Էթիկետ. Կանոններ, որոնց պետք է հետևել հասարակական տրանսպորտում
Էթիկետ
ArmDaily.am-ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ անդրադարձել ենք կանոններին, որոնց պետք է հետևել հասարակական տրանսպորտում։
Առաջին կանոն. եթե դուք մենակ եք և տաքսիում եք, ապա չարժե նստել վարորդի կողքին։ Հիշեք, ամենաանվտանգ տեղը մեքենայի մեջ վարորդի հետևի նստատեղն է։
Երկրորդ կանոն. Միշտ հիշեք, որ ցանկացած վարորդ՝ նույնիսկ ամենահմուտը, խոսակցությունից կարող է շեղվել։ Հենց այս պատճառով զերծ մնացեք վարորդի հետ շատախոսելուց, սա բխում է հենց ձեր անվտանգությունից։ Ըստ վարվեցողության կանոնների՝ քիչ զրուցել պետք է ոչ միայն վարորդների, այլ նաև մյուս ուղևորների հետ։
Երրորդ կանոն. Եթիկայի կանոնների համաձայ՝ն մեքենա առաջինը պետք է նստեն կանայք և երեխաները, իսկ իջնելիս՝ տղամարդիկ, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնեն կանանց։
Չորրորդ կանոն. Եթե օգտվում եք տաքսի ծառաությունից, հիշեք, որ վարորդը ձեր օգնականը չէ։ Նրա պարտականությունների մեջ մտնում է ձեզ անվտանգ հասցնել նշված վայր, և լավագույն դեպքում օգնել իջեցնել իրերը, այլ գործառույթներ նրանից մի սպասեք։
Հինգերորդ կանոն. Վարորդին խորհուրդներ տալը, բացատրելը թե ինչպես վարի մեքենան, որ կանոններին հետևի կամ որոնք անտեսի, խոսում են ոչ թե ձեր գիտելիքների բարձր իմացության մասին, այլ հակառակը՝ էթիկայի կանոնների չիմացության։