Ովքեր են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Հակոբ Արշակյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Հակոբ Արշակյանն է: Արշակյանի տեղակալներն են Գեղամ Վարդանյանը և Արմեն Աբրոյան:
Նախարարի 3 խորհրդականներն են Գայանե Սերոբյանը, Ջհան Հովհաննիսյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ օգնականները՝ Ինգա Վարդանյանը և Էմմա Սարգսյանը:
Արշակյանի մամուլի քարտուղարը Անահիտ Առաքելյանն է, իսկ գլխավոր քարտուղարը՝ Շաքե Մեժլումյանը, Մեժլումյանի տեղակալը Գևորգ Ալեքսանյանն է:
Նախարարությունն ունի 9 վարչություն և 3 բաժին: