Էսօր Գերմանն ինձ նկարեց ու ես դարձա նկար. օգտատերերը սգում են Գերման Ավագյանի մահը Դատավորները մշտապես եղել են գործող իշխանավորի կցորդը և նրա հանձնարարություն կատարողը. Իրավապաշտպան (տեսանյութ) Հակասահմանադրական սահմանադրական իրավունք. Գոռ Հովհաննիսյան Սպայական կազմին անընդհատ մեղադրելը այդքան էլ ճիշտ չի. Կարեն Հովհաննիսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Մահացել է Գերման Ավագյանը Ամեն մեկը եկավ, իր կարծիքը ներկայացրեց և գնաց. Սուրեն Սարգսյան Եթե «այո»-ն հաղթի, ինչպե՞ս է ձևավորվելու նոր ՍԴ-ն Չվերթների ուշացում, չեղարկում և խնդիրներ. արդյոք պե՞տք է մեղադրել օդանավակայանին կամ ավիաընկերությանը ՍԴ դատավորներն իրավասու չեն քննելու Սահմանադրական փոփոխությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը․ Բաղդասարյան (տեսանյութ) Ռուսաստանի նոր գլխավոր դատախազը ազատվում է հայկական լոբբիի ներկայացուցիչներից
Երևան, 17.Փետրվարի.2020,
00
:
00

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Վրթանես Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Հայ Եկեղեցու ծոցում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է, և այդ համոզումն է, որ օրըստօրե քարոզում ու իրենց հոգևոր խնամքին հանձնված զինվորականներին են ջամբում Հայոց բանակում սպասավորող գնդերեցները։

«Հայրենիքն ու պետականությունն աստվածատուր պարգևներ են, ուստի և արժանի ամենօրյա անսակարկ սիրո ու հոգածության, իսկ մեզ՝ հայերիս համար, ևս առավել։ ․․․Հայրենիքը մեր մեծագույն գանձն է, ուստի այստեղ պիտի լինեն նաև մեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի՝ «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ․ Զ 21)։

«Բաներ կան, որ հավիտենական պաշտելի են՝ Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խավարած չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել»,- ասում է մեծն Նժդեհը։ Բոլորանվեր ու անձը տալու պատրաստակամությամբ արտահայտվող ճշմարիտ սերը, Սերն ինքնին, տեսնում ու սովորում ենք մեր Տիրոջից (Հովհ․ ԺԵ 13)։ «Սիրո հացի համար խմո՛ր եղեք»,- կոչ է անում անվանի հայ բանաստեղծ Վահան Թեքեյանը։ Այս սերն է, որ քարոզվում է մեր եկեղեցիների խորաններից, որ սովորեցնում ենք մեր զավակներին և որ միախառնվելով հավատին՝ վերածվում է նվիրյալ ծառայության՝ անկախ այդ ծառայության ոլորտից։ Մեր սերնդակիցների անօրինակ ծառայությունն ու նվիրումն է, որ ծնունդ տվեցին հայոց նորօրյա պետականությանն ու բանակին, իսկ այսօրվա զինվորների ու սպաների դարձյալ նվիրյալ ծառայության շնորհիվ հարատևում է քրիստոնյա աշխարհի արևելյան սահման մեր սիրասուն երկիրը։ Այսօր հիշում և գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առաջ, որ իրենց կյանքն են դրել հայրենիքի զոհասեղանին, նաև այն կանանց ու տղամարդկանց, որ իրենց երիտասարդությունն ու ավյունն են տվել աստվածահաճո այս առաքելությանը և այսօր կոչվել են վաստակած հանգստի»,- ասաց Վրթանես եպիսկոպոսը՝ հավելելով, որ առաջընթացի համար պետք է լցվել հավատով ու սիրով և բռնել Աստվածորդու ձեռքը, որովհետև Քրիստոսով վախը դառնում է քաջալերություն, թշնամանքը՝ եղբայրասիրություն, բանսարկությունն ու զրպարտությունը՝ ուղղամտություն ու ճշմարտախոսություն:

Վերջում շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման 28 տարեդարձի կապակցությամբ՝ Վրթանես Սրբազանը մաղթեց, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի Հայոց բանակը՝ հայ ժողովրդի անկախ պետության հարատևության գրավականը, և յուրաքանչյուր զինվորականի՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, առաջնորդի անսասան հավատով և Տիրոջ կամքը գործադրելու ձգտումով:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ժամանակ հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայաստան աշխարհի խաղաղության, անսասանության, առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, ի.գ.թ. Գաբրիել Բալայանին, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական գնդապետ Աշոտ Բալասանյանին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության բարերար տիար Արամ Ֆրանկյանին:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ և մեկ աշխարհական արժանացան նախարարության պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Զինվորի Աստվածաշունչը» ծրագրի պատասխանատու տիար Մովսես Գաբուջյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց գնդերեցներ բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանին, Նարեկ սարկավագ Թորգոմյանին և Հարություն սարկավագ Մարտիրոսյանին:

Շնորհաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցելով ներկաներին Հայոց բանակի օրվա կապակցությամբ, գոհունակությամբ արձանագրեց, որ նվիրական այս տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում աղոթք բարձրացվեց առ Աստված Հայրենիքի շենացման, հայ ժողովրդի բարօր կյանքի և Հայոց բանակի անսասանության համար:

«Դուք՝ բոլորդ, լավ գիտեք, թե հավատքն ու աղոթքն ինչպիսի հրաշագործ զորություն ունեն: Ահա, թե ինչի համար, սիրելիներ, մենք կարևոր ենք նկատում, որպեսզի մեր Հայոց բանակի զինվորներն ու հրամանատարներն աղոթքի կանգնեն մեր ժողովրդի և հայ հոգևորականների հետ միասին, որովհետև այդ միասնական աղոթքը երկինք պիտի բարձրանա և ընդունելի պիտի լինի Աստծո կողմից, և երկնքից խաղաղության շնորհները, հաղթության շնորհներն առատորեն պիտի հեղվեն մեր կյանքից ներս»,- ասաց Հայոց Հովվապետը: Նորին Սրբությունը նաև հաստատեց, որ հայ հոգևորականը պատմության ընթացքում մշտապես եղել է իր զինվորի ու զորավարի կողքին թե՛ խաղաղ կյանքի պայմաններում և թե՛ պատերազմական իրավիճակներում: Փառք հայտնելով Տիրոջը Հայոց բանակում հոգևորականների՝ որպես գնդերեցների զինվորների կողքին ծառայության համար՝ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ հայ եկեղեցականներն ունեն հայրենիքի զինվորը լինելու և խաչը սրով փոխարինելու գիտակցությունը:

Միջոցառմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՀ ՊՆ նախարարին և բանակի բոլոր զորահրամանատարներին հանուն հայրենիքի նվիրյալ ծառայության և Հայոց բանակում սպասավորող հայ հոգևորականների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ, ուշադիր վերաբերմունքի ու զորակցության համար:

Վեհափառ Հայրապետը նաև իր շնորհավորանքները հղեց պարգևատրված զինվորականներին՝ մաղթելով նրանց ապրել ապահով և անվտանգ կյանքով, հույսով և լավատեսությամբ շարունակել իրենց ծառայությունը, որով պիտի կարողանան կերտել հզոր և շեն հայրենիք:

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Բարձրյալ Աստված մշտապես օգնական լինի Հայոց բանակին, պահի-պահպանի այն սիրո մեջ և իր հաղթական Աջի ներքո:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՀՀ -ում «գյուղապետեր» կան, որ Ադրբեջանից հին են. Արմավիրի փոխմարզպետ Էսօր Գերմանն ինձ նկարեց ու ես դարձա նկար. օգտատերերը սգում են Գերման Ավագյանի մահը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Արաբական Էմիրություններում հայտնաբերել է հերթական կորոնավիրուսով վարակվածը Դատավորները մշտապես եղել են գործող իշխանավորի կցորդը և նրա հանձնարարություն կատարողը. Իրավապաշտպան (տեսանյութ) Մեզ նման նախարար, նման գերագույն գլխավոր հրամանատար պետք չէ. Պավլիկ Մանուկյան Հակասահմանադրական սահմանադրական իրավունք. Գոռ Հովհաննիսյան Իմ արտաքինով ընդհանրապես նկար չունեմ, ֆեյք եմ էլի. «Ցանցահենը»՝ Արթուր Տեր-Մելիքսեթյան Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Սպայական կազմին անընդհատ մեղադրելը այդքան էլ ճիշտ չի. Կարեն Հովհաննիսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին (տեսանյութ) «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ. 1-ին տեղը կստանա 3 միլիոն դրամ Մահացել է Գերման Ավագյանը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը փոքրիկ Արփիի հետ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել․ Քաղավիացիա Չի կարելի ամեն ինչ բարդել ժողովրդի վրա. Էլինար Վարդանյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ) Մեծ պատիվ է մի պետության ղեկավարի, որն իր երկրի չունեցած պատմությամբ փորձում է նսեմացնել ուրիշի պատմությունը. Վահրամ Մարտիրոսյան Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ Լևոն Քոչարյան Ամեն մեկը եկավ, իր կարծիքը ներկայացրեց և գնաց. Սուրեն Սարգսյան ՀՅԴ Գերագույն մարմինը երախտիքի երթ է իրականացրել դեպի Սիրիայի դեսպանատուն Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Այս պահին թոռնիկներիս հետ Ծաղկաձորում. Հովիկ Աբրահամյանը նոր լուսանկար է հրապարակել «Թալանչիների բրիգադը» կորցնում է վերջին պատվարը․ Կարապետ Ռուբինյան (տեսանյութ) Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Եթե «այո»-ն հաղթի, ինչպե՞ս է ձևավորվելու նոր ՍԴ-ն Ալիևի կողմից ՀՀ վարչապետի ներկայությամբ «նախկին ռեժիմ» որակում տալը Մյունխենյան երեկվա հայտնի «դիալոգի» ամենատհաճ պահն էր. Վլադիմիր Մարտիրոսյան Մոսկվայի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է եկեղեցու հավատացյալների վրա Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան. Գագիկ Համբարյան Иран признался в неспособности расшифровать черные ящики сбитого Boeing (WP) Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ է, հետո կպարզվի որ էս 7 հոգուն հանելով ՍԴ հարց չի լուծվում. Սուրեն Սահակյան Չվերթների ուշացում, չեղարկում և խնդիրներ. արդյոք պե՞տք է մեղադրել օդանավակայանին կամ ավիաընկերությանը Պուտինի թարգմանիչները թվարկել են նրա ամենադժվար արտահայտությունները Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից․ Ղազինյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարի հետ ՍԴ դատավորներն իրավասու չեն քննելու Սահմանադրական փոփոխությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը․ Բաղդասարյան (տեսանյութ) Սա վատ չէր, սա շատ վատ էր. Դանիել Իոաննիսյանը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին Ռուսաստանի նոր գլխավոր դատախազը ազատվում է հայկական լոբբիի ներկայացուցիչներից Վաղը ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն. Եղանակը Հայաստանում Германия призвала сражаться за «блистательную идею Запада» (WP) Ամուլսարի ճանապարհը բացելու հեռանկար չկա. բնապահպան (տեսանյութ) Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել «ՍԱՍ» սուպերմարկետի դռները փակվել էին և չէին բացվում (տեսանյութ) Դե վեր կացեք ու ձեր ողջ իշխանությունով ասեք, թե վաղը ժամը քանիսի՞ց եք դադարեցնում ներքին թշնամանքի ու ատելության քարոզը. Երվանդ Վարոսյան Զույգաղբյուր գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ձորակում Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարի հետ Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Այն տպավորությունն ունեմ, որ ես ու մարդկանց մեծ մասը տարբեր բաներ ենք նայել. Արա Պապյանը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին Բարի կիրակի բոլորին. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ