքար հների դեմ։ Այդ պայքարը ուշացած է, և մեր հանրությունը սպասում է իրական ռեֆորմների, իսկ իշխանությունը իր ամբողջ ռեսուսրը կենտրոնացրել է միայն ՍԴ-ի դեմ պայքարին»։

