Ովքե՞ր են Շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Էրիկ Գրիգորյանի աշխատակազմը
Վազող տող
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:
Շրջակա միջավայրի նախարարը Էրիկ Գրիգորյանն է: Գրիգորյանի տեղակալներն էլ Իրինա Ղափլանյանը և Վարդան Մելիքյանը:
Նախարարի խորհրդականներն են Նարինե Սոլոմոնյանը և Հարություն Մարտիկյանը, իսկ օգնականները՝ Հայրապետ Հակոբյանը և Նատալի Սահակյանը:
Նախարարի մամուլի քարտուղարի ժ/պ-ն Դավիթ Գրիգորյանն է:
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Վահե Ջիլավյանը:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն
Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն
Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԲԱԺԻՆՆԵՐ
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Առաջին բաժին
ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Քարտուղարություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն