Ապրիր առողջ. ինչ է խպիպը (զոբ), ինչպես է այն բուժվում և ինչպես կանխարգելել այն Չեմ կարծում՝ աշխարհում կա որևէ Կառավարություն կամ դատարան, որ այդքան ակնառու խախտումների վրա կկարողանա աչք փակել, ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ Դիանա Գալոյանի ընտրության մասին Ինչպես ճիշտ ընտրել դեղձ Իրենք գտել են, որ մնացածը մեզանից ավելի լավ են աշխատել. Արմեն Չարչյանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների չպարգևատրման մասին Ինչու են Ուլիխանյանին գործուղել ՊՎԾ և երբ կվերադառնա Սանասարյանը Ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել․ նա կմիանա՞ Արման Բաբաջանյանի կուսակցությանը Մեկուսարաններում ղեկավարների մտերիմները սուրճի ապարատնե՞ր են տեղադրել. ո՞վ պետք է հետեւեր Փաշինյանի հրահանգին Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի դստեր ինսթագրամը (լուսանկարներ) Երբ Հայաստանում կորոնավիրուսի պատվաստանյութ կլինի. Առողջապահության նախարարությունը ժամկետներ է նշել Դպրոցներում աշխատող թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, դասախոսներն այդպես էլ չեն թեստավորվի
Երևան, 27.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Արթուր Վանեցյանը դատական հայց կներկայացնի՞ «armtimes.com» կայքի դեմ

Փաստաբան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «12.01.2020թ. www.armtimes.com կայքում հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ նյութ:

Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ։

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն նշված լրատվության միջոցին ուղարկվել է հերքման պահանջ։ Օրենքով սահմանված ժամկետում հերքումը չհրապարակելու դեպքում, ստիպված ենք լինելու համապատասխան հայց ներկայացնել դատարան։

Եթե նշված հրապարակումը ոչ թե չարամտության դրսևորում է, միտումնավոր ապատեղեկատվություն տարածելուն ուղղված քայլ, այլ պարզապես թյուրիմացություն, ապա խելամտության պահանջն է, որ նշված նյութի հեղինակը հերքի իր իսկ տարածած զրպարտությունն ու ապատեղեկատվությունը առանց դատական գործընթացի։

Ներկայացնում ենք նաև հերքման տեքստն ու լրատվության միջոցին ուղղված գրությունը։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ
Լուսինե Սահակյան
Արամազդ Կիվիրյան»։

Ստորև ներկայացնում ենք հերքման տեքստը և դիմումը.Դ Ի Մ Ո Ւ Մ

(հերքում տարածելու պահանջի վերաբերյալ)

12.01.2020թ. www.armtimes.com կայքում (հղումը՝ http://www.armtimes.com /hy/article/177841?fbclid=IwAR0ZoR9H3kOXSHI0oTsvOewv9svVuddv9UT3dc-JBL60sbUcRoGxcyKkSIY) հրապարակվել է «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ նյութը:

Նշված հրապարակման մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն հանդիսացող արտահայտություններ։

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը (մաս 1-ին):

Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին (մաս 2-րդ):

Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է (մաս 3-րդ):

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով (մաս 9-րդ):

Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք, սույն դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.armtimes.com կայքում հրապարակել սույն դիմումին կից ներկայացվող հերքման տեքստն ամբողջությամբ, առանց փոփոխության, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան։

Կից ներկայացվում են՝ հերքման տեքստը, լիազորագրերը, ինչպես նաև փաստաբանական գործունեության թիվ 999 և 800 արտոնագրերի պատճենները։

Ա.Վանեցյանի ներկայացուցիչներ՝

Լ.Սահակյան

Ա.Կիվիրյան

21 հունվարի 2020թ.

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ

12.01.2020թ. www.armtimes .com կայքում (հղումը՝ http://www.armtimes. com/hy/article/177841?fbclid=IwAR0ZoR9H3kOXSHI0oTsvOewv9svVuddv9UT3dc-JBL60sbUcRoGxcyKkSIY) լույս է տեսել հետևյալ վերնագրով անստորագիր հրապարակում. «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը»:

Հրապարակական մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող, արտահայտություններ և որպես փաստ ներկայացվող տվյալներ։

Սույնով, ամբողջությամբ հերքում ենք հոդվածում տեղ գտած հրապարակումը և հայտնում, որ դրանում ներկայացված հանգամանքները, մասնավորապես պարոն Արթուր Վանեցյանին վերաբերող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ առկա չեն փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը (եթե իհարկե նման արշավ ընդհանրապես իրականացվում է), համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

Չկան նաև հիմքեր մտածելու, որ ենթադրյալ հակաքարոզչությունը վճարվում է Վանեցյանի կողմից:

Հրապարակման մեջ պայմանականորեն նշված քաղաքագետ.օռգ-ը, Ա.Վանեցյանի հետ որևէ առնչություն չունի և այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը սկսել է համագործակցել նշված կայքի հետ դեռ 2018 թվականի վերջին որևէ աղերս չունի իրականության հետ և չի համապատասխանում իրականությանը: Չի համապատասխանում իրականության նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ կայքի խմբագրի և Ա.Վանեցյանի համագործակցության հարցը լուծել է Արամ Վարդանյանը, կայքի խմբագրին հավաքագրելով Վանեցյանի համար:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր վաղուց լուրեր կան, թե դեռևս ԱԱԾ Էրեբունու բաժնի պետ աշխատելու տարիներին Ա.Վանեցյանը եղել է Վստրեչի Ապերի հովանավորության ներքո և որ այս անգամ Արամ Վարդանյանը թերևս Վանեցյանին ծառայություն մատուցելու շատ կոնկրետ առիթ է ունեցել:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն է ունեցել Արամ Վարդանյանի, վերջինիս կողմից ձերբակալվելուց ենթադրյալ խուսափելու, ինչպես նաև Արամ Վարդանյանի նկատմամբ դատարանների կողմից խափանման միջոց չկիրառելու հետ։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ նախ Ա.Վանեցյանը որևէ գործարքի մեջ է գտնվում, այսպես կոչված, քաղաքագետ.օռգ-ի խմբագրի հետ, ինչպես նաև այն, որ կայքն անցել է Ա.Վանեցյանի PR խմբի տրամադրության տակ և դարձել ակտիվ հարթակ ԱԱԾ տնօրենին թաքնված գովազդ անելու և իշխանության մյուս ներկայացուցիչների դեմ սև քարոզչություն իրականացնելու համար, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի անդամների:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Վահագն Բոյաջյանը, հանդիսանում է Ա.Վանեցյանի PR մենեջերը և որ վերջինս ծառայություն է մատուցում Ա.Վանեցյանին, ինչպես նաև կատարված այն ենթադրությունը, որ ծառայությունները մատուցվում են Ա.Վանեցյանի կողմից Բոյաջյանին անվանական զենք նվիրելու դիմաց և որ վերջինիս Ա.Վանեցյանը անվանական զենք է նվիրել։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ իբր Ա.Վանեցյանը համակարգում էր վարչապետի ընտանիքի անդամների, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ լրատվական արշավը, երբեմն իրենց լրատվամիջոցներին փոխանցելով այնպիսի տեղեկություններ, որոնք իրեն հասանելի են միայն ԱԱԾ աշխատող լինելու բերումով. օրինակ` ավտոմեքենայի պետհամարանիշեր և որ այս ամենը, սակայն, լոկալ գործընթաց չէ և կապված է շատ ավելի մեծ պրոցեսի հետ:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Ա.Վանեցյանի կարիերայի համար և որ դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի կապը` ընթացիկ հարցերով:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Արա Սաղաթելյանը Ա.Վանեցյանին խնդրել է Սերժ Սարգսյանին և նրա ընտանիքին պաշտպանել Փաշինյանից: Ապա, երբ Սաղաթելյան-Մինասյան-Վանեցյան նախկինում ջերմ հարաբերությունները վերականգնվել են, Սաղաթելյանը Վանեցյանին համոզել է, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը և որ մշակվել է ռազմավարություն` Միքայել Մինասյանի և Արա Սաղաթելյանի մասնակցությամբ, այդ թվում հնարավորինս վարկաբեկել Փաշինյանի ընտանիքը, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Փաշինյանին և ընտանիքին վարկաբեկող հրապարակումներ անելու միջոցով:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ Ա.Վանեցյանը որևէ առնչություն ունի Փաշինյանի հոգեկան շեղումների վերաբերյալ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածելու հետ, համաձայն որոնց Փաշինյանի հոգեկան հիվանդությամբ պայմանավորված նրա վարած քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելու և 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում և որ Ա.Վանեցյանն ունեցել է որևէ պլան այդ լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց։

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն տեղեկությունը, որ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերի, Արա Սաղաթելյանի, Միշիկի ու Վահագն Բոյաջյանի հետ շարունակում են ինչ-որ «միսիայի» իրականացում:

Չի համապատասխանում իրականությանը նաև հրապարակման մեջ նշված այն ենթադրությունը, որ Ա.Վանեցյանի պաշտոնից ազատվելու դիմումի տեքստը գրել է Արա Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Քովիդի սահմանափակումներից հետո մշակութային հրավառությունը շարունակվում է. Արայիկ Հարությունյան Իմ տղաներին մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգեն, թշնամին խուճապի մեջ է ընկել. ՀՀ Ազգային հերոս Ռուբեն Սանամյան (տեսանյութ) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է Մոսկվա-Երևան չարտերային չվերթների մասին «Ադրբեջանի խոսքը չի անցնի Ֆրանսիայում»․ նավթային բռնապետությունը սպառնում է քաղաքապետին Коронавирус: Россия завершает испытания вакцины, Лондон протестует против нового локдауна (WP) Բժիշկները հայտնել են քնի բարելավման համար նախատեսված մթերքները Արհեստական ինտելեկտին սովորեցրել են որոշել մենակության մակարդակը ըստ խոսքի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին «Մեր կյանքի իմաստ»․ Արփի Գաբրիելյանը կիսվել է որդու լուսանկարով 22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել. հայտնաբերվել են փամփուշտներ և ատրճանակ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ալիևի խնդրանքից մինչև Հրայր Թովմասյանի երկրորդ հնարավորությունը. ի՞նչ թեմաների է անդրադառնալու Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում (տեսանյութ) Հայտնի է կաթնաշոռի անսպասելի օգուտը Ով, որ գիտի էս տղուն, խոստանում եմ պարգևավճար. Պավլիկ Մանուկյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի ելույթը Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ Պրիմորյեում բեռնատարը մտել է երեխաների խմբի մեջ. Մեկ երեխա զոհվել է, երկուսը՝ վիրավորվել (տեսանյութ) Ապրիր առողջ. ինչ է խպիպը (զոբ), ինչպես է այն բուժվում և ինչպես կանխարգելել այն Баку играет с Ереваном краплеными картами (WP) Ագաթանգեղոսի փողոցում 21-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել Տավուշում ընթանում է «Գութան 2020» փառատոնը. այն բազմամարդ է և հակահամաճարակային կանոնները պահպանված չեն (տեսանյութ) Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության․ Ռոմանոս Պետրոսյան Չեմ կարծում՝ աշխարհում կա որևէ Կառավարություն կամ դատարան, որ այդքան ակնառու խախտումների վրա կկարողանա աչք փակել, ՀՊՏՀ նախկին ռեկտորը՝ Դիանա Գալոյանի ընտրության մասին Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում՝ նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել. Ստեփան Դանիելյան Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով. Tert.am Беларусь: задержания женщин на "репетиции инаугурации Светланы Тихановской" в Минске (WP) Ինչպես ճիշտ ընտրել դեղձ Իրենք գտել են, որ մնացածը մեզանից ավելի լավ են աշխատել. Արմեն Չարչյանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցների չպարգևատրման մասին Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացի է մոլորվել Հոկտեմբեր ամսին ո՞ր օրերն են ոչ աշխատանքային Ազատության պողոտայում BMW-ն հայտնվել է պատի և ծառի արանքում, ապա բռնկվել. վարորդը այրվածքներ է ստացել Ինչու են Ուլիխանյանին գործուղել ՊՎԾ և երբ կվերադառնա Սանասարյանը Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ Այս տարի վերջապես կարողացանք իրականացնել մեր վաղեմի ցանկությունը. Տիգրան Վիրաբյանը Վարդան Պետրոսյանի հետ լուսանկար է հրապարակել Ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել․ նա կմիանա՞ Արման Բաբաջանյանի կուսակցությանը Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակաահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում. Կարեն Հովհաննիսյան Ընտրակեղծիքներով զբաղվողները պետք է դատվեն, որ այդ ճանապարհով այլևս ժողովրդի բարիքներին չտիրանան. Դանիել Իոաննիսյան Украина проводит военные учения в ответ на российские (WP) Մեկուսարաններում ղեկավարների մտերիմները սուրճի ապարատնե՞ր են տեղադրել. ո՞վ պետք է հետեւեր Փաշինյանի հրահանգին Դատախազությունը վարույթ կհարուցի Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի նկատմամբ Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի դստեր ինսթագրամը (լուսանկարներ) Արդեն 4-րդ օրն է հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Փաշինյանի առնվազն 2 դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով. Աշոտյան «Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարումը ժամով դարձնելու մասին պարզաբանում է տարածել Երբ Հայաստանում կորոնավիրուսի պատվաստանյութ կլինի. Առողջապահության նախարարությունը ժամկետներ է նշել Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ. Արթուր Ղազինյան Լավ, այս տարգիկոմեդիան Ձեզ դուր է գալի՞ս, Ձեր արածը Ձեզ դուր է գալի՞ս. Արթուր Սաքունց Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը Դպրոցներում աշխատող թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, դասախոսներն այդպես էլ չեն թեստավորվի Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը հոգևարք ապրող իշխանությունների արատավոր այս ուղեգծի շարունակությունն է. «Հայրենիք» կուսակցություն

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ