Էսօր Գերմանն ինձ նկարեց ու ես դարձա նկար. օգտատերերը սգում են Գերման Ավագյանի մահը Դատավորները մշտապես եղել են գործող իշխանավորի կցորդը և նրա հանձնարարություն կատարողը. Իրավապաշտպան (տեսանյութ) Հակասահմանադրական սահմանադրական իրավունք. Գոռ Հովհաննիսյան Սպայական կազմին անընդհատ մեղադրելը այդքան էլ ճիշտ չի. Կարեն Հովհաննիսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Մահացել է Գերման Ավագյանը Ամեն մեկը եկավ, իր կարծիքը ներկայացրեց և գնաց. Սուրեն Սարգսյան Եթե «այո»-ն հաղթի, ինչպե՞ս է ձևավորվելու նոր ՍԴ-ն Չվերթների ուշացում, չեղարկում և խնդիրներ. արդյոք պե՞տք է մեղադրել օդանավակայանին կամ ավիաընկերությանը ՍԴ դատավորներն իրավասու չեն քննելու Սահմանադրական փոփոխությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը․ Բաղդասարյան (տեսանյութ) Ռուսաստանի նոր գլխավոր դատախազը ազատվում է հայկական լոբբիի ներկայացուցիչներից
Երևան, 17.Փետրվարի.2020,
00
:
00

1 քառակուսի մետրը՝ ամսական 4,5 դրամով. ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 3). «Հետք»

«Հետք»-ը գրում է. ««Հետք»-ը շարունակում է ներկայացնել Օղակաձև զբոսայգում տարածքներ վարձակալած, կառուցապատում իրականացրած ընկերություններին և անձանց: Այս հրապարակման մեջ կանդրադառնանք զբոսայգու երրորդ հատվածին, որն ընդգրկում է Աբովյան և Նալբանդյան փողոցների միջակայքը:

Ուսումնասիրությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի՝ «Հետք»-ին տրամադրած փաստաթղթերի հիման վրա: Զբոսայգու երրորդ հատվածի տարածքները վարձակալության են տրվել 2000-ականների սկզբից:

Զբոսայգու երրորդ հատվածը բաժանվել և վարձակալության է տրվել երեք ընկերությունների՝ «Կոտդեազուր» ՍՊԸ, «Գրին Ֆլորա» ՍՊԸ և «Օրիենթ Սթոն» ՍՊԸ: Հարկ է նշել, որ «Կոտդեազուր»-ի զբաղեցրած տարածքը ամենամեծն է ամբողջ Օղակաձև զբոսայգում: Այդ ընկերությանը վարձակալությամբ տրված տարածքի մակերեսը 12,860 քառակուսի մետր է, այսինքն՝ մեկ հեկտարից ավելի:

Ամենամեծ տարածքը՝ ամենացածր գնով

map_kotdeazur.png (1.09 MB)

Գործարար Նիկոլայ Խաչատուրովին պատկանող «Կոտդեազուր» ՍՊԸ-ի վարձակալած տարածքը ամենամեծն է ոչ միայն զբոսայգու երրորդ հատվածում, այլ ընդհանրապես՝ ամբողջ Օղակաձևում՝ «Պոպլավոկ»-ից մինչև «Լունապարկ» ընկած հատվածում: Հողամասի վարձակալության պայմանագիրը «Կոտդեազուր»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է 2002թ. հոկտեմբերի 8-ին, համաձայն որի՝ ընկերությանը 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրվել է 12,860 քառակուսի մետր մակերեսով հողամաս: Տարեկան վարձավճարը սահմանվել է 676 հազար դրամ: Այսինքն՝ «Կոտդեազուր» ՍՊԸ-ն իր վարձակալած ավելի քան մեկ հեկտար հողատարածքի համար ամսական վճարում է 56 հազար դրամ, ինչը շատ չնչին գումար է զբոսայգու մյուս վարձակալների զբաղեցրած շատ ավելի փոքր տարածքների վճարների համեմատությամբ, չնայած որ վերջիններս նույնպես փոքր գումարներ են վճարում:

Օրինակ՝ եթե Օղակաձև զբոսայգու առաջին հատվածում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը իր վարձակալած սրճարանային տարածքի մեկ քառակուսի մետրի համար ամսական վճարում էր 500 դրամ, ապա գործարար Նիկոլայ Խաչատուրովը իր վարձակալած կանաչապատ տարածքի դիմաց ամսական վճարում է 4,5 դրամ:

Պայմանագրում վարձավճարին վերաբերող հատվածում կա մի այսպիսի կետ, համաձայն որի՝ վարձավճարի այս չափը կիրառվում է մինչև վարձակալի կողմից շինարարական աշխատանքների ավարտը, որից հետո պետք է կնքվի վարձավճարի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր: Սակայն Երևանի քաղաքապետարանի՝ «Հետք»-ին փոխանցած փաստաթղթերում նման համաձայնագիր առկա չէ, ինչից կարելի է ենթադրել, որ նշված վարձավճարի չափը մինչև այսօր չի փոխվել:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Կոտդեազուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 24-ին: Մինչև 2013թ. ընկերության միակ սեփականատերը եղել է Նիկոլայ Խաչատուրովը, իսկ դրանից հետո 99 % բաժնեմասը փոխանցվել է «Վենի Գրուպ» ընկերությանը, որը նույնպես պատկանում է Նիկոլայ Խաչատուրովին: Երկու ընկերություններն էլ գործում են անշարժ գույքի շուկայում, հիմնականում՝ սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալության հանձնելով: Այդպես է նաև Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածի դեպքում: Նիկոլայ Խաչատուրովին պատկանող ընկերությունը զբոսայգու տարածքը ենթավարձակալության է հանձնել տարբեր տնտեսվարողների: Այժմ էլ այդ հատվածում կարելի է գտնել վարձակալության ենթակա տարածքներիի մասին հայտարարություններ:

Տարբեր օրերի մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Նիկոլայ Խաչատուրովի հետ: Մեր բազմաթիվ զանգերին պատասխանում էր նրա որդին, ով կամ ասում էր, որ հայրը երկրում չէ, կամ՝ կճշտեմ հանդիպման օրը, կասեմ: Նշենք նաև, որ հարցեր ենք ուղարկել գրավոր տարբերակով, որոնք ևս անպատասխան են մնացել:

Նիկոլայ Խաչատուրովը նաև մի շարք այլ ընկերությունների սեփականատեր է: Նրա ընկերությունները հիմնականում գործունեություն են ծավալում անշարժ գույքի, շինարարության, ցեմենտի և ավազի մեծածախ առևտրի ոլորտներում: Նիկոլայ Խաչատուրովը նաև ղեկավարում է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքները: Նրա «Դելտա-Ֆրագմենտ» ընկերությունը ունի Հրազդանի ցեմենտի գործարանում արտադրվող ցեմենտի վաճառքի իրավունք:

Քարեր մշակող ընկերությունը՝ Օղակաձև զբոսայգում

map_orient_ston.png (1.13 MB)

Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածի վարձակալներից մեկն էլ «Օրիենթ Սթոն» ընկերությունն է, որը մինչև 2009 թվականը կոչվել է «Ֆլորա Լենդ»: Քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագիրը կնքվել է 2002 թվականի սեպտեմբերի 3-ին, և «Ֆլորա Լենդ»-ին 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել 9040 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ սննդի օբյեկտի շինարարության նպատակով:

Ըստ պայմանագրի՝ տարեկան վարձավճարը 356 հազար դրամ է: Ինչպես «Կոտդեազուր»-ի դեպքում, այստեղ նույնպես պայմանագրում կար մի այսպիսի տող, որտեղ նշվում էր՝ վարձավճարի սույն չափը կիրառվում է մինչև վարձակալի կողմից շինարարական աշխատանքների ավարտը, որից հետո կկնքվի վարձավճարի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր:

«Ֆլորա Լենդ»-ին վարձակալության տրված տարածքը գտնվում է Կամերային երաժշտության տան (լուսանկարի կենտրոնում՝ կարմիր տանիքով շինությունը) հետնամասում: 2005 թվականի հոկտեմբերին այդ հատվածում ընկերությունը նախաձեռնել էր «Մոդեռն» սրաճարանի կառուցում, ինչը բողոքի ակցիաների առիթ էր դարձել: 2005 թվականի նոյեմբերին բողոքի ակցիաներից հետո քաղաքապետարանը որոշեց դադարեցնել սրճարանի շինարարությունը, չնայած որ տարիներ անց, «Մոդեռն» սրճարանը ի վերջո կառուցվեց:

2009 թվականին «Ֆլորա Լենդ» ընկերությունը վերանվանվեց և դարձավ «Օրիենթ Սթոն», որը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ, վերամշակմամբ, արտահանմամբ և ներկրմամբ: Ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը Ռոբերտ Եղիազարյանն է, սակայն հարկ է նշել, որ ժամանակին, երբ «Օրինեթ Սթոն»-ը կոչվում էր «Ֆլորա Լենդ», ընկերության բաժնետերերից մեկը եղել է նույն Նիկոլայ Խաչատուրովը:

2013 թվականին Երևան համայնքը քաղաքացիական հայց է ներկայացրել «Օրիենթ Սթոն» ընկերության դեմ գումարի բռնագանձման պահանջով՝ հողատարածքի վարձակալության գումարը չվճարելու համար: Արդյունքում կողմերի միջև հաշտություն է կնքվել:

2016 թվականի հունիսի 7-ին քաղաքապետի որոշմամբ՝ կատարվում է սահմանների վերաճշտում, ինչից հետո 2002 թվականին կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր կնքելու թույլտվություն է տրվում: Նույն որոշման մեջ նշվում է նաև՝ «Օրիենթ Սթոն» ընկերությունը ընդունում է, որ 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վարձավճարի պարտքը կազմում է 34 մլն 213 հազար դրամ, որից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 11-ը ներառյալ հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկվում է 339.05 քմ մակերեսով հողամասի համար կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 8700.95 քմ մակերեսով հողամասի համար՝ կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով, ըստ այդմ՝ վարձակալը պարտավորվում է համաձայնագրի ստորագրման պահից՝

10 օրվա ընթացքում ամբողջությամբ մարել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ հաստատված հաշտության համաձայնությամբ վճարման ենթակա 9,2 մլն դրամից 1 միլիոն դրամը,
10 օրվա ընթացքում ամբողջությամբ մարել 12.11.2013-30.06.2016 թվականի համար՝ հաշվարկված 12,5 մլն դրամը,
18 ամսվա ընթացքում հավասարաչափ վճարումներով մարել 2012 թվականի հուլիսի 1-ից առ 2013 թվականի նոյեմբերի 11-ը ծագած հարաբերությունների նկատմամբ հաշվարկված 21,7 մլն դրամ:
Քաղաքապետի 2016թ. հունիսի 7-ի որոշումից օրեր անց՝ հունիսի 28-ին, «Օրիենթ Սթոն»-ի և քաղաքապետարանի միջև կնքվում է վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը, համաձայն որի՝ Աբովյան 36/2 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող 9040 քառակուսի մետր մակերեսով հողամասի սահմանները վերաճշտելուց հետո, տարածքի մակերեսը կազմել է 1701,28 քառակուսի մետր, որից 339,05-ը՝ սրճարանի օգտագործման համար, իսկ մնացած մասը՝ բարեկարգման և կանաչապատման համար: Տարեկան վարձավճարն էլ սահմանվում է 4 մլն 486 հազար դրամ՝ նախկին 356 հազար դրամի փոխարեն: Այս համաձայնագրով հաստատվում են նաև ընկերության չմարած պարտավորությունները, որոնք պետք է մարվեին քաղաքապետի որոշման մեջ նշված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ էլ՝ թույլատրվում է վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մենք կապ ենք հաստատել «Օրիենթ Սթոն» ընկերության հետ և ասել, որ ցանկանում ենք զրուցել ընկերության ղեկավարներից մեկի հետ՝ Օղակաձև զբոսայգում վարձակալած տարածքի մասին, սակայն մի քանի անգամ նույն պատասխանն են տվել՝ տնօրենը տեղում չէ, կամ պետք է փորձել մի քանի օր հետո: Օրեր շարունակ մեր զանգերին տրվում էր նույն պատասխանը:

Օղակաձև զբոսայգում 50 տարով տարածք են վարձակալել

map_green_flora.png (1.14 MB)

«Գրին Ֆլորա» ՍՊԸ-ն Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարածք է զբաղեցնում 2000 թվականից: Ընկերության և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016թ. սեպտեմբերի 13-ին: Ընկերությանը մինչև 2050թ. հոկտեմբերի 10-ը վարձակալության է տրվել ընդհանուր 1162 քմ մակերեսով տարածք:

Ըստ վարձակալության պայմանագրի՝ հողամասի տրամադրման նպատակն է՝ սրճարան, հասարակական շինություն, բարեկարգման և կանաչապատման հատված: 1162 քմ մակերեսով հողամասի համար «Գրին Ֆլորա» ՍՊԸ-ն տարեկան վճարում է 4 մլն 104 հազար դրամ:

Այստեղ կրկին հարկ է նշել վարձավճարների անտրամաբանության մասին: «Գրին Ֆլորա»-ի վարձակալած տարածքը մոտ 10 անգամ փոքր է «Կոտդեազուր»-ի տարածքից, սակայն առաջինը տարեկան վճարում է 4 միլիոնից ավել գումար, իսկ երկրորդն ընդամենը 676 հազար դրամ:

Օղակաձև զբոսայգում տարածքների վարձավճարները հաշվարկվում են հետևյալ կերպ. սրճարանների համար տարեկան վարձավճարը սահմանվում է հողի կադաստրային արժեքի 10 %-ի չափով, հասարակական շինությունների համար՝ 5 %-ի չափով, բարեկարգման և կանաչապատման հատվածների դեպքում՝ 3%-ի չափով: Մեր նախորդ հրապարակման մեջ, որում ներկայացրել էինք զբոսայգու երկրորդ հատվածի վարձակալներին, շատ էին դեպքերը, երբ տարածքները ձևակերպված էին որպես բարեկարգման և կանաչապատման հատված, սակայն, փաստացի տարածքի մեծ մասը զբաղեցնում էին սրճարանները: Այդ մեխանիզմը վարձակալներին հնարավորություն է տալիս ավելի քիչ վճարել վարձակալության համար:

«Գրին Ֆլորա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին, ընկերության կանոնադրական կապիտալը 42 միլիոն դրամ է: Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը ընկերության միակ սեփականատերը Հակոբ Բուռնուչյանն էր, սակայն ամսի 2-ից ընկերության բաժնեմասը կիսվել է Հակոբ Բուռնուչյանի կնոջ՝ Մելանյա Թահմիզյանի և որդու՝ Միխայիլ Բուռնուչյանի միջև:

2018թ. հունվարին «Գրին Ֆլորա» ընկերությունը «ՍԱՍ» սուպերմարկետի հետնամասում սրճարանի շինարարություն էր սկսել, որը նախատեսում էին շահագործման հանձնել 2019թ. հունվարի 23-ին, սակայն սրճարանի կառուցումը բավական երկար ժամանակ դադարեցվել էր: Այնուամենայնիվ, վերջերս «Գրին Ֆլորա»-ն գրեթե ավարտին է հասցրել շինարարությունը:

«Գրին Ֆլորա»-ին պատկանող Իսահակյան 35 հասցեի տարածքում է գտնվում նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետը, որին «Գրին Ֆլորա»-ն տարածք է տրամադրել ենթավարձակալության հիմունքներով: «Գրին Ֆլորա»-ն անշարժ գույքի շուկայում գործունեություն իրականացնող ընկերություն է:

«Գրին Ֆլորա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ նույնպես չհաջողվեց կապ հաստատել, մեր այցելությունների ընթացքում կառուցապատած շինության տարածքում նույնպես ընկերությունից ոչ ոք չկար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՀՀ -ում «գյուղապետեր» կան, որ Ադրբեջանից հին են. Արմավիրի փոխմարզպետ Էսօր Գերմանն ինձ նկարեց ու ես դարձա նկար. օգտատերերը սգում են Գերման Ավագյանի մահը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Արաբական Էմիրություններում հայտնաբերել է հերթական կորոնավիրուսով վարակվածը Դատավորները մշտապես եղել են գործող իշխանավորի կցորդը և նրա հանձնարարություն կատարողը. Իրավապաշտպան (տեսանյութ) Մեզ նման նախարար, նման գերագույն գլխավոր հրամանատար պետք չէ. Պավլիկ Մանուկյան Հակասահմանադրական սահմանադրական իրավունք. Գոռ Հովհաննիսյան Իմ արտաքինով ընդհանրապես նկար չունեմ, ֆեյք եմ էլի. «Ցանցահենը»՝ Արթուր Տեր-Մելիքսեթյան Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Սպայական կազմին անընդհատ մեղադրելը այդքան էլ ճիշտ չի. Կարեն Հովհաննիսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին (տեսանյութ) «Այո»-ի շտաբը հայտարարում է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ. 1-ին տեղը կստանա 3 միլիոն դրամ Մահացել է Գերման Ավագյանը Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը փոքրիկ Արփիի հետ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել․ Քաղավիացիա Չի կարելի ամեն ինչ բարդել ժողովրդի վրա. Էլինար Վարդանյանը՝ հանրաքվեի մասին (տեսանյութ) Մեծ պատիվ է մի պետության ղեկավարի, որն իր երկրի չունեցած պատմությամբ փորձում է նսեմացնել ուրիշի պատմությունը. Վահրամ Մարտիրոսյան Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ Լևոն Քոչարյան Ամեն մեկը եկավ, իր կարծիքը ներկայացրեց և գնաց. Սուրեն Սարգսյան ՀՅԴ Գերագույն մարմինը երախտիքի երթ է իրականացրել դեպի Սիրիայի դեսպանատուն Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Այս պահին թոռնիկներիս հետ Ծաղկաձորում. Հովիկ Աբրահամյանը նոր լուսանկար է հրապարակել «Թալանչիների բրիգադը» կորցնում է վերջին պատվարը․ Կարապետ Ռուբինյան (տեսանյութ) Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Եթե «այո»-ն հաղթի, ինչպե՞ս է ձևավորվելու նոր ՍԴ-ն Ալիևի կողմից ՀՀ վարչապետի ներկայությամբ «նախկին ռեժիմ» որակում տալը Մյունխենյան երեկվա հայտնի «դիալոգի» ամենատհաճ պահն էր. Վլադիմիր Մարտիրոսյան Մոսկվայի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է եկեղեցու հավատացյալների վրա Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան. Գագիկ Համբարյան Иран признался в неспособности расшифровать черные ящики сбитого Boeing (WP) Մի ժամանակ պարզվեց, որ Սերժի հեռանալը երկիրը կարգի բերելու համար քիչ է, հետո կպարզվի որ էս 7 հոգուն հանելով ՍԴ հարց չի լուծվում. Սուրեն Սահակյան Չվերթների ուշացում, չեղարկում և խնդիրներ. արդյոք պե՞տք է մեղադրել օդանավակայանին կամ ավիաընկերությանը Պուտինի թարգմանիչները թվարկել են նրա ամենադժվար արտահայտությունները Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից․ Ղազինյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարի հետ ՍԴ դատավորներն իրավասու չեն քննելու Սահմանադրական փոփոխությունների համապատասխանության հարցը Սահմանադրությանը․ Բաղդասարյան (տեսանյութ) Սա վատ չէր, սա շատ վատ էր. Դանիել Իոաննիսյանը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին Ռուսաստանի նոր գլխավոր դատախազը ազատվում է հայկական լոբբիի ներկայացուցիչներից Վաղը ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ձյուն. Եղանակը Հայաստանում Германия призвала сражаться за «блистательную идею Запада» (WP) Ամուլսարի ճանապարհը բացելու հեռանկար չկա. բնապահպան (տեսանյութ) Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել «ՍԱՍ» սուպերմարկետի դռները փակվել էին և չէին բացվում (տեսանյութ) Դե վեր կացեք ու ձեր ողջ իշխանությունով ասեք, թե վաղը ժամը քանիսի՞ց եք դադարեցնում ներքին թշնամանքի ու ատելության քարոզը. Երվանդ Վարոսյան Զույգաղբյուր գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ձորակում Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարի հետ Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Այն տպավորությունն ունեմ, որ ես ու մարդկանց մեծ մասը տարբեր բաներ ենք նայել. Արա Պապյանը՝ Փաշինյան-Ալիև բանավեճի մասին Բարի կիրակի բոլորին. Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ