Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևել նվերներ ստանալիս
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ անդրադարձել ենք կանոններին, որոնց պետք է հետևել, երբ ձեզ նվերներ են տալիս։
Առաջին կանոն. Անկախ նրանից, թե ով և ինչ է նվիրում, նվերն ընդունեք ժպիտով և խորին շնորհակալությամբ, պետք չէ այն ընդունել ինչպես պարտավորություն։ Ըստ վարվեցողության կանոնների՝ նվերն ընդունելուց անմիջապես հետո այն պետք է բացել և նայել։ Այն, որ հարկ է նվերը նայել առանձին, երբ նվեր տվողն արդեն ձեզ հետ չէ, պարզապես միֆ է։
Երկրորդ կանոն. Երբ ձեզ քաղցրավենք կամ խմիչք, ծխախոտ են նվիրում, այն պետք է հենց այդ պահին բացել և հյուրասիրել բոլորին։
Երրորդ կանոն. Երբ նվեր եք ստանում, մի խոսեք գնի մասին, ափսոսանք մի հայտնեք որ ձեզ համար գումար է ծախսվել, մի ակնարկեք դրա չափազանց թանկ կամ մատչելի լինելը, բավարարվեք միայն շնորհակալություն հայտնելով։
Չորրորդ կանոն. Նվերներ ստանալիս ուշադիր եղեք ձեր էմոցիաներին։ Ինչպես տգեղ է ակնհայտ դժգոհություն ցուցաբերելը, նույն կերպ հաճելի չէ նաև գերոգևորվածություն ցույց տալ, թռչկոտել ուրախությունից և աղմկել ստացած նվերի երջանկությունից։
Հինգերորդ կանոն. Մի քննարկեք նվերները հյուրերի հետ, երբ ստացել եք բոլոր նվերնը պարզապես նայեք բոլորը, շնորհակալություն հայտնեք և դրեք մի կողմ։ Թե որն էր ձեզ համար ամենացանկալի նվերը, որը անհրաժեշտություն, քննարկեք մտերիմների հետ՝ հյուրեին ճանապարհելուց հետո։