4 փոխնախարար, 4 խորհրդական. Ովքե՞ր են Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Տիգրան Խաչատրյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը և արդյունքների գնահատումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Տիգրան Խաչատրյանն է: Խաչատրյանը ունի 4 տեղակալ՝ Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը և Վարոս Սիմոնյանը:
Նախարարն ունի 4 խորհրդական՝ Գագիկ Մկրտչյանը, Վահագն Լալայանը, Ավետիս Հովհաննիսյանը և Արամ Վարդանյանը:
Նախարարի մամուլի քարտուղարը Աննա Օհանյանն է, իսկ օգնականները՝ Օֆելյա Սարգսյանը և Լուսինե Հովհաննիսյանը:
Գլխավոր քարտուղարի տեղակալը Արմինե Խառատյանն է:
Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները 14-ն են, իսկ Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները՝ 10-ը:
Նախարարությանը ենթակա մարմինը Զբոսաշրջության կոմիտեն է, կոմիտեի նախագահը Սուսաննա Սաֆարյանն է: