Ինչու է բերման ենթարկվել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի փոխտնօրենը Լոգոյի 3 մլն դրամը կբաշխվի երեք անձանց միջև. Պապիկյան Սերժ Սարգսյանի կողքին եմ, որովհետև երախտամոռ չեմ, մարդիկ խավարի մեջ էին ապրում. Ուրցաձորի գյուղապետ Մանվել Գրիգորյանն օրվա 24 ժամից 20 ժամը ինքնուրույն չի շնչում. փաստաբան Ռաֆայելն այսօր է Ռուսաստանից եկել, երբ իմացել է, որ «ԱՅՈ»-ի լոգոյի իր տարբերակն է հաղթել. հարազատները՝ ՔՊ-ի հետ կապի, գրագողության մեղադրանքների մասին Մենք ենք առաջարկել, որպեսզի մարտիմեկյան երթը պետականորեն կազմակերպվի, Փաշինյանը համաձայնել է. Զուրաբյան Կորոնավիրուսը` հայերի համար նոր բիզնես «Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը Garoon Agency-ից ոչ հերքում, ոչ հաստատում են «ԱՅՈ»-ի լոգոյի գողացված լինելը (տեսանյութ) ՔՊ-ից «ԱՅՈ»-ի լոգոյով իրերի պատվեր չեմ ստացել. տպագրատան տնօրեն
Երևան, 27.Փետրվարի.2020,
00
:
00

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ):

Հայտարարությունում նաեւ ասվում է. «2019 թվականի հունիսի 26-ից Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ կառավարության աշխատակազմից փորձում է պարզել մի կարեւոր հարցի պատասխան` արդյոք պետական որեւէ մարմնի կողմից երբեւէ ստուգվե՞լ է Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութերի մեջ եղած բոլոր արժեքավոր տարրերի պարունակությունը։ Նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե ո՞ր պետական կառույցի կողմից, ի՞նչ պարբերականությամբ է դա արվել, եւ ինչպե՞ս է կարելի ծանոթանալ այդ տվյալներին։

Մեր հարցումն աշխատակազմից վերահասցեագրել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), որտեղից ստացանք նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ կես էջ ծավալով պատասխանը։ Պատասխանից պարզվեց, որ ՊԵԿ-ում որոշել են ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ իրազեկել մեզ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի ինչ-որ որոշման գոյության եւ դրանով սահմանված «հանքաքարեր» եզրույթի մասին։ Այնուհետեւ հղում են կատարել առաջին պարբերության մեջ գրված եւ մեր հարցադրումների հետ ընդհանրապես որեւէ առնչություն չունեցող տվյալներին ու տեղեկացրել, որ նույն ԵԱՏՄ-ի կանոնակարգերի շրջանակներում խտանյութ արտահանող ընկերությունից պահանջվում է փորձագիտական եզրակացություն ներկայացնել յուրաքանչյուր խմբաքանակի բաղադրության վերաբերյալ։

Քանի որ մեր հարցադրումներին ըստ էության պատասխան չէր տրվել ու չէին տրամադրվել պահանջված տեղեկությունները, իսկ նմանատիպ բովանդակությամբ պատասխանն ուղղակի անընդունելի է հետհեղափոխական Հայաստանում, մենք փորձեցինք վերականգնել ՀՀ քաղաքացիների՝ այս տեղեկություններն իմանալու իրավունքը։ Խնդրի առնչությամբ դիմեցինք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով քննել հարցը եւ վերականգնել մեր խախտված իրավունքները։

ՄԻՊ-ի գործողությունների արդյունքում ստացանք արդեն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ավելի լայնածավալ պատասխանը։ Սակայն այդ պատասխանը նույնպես նախորդի ոճի մեջ էր. կրկին հղումներ էին արվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, ՀՀ օրենքներին եւ ֆինանսների նախարարի 2015թ-ի մարտի 9-ի «ՀՀ տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններին մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» հրամանին։

Մինչեւ այս պատասխանի բովանդակային մասին անցնելը՝ ՊԵԿ-ին եւ այդ կառույցի նախագահին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է, գոյություն է ունեցել ԵԱՏՄ-ի ստեղծումից ու վերոնշյալ հրամանից շատ առաջ, եւ մեր երկրից ավելի քան երկու տասնամյակ արտահանվել են տարբեր մետաղների խտանյութեր: Մեր հարցերը վերաբերում էին անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքին, այլ ոչ թե ԵԱՏՄ ստեղծումից հետո կատարված գործընթացներին։ Անհասկանալի է, թե մեր եւ ՄԻՊ-ի հարցադրումներին հստակ պատասխանելու փոխարեն ինչո՞ւ են հղումներ արվում 2014թ-ին ստեղծված այդ կառույցի որոշումներին, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի 2015թ-ի հրամանին։

Հիմա ըստ էության

ՊԵԿ-ի նախագահի պատասխանում հիշատակվող 2015թ-ի հրամանում նշված է, որ ՀՀ տարածքից արտահանվող մետաղների խտանյութի արտահանման համար այլ փաստաթղթերի հետ միասին մաքսային մարմիններին ներկայացվում է նաեւ դրանց փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներառվում են նաեւ հետեւյալ տեղեկությունները.

Խտանյութի դեպքում չոր քաշում գտնվող տարրերի (պայմանագրով նշված մետաղների զանգվածային տոկոսային մեծությունները (%)), իսկ համաձուլվածքների դեպքում՝ պայմանագրում նշված տարրերի զանգվածային տոկոսային մեծությունները (%):

Ստացվում է, որ մաքսային մարմիններն ունեն որոշակի տեղեկություններ խտանյութի բաղադրության մասին, որոնք ներկայացնում են արտահանող ընկերությունները՝ այն էլ միայն ընդերքօգտագործման պայմանագրերով նշված տարրերի վերաբերյալ, իսկ պետության կողմից այդ տվյալների այլընտրանքային լաբորատոր վերստուգում չի իրականացվում, քանի որ մաքսային օրենսդրության շրջանակներում այդպիսի պահանջ սահմանված չէ։ Բնականաբար խտանյութի մեջ կարող են լինել բազմաթիվ այլ թանկարժեք մետաղներ, որոնք կարող են չհայտարարագրվել եւ դուրս բերվել Հայաստանից՝ առանց որեւէ վճարի։ Բացի այդ պարզ չէ, թե որ երկրի լաբորատորիաներում են իրականացվում այդ փորձաքննությունները, հավաստագրված են արդյո՞ք դրանք, ինչպե՞ս է կանոնակարգվում այդ ամենն ու չկա արդյո՞ք շահերի բախում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նույնպես ստացել ենք հոդվածի սկզբում նշված մեր հարցադրումների պատասխանը, որի մեջ կրկին հղումներ են արվում ԵԱՏՄ տարբեր որոշումների։ Պարզվում է, որ նախարարությունը տրամադրում է մետաղների հանքանյութերի, խտանյութերի արտահանման լիցենզիաներ, բայց դրանց մեջ բոլոր արժեքավոր տարրերի պարունակության հայտարարագրման եւ պետության կողմից ստուգման պահանջ նախատեսված չէ, հետեւաբար նախարարությունն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չունեն։

Ամփոփելով այս հատվածը՝ պետք է ցավով նշենք, որ պետության կողմից չի ստուգվում ու վերահսկվում Հայաստանի արտահանման մեջ հսկայական մաս կազմող (տարեկան 500-700 միլիոն ԱՄՆ դոլար) մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների պարունակությունը։ Սա ուղղակի անթույլատրելի երեւույթ է, ու անհրաժեշտ են հրատապ օրենսդրական փոփոխություններ այս խնդիրը լուծելու համար։

Հիմա անցնենք մեր հարցման երկրորդ մասին, որը վերաբերում էր արտահանվող մետաղների խտանյութի պարունակության մասին տեղեկությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրելուն։

Ինչպես արդեն նշեցինք վերեւում՝ մաքսային մարմինները ստանում են որոշակի տեղեկություններ միայն մետաղների խտանյութի հայտարարագրված բաղադրության մասին, բայց ոչ թե սեփական ուսումնասիրությունների, այլ արտահանող ընկերությունների տրամադրած տվյալների հիման վրա։ Բայց ինչպես իր պատասխանում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ կրկին հղում անելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, այդ տեղեկություններին ծանոթանալու իրավունք ստացած պետական ծառայողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ անձանց փոխանցելու «պետական, առեւտրային, հարկային, բանկային եւ այլ գաղտնիքներ պարունակող տեղեկատվություն»։

Նա հղում է կատարել նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն պետական, բանկային, ապահովագրական, առեւտրական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները մաքսային մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք չեն կարող հրապարակել, օգտագործել անձնական նպատակների համար, տրամադրել երրորդ անձանց, այդ թվում` պետական մարմինների, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Անանյանը նաեւ կարծում է, որ մեր պահանջած տեղեկությունները կարող են պարունակել հարկային գաղտնիք եւս եւ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ մասի ա) ենթակետի համաձայն՝ կարող է տրամադրվել հարկ վճարողի համաձայնությամբ։

Ամփոփում եւ առաջարկներ

Այս ողջ պատմությունից եւ նամակագրությունից ստացվում է հետեւյալ պատկերը.

- տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից առաջ գոյություն չի ունեցել կամ մետաղների խտանյութ ընդհանրապես չի արտահանել,

- պետական մարմինները չեն ստուգում Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների պարունակությունը,

- ընդհանրապես չի վերահսկվում մեր արտահանման մեջ խոշորագույն մասնաբաժին ունեցող (30-40 տոկոս) գործընթացի այդ կարեւորագույն բաղադրիչներից մեկը,

- խտանյութի եւ համաձուլվածքների բաղադրության մասին արտահանող ընկերությունների՝ մաքսային մարմիններին ներկայացված տեղեկությունները ՊԵԿ-ի նախագահը համարում է գաղտնիք եւ որոշում է, որ Հայաստանի ընդերքի իրական սեփականատերերին՝ ՀՀ քաղաքացիներին, արգելված է այդ տեղեկատվության փոխանցումը։

Սա ուղղակի անթույլատրելի երեւույթ է, եւ կարծում ենք ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է հրատապ քննարկեն այս խնդիրն ու առաջարկեն օրենսդրական լուծումներ, որոնք պետք է ապահովեն հետեւյալ նվազագույն կարգավորումները.

1) Պետությունը պետք է մշտապես իրականացնի արտահանվող մետաղների խտանյութի եւ համաձուլվածքների բաղադրության լաբորատոր վերստուգումներ՝ հայտարարագրված եւ մնացած բոլոր տարրերի իրական պարունակությունները պարզելու նպատակով։

2) Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ՀՀ քաղաքացիներին՝ որպես մեր երկրի ընդերքի իրական սեփականատերեր։

3) Այս փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս արագ ու մասնակցային գործընթացով՝ հանրային ու մասնագիտական շերտերի ակտիվ ներգրավմամբ։ Մենք որպես բնապահպանական քաղաքացիական խումբ պատրաստ ենք աջակցել դրանց իրականացմանը, եթե իհարկե, կա փոխհամաձայնություն վերը նշված սկզբունքային խնդիրների շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մենք տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը. «Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել. «Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերության պարզաբանումը Էս դեպքը մեզ կրկին առիթ տվեց կարեւորելու պրոֆեսիոնալ ու «հիշողություն ունեցող» լրագրողի աշխատանքը. Հակոբ Կարապետյան Իրո՞ք էս ամենի մեջ էսքան կարևոր էր լոգոն. Կարեն Հովհաննիսյան Երևան քաղաքի շտաբների պատասխանատուների նիստը (լուսանկար) Օրվա կադր. Աղջիկները տարբեր են լինում Тимати закрыл свой Instagram после обвинений в нацизме (WP) Կառավարությունը ԲԷՑ-ին կազատի 1,240,547.0 հազ. դրամ շահութաբաժնի վճարումից «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենն ազատ արձակվեց Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆրանսիացին Անչափահասը ձերբակալվել է մեկ այլ անչափահասի դիտավորությամբ դանակահարելու կասկածանքով Ռուսաստանը վճարել է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների պարտքերը․ Պուտին Ինչու է բերման ենթարկվել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի փոխտնօրենը Աննա Հակոբյանի սելֆին հայելու մեջ Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչքան են վստահում գործող իշխանությանը. Կարեն Համբարձումյան Ձեր կողքը ազնիվ տգետներ են, որ ամեն կերպ շուստրիավատ անելուց բռնվում են. Թեհմինե Ենոքյան Բացահայտվել են գողություններ և գողության փորձեր տերմինալներից Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը. aliq.ge Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Կառավարությունն Արցախի Ոստիկանությանը 5մլն արժողության «Շևրոլետ-Նիվա» կնվիրի Լոգոյի 3 մլն դրամը կբաշխվի երեք անձանց միջև. Պապիկյան Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել (տեսանյութ) Заседание Комитета министров Совета Европы пройдет в Страсбурге (WP) Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բռենդավորման շուրջ. Սուրեն Պապիկյան (տեսանյութ) Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակի հետ Սերժ Սարգսյանի կողքին եմ, որովհետև երախտամոռ չեմ, մարդիկ խավարի մեջ էին ապրում. Ուրցաձորի գյուղապետ Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է Շերը կատարել է Քիմի երազանքը. Հայտնի հայուհիները նկարահանվել են նորաձեւության ամսագրի համար Վաղը Վահագն Վերմիշյանը կազատվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Մանվել Գրիգորյանն օրվա 24 ժամից 20 ժամը ինքնուրույն չի շնչում. փաստաբան Մարաշի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Блумберг объяснил «помощь Путина» Сандерсу (WP) Գարեգին Բ-ն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Ռաֆայելն այսօր է Ռուսաստանից եկել, երբ իմացել է, որ «ԱՅՈ»-ի լոգոյի իր տարբերակն է հաղթել. հարազատները՝ ՔՊ-ի հետ կապի, գրագողության մեղադրանքների մասին Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը. Մնացականյան Մենք ենք առաջարկել, որպեսզի մարտիմեկյան երթը պետականորեն կազմակերպվի, Փաշինյանը համաձայնել է. Զուրաբյան «Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը. ՍԱՏՄ Հայտնաբերվել է Գավառում կորած 37-ամյա քաղաքացու դին Կորոնավիրուսը` հայերի համար նոր բիզնես «Այո»-ի լոգոն ՔՊ-ին կօգնի՞ կրկնել 1991 թ-ի հանրաքվեի հաջողությունը «Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը "Не переживай, ты не в его вкусе": "Ассистентка", фильм о том, каково было работать у Вайнштейна (WP) Ի դեպ. հանրաքվեի ԱՅՈ կողմի դրամահավաքի ու լոգոյի մասին Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ գործողություն, համարանիշների կեղծում 2018 թվականի մայիսից մինչ օրս ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը բարձրացել է Փաշինյան Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել քվեարկությանը. Ոստիկանության իրազեկումը Garoon Agency-ից ոչ հերքում, ոչ հաստատում են «ԱՅՈ»-ի լոգոյի գողացված լինելը (տեսանյութ) Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին Թեհրան-Երևան ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց. նախարար Украинец попытался совершить суицид под окнами офиса Зеленского (WP)