Որ տարիքից և ինչպես պետք է հեռացնել երեխայի դեմքի անցանկալի մազերը. մանրամասնում է մասնագետը Չինաստանը ցանկանում է Հայաստանից թու, թու, թու ներկրել. ֆեյսբուքում քննարկում են Փաշինյանի գրառումը Արմավիրի մարզում հայտնաբերված սահմանախախտն ազգությամբ ռուս է. գյուղապետը մանրամասնում է նրան հայտնաբերելու ու բռնելու դեպքը Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն Իշխանության «երեսից» ՍԴ դատավորները սկզբունքային եւ միասնական էլ դարձան Ո՞վ և ինչո՞ւ է կրակոցներ արձակել Երևանի հյուրանոցներից մեկում. ոստիկանությունը մանրամասնում է Սպասում եմ, որ Սամվել Ալեքսանյանն ավտոբուսներ կնվիրի մայրաքաղաքին. Թեհմինա Վարդանյան Հայաստան-Վրաստան սահմանն անցնելը դժվարացել է ԿԳՄՍՆ-ն հերքում է. Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով ստեղծվել է Թու, թու, թուից մինչեւ խուճապի մի մատնվեք. ինչպե՞ս է իշխանությունը պայքարում կորոնավիրուսի դեմ
Երևան, 29.Փետրվարի.2020,
00
:
00

Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին. նշանվածների՞, թե՞ նորապսակների տոն

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Տոնի քրիստոնեական խորհուրդը։ Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ «Տեառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ նա ճանաչում է Փրկչին և ընդառաջ է գալիս Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի ժողովրդական ավանդությունը։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում էին խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում էր, սկսում էին կրակի վրայով թռչել: Եթե կրակի վրայով ցատկելիս վառվում է հարսի զգեստի փեշը`ընդամենն անզգուշոթյուն է, իսկ եթե ընդհանրապես չեք հասցրել կրակ վառել, ցատկել վրայով, պետք չէ նեղսրտել և սնոտիապաշտությամբ տառապել մինչև հաջորդ Տեառնընդառաջի տոնը:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում՝ մեծահասակների հիշողության մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը («շվոտ»-ը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է) և ներս հրավիրում գարուն-մարտը:

Տեառնընդառաջը տոնել փետրվարի 13-ի՞ն, թե՞ 14-ին։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:

Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:
Վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկն ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Ժողովրդի մոտ ձևավորված այն հակասությունը, թե ե՞րբ է հարկավոր նշել Տեառնընդառաջը, բացատրվում է հետևյալ կերպ. փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն, Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 13-ին կատարվում է նախատոնակ, իսկ արդեն փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։

Տեառնընդառաջը՝ նշանվածների թե՞ նորապսակների տոն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում խնամիները, նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները: Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Տեառնընդառաջի տոնին էր, որ նորափեսան պսակից հետո առաջին անգամ հանդիպում էր աներոջ հետ: Այդ պատճառով ժողովրդական ավանդության մեջ Տեառնընդառաջն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

Աղբյուրը՝ qahana.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ֆանտաստիկ երեկո. Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարը Վաղուց սենց չէի հուզվել. ամեն ինչ պետք է անել, մարդկանց էս տեսակը շատանա. Դանիել Իոաննիսյան Դանակահարություն՝ Երևանում. 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց Աշտարակի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է (տեսանյութ) В ООН назвали обострение в Идлибе самым тревожным за время войны (WP) Որ տարիքից և ինչպես պետք է հեռացնել երեխայի դեմքի անցանկալի մազերը. մանրամասնում է մասնագետը Աննա Հակոբյանը դստեր հետ սրճարանում է (լուսանկարներ) Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին Չինաստանը ցանկանում է Հայաստանից թու, թու, թու ներկրել. ֆեյսբուքում քննարկում են Փաշինյանի գրառումը Ովքեր են 2019 թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացրած պաշտոնատար անձինք Իրանից Հայաստան ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ. նախարար Օդանավակայանում կանգնող տաքսու վարորդները գալիս, մտնում են Իրանից ժամանած քաղաքացիների թևը, թե բա՝ ախպորս տաքսի պետք ա՞. Աշոտ Ասատրյան Иранская футболистка умерла от коронавируса (WP) Հանուն մեր նյարդերի ուղղեք «Այո»-ի պաստառի տառասխալը Երևանում չինացին պատահաբար փռշտացել էր, և ռուսները, թողնելով ուտելիքը սեղանին, փախել էին. Նարեկ Վանեսյան Ոստիկանությունը հրապարակել է Դավթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել Արմավիրի մարզում հայտնաբերված սահմանախախտն ազգությամբ ռուս է. գյուղապետը մանրամասնում է նրան հայտնաբերելու ու բռնելու դեպքը Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ 1-ին զորամիավորումում Մեկ օրում բացահայտվել է 86 հանցագործություն. սեքսուալ բռնի գործողություն, երեխային ծնողից բաժանում Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով 2019-ին Դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով Ստորագրվել է Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն Эрдоган собрался в Москву (WP) Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իշխանության «երեսից» ՍԴ դատավորները սկզբունքային եւ միասնական էլ դարձան Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Գնում եմ 100 փաստի ետևից. Փաշինյանն ուղիղ եթերում է Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը. վարչապետը հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ Ո՞վ և ինչո՞ւ է կրակոցներ արձակել Երևանի հյուրանոցներից մեկում. ոստիկանությունը մանրամասնում է Երևան, որը ոչ ոք չի սիրում. Վարլամովը կիսվել է Երևանից ստացած տպավորություններով Преступная традиция героизации убийц армян была заложена в Сумгаите (WP) Մարգարիտա Սիմոնյանի որդին հայերենով երգել է թավշյա հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը (տեսանյութ) Սպասում եմ, որ Սամվել Ալեքսանյանն ավտոբուսներ կնվիրի մայրաքաղաքին. Թեհմինա Վարդանյան Այլ համայնքում հաշվառում ունեցողը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել իր բնակության վայրում. իրազեկում Իջեւանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ (տեսանյութ) Հայաստան-Վրաստան սահմանն անցնելը դժվարացել է Ի դեպ. Սպասվող աղմկահարույց ձերբակալությունների մասին ՀՀ Ազգային ժողովի վարչական և տնտեսական շենքերում տեղադրվեց անտիսեպտիկ ձեռքերի ախտահանման միջոցներ Эскалация в Сирии: в результате авиаудара погибли по меньшей мере 33 турецких военных. Турция ответила (WP) ԿԳՄՍՆ-ն հերքում է. Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով ստեղծվել է Թու, թու, թուից մինչեւ խուճապի մի մատնվեք. ինչպե՞ս է իշխանությունը պայքարում կորոնավիրուսի դեմ Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու քրեական գործը կարճելու որոշումը Արցախի ԱԳՆ-ն՝ Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին. Armtimes.com ՔԿ-ն կոլեգիայի նիստ է անցկացրել. ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ ՀՀ վարչապետի կողմից նման եղանակով խախտվում է ՀՀ սահմանադրական օրենքը. Տիգրան Աթանեսյան