Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իմ ուշադրությունը գրավելու համար պետք է լինել «կուժով աղջիկ». «Ցանցահենը»՝ ԱրմԱն Գրիգորյան

Exclusive

ArmDaily.am-ը շարունակում իր «Ցանցահեն» շարքը, որում անդրադառնում է հայտնի, սիրված և ակտիվ Ֆեյսբուքահայերին, և այս անգամ մեր զրուցակիցը ԱրմԱն Գրիգորյանն է։
-Արման, Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ Ֆեյսբուքում հետևում Ձեզ։ Ի՞նչ կա Ձեր էջում, որ չկա ուրիշ տեղ։
-Իմ կարծիքով մարդիկ հետևում են իմ ֆեյսբուքյան էջին այն պատճառով, որ երբեք չեն տեսնի մի գրառում կամ նյութ, որը տեսել են մեկ այլ տեղ, բացի դա ես առաջիններից էի, ով տիրապետում է ֆոտոշոփին, ու մարդկանց խնդրանքները լավ կամ վատ ձևով կարողանում էի իրականացնել նկարների տեսքով։

-Դե, Ձեր ֆոտոշոփի արվեստին ծանոթ են շատ շատերը։ Ունե՞ք այնպիսի մի նկար, որը Դուք եք պատրաստել ու ամենաշատն եք սիրում։ Կկիսվե՞ք մեզ հետ։
-Իմ պատրաստած ու սիրած նկարը դա իմ ֆեյսբուքի գլխավոր նկարն է, որը պատրաստել եմ 2015 թվականին ու մինչև այսօր այն չի փոխվել, քանի որ այդ նկարով են մարդիկ ինձ ճանաչել, սիրել ու ատել։

-Ֆեյսբուքի տիրույթում երբևէ սիրահարվե՞լ եք։ Խորհուրդ Արմանից տղաներին, ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել հավանած ֆեյսբուքահայուհուն, որպեսզի մերժում չստանալ։
-Ֆեյսբուքով սիրահարվելու դեպքերը շատ են եղել, ինչպես բոլորը նկատած կլինեն իմ գրառումների մեկնաբանություններում շատ են գրում աղջիկները ու բոլորի մոտ կարծիք է ձևավորվել, որ Արմանը բոլորի հետ խոսում է ու մոտ է, բայց այդպես չէ։ Ես բնավորությամբ մի փոքր բարդ եմ, ու իմ մոտ շատ դժվար է ստացվում բոլորի հետ լեզու գտնել, այնպես որ տղաները, եթե իրոք ցանկանում են աղջիկների հետ ծանոթանալ, պետք չէ իմ խորհրդին հետևեն)))

-Հիմա հակառակը։ Ես ուզում եմ ծանոթանալ Արման Գրիգորյանի հետ ֆեյսբուքում, հավանել եմ)))Ինչպիսի՞ մոտեցում պետք է ցուցաբերի ֆեյսբուքահայուհին Ձեր ուշադրությանն արժանանալու համար։
-Շատ լավ հարց էր, նախ սկզբի համար ասեմ՝ պետք է չլինի ֆեյք էջ ու ամենակարևորն իր էջում պետք է լինեն միայն իր ծանոթ տղա ընկերները ՝ խոսքը դասարանցի կուրսեցի կամ բակի տղաների մասին է, այնպես որ ամեն ինչ հեշտ է, պետք է լինել «կուժով աղջիկ»: 

-Ձեր կարծիքով ո՞ւմ պետք է Ֆեյսբուքում անպայման հետևել և ինչու։
-Ֆեյսբուքում կարելի է հետևել շատերին, քանի որ ամեն մեկը մի անհատականություն է, ու գալիս է մի պահ, որ իրենցից յուրաքանչուրն արտահայտում են շատ հետաքրքիր մտքեր, որ ոչ մեկս այդ մասին մտածել չէինք կարող

-Նամակներ հաստատ շատ եք ստանում։ Ու զավեշտալի նամակների պակաս հաստատ չեք զգում։ Ամենազավեշտալի նամակներից մեկով կկիսվե՞ք։ Այն մեկով, որը շատ է Ձեզ մոտ տպավորվել։
-Նամակները շատ-շատ են ու բոլորը հումորային ու հիշվող։ Ընկերներս միշտ տարբեր տեղեր իմ նամակներն են մեջբերում, բայց ամենից շատ սիրել եմ մի նամակագրություն իմ մասնագիտության հետ կապված։ Դե ես լուսանկարիչ եմ, ու մի անգամ մի կին, իր երեխայի ծննդյան առիթով ինձ գրեց ու խնդրեց, որ ես ուղարկեմ իմ նկարներից, որպեսզի կողմնորոշվի՝ ինձ կանչի, թե չէ)։

-Գումարով գրառում արե՞լ եք երբևէ։ Ո՞ւմ համար երբեք նույնիսկ միլիոնների դիմաց ստատուս չեք գրի։
-Ովքեր ինձ հետևում են՝ կիմանան, որ կյանքում իմ էջում ոչինչ չեմ գովազդել ու միլիոնների դեպքում էլ ոչինչ չեմ գովազդի,նույնիսկ իմ ամենամոտ բարեկամին մերժել եմ, երբ նա խնդրում էր, որ գովազդեի իրեն, քանի որ ինքը պատրաստում էր գումարով շատ լավ խաչապուրիներ))

-Եղե՞լ է, որ գրառման կամ մեկնաբանության պատճառով ընկնեք կռվի մեջ ու կռիվը դուրս գա ՖԲ տիրույթից։ Եթե այո, ապա ի՞նչ էիք գրել ու ինչո՞վ վերջացավ վեճը։
-Ֆեյսբուքյան տիրույթում այդ կռիվներն անպակաս են, քանի որ մարդիկ տարբեր են ու ունեն տարբեր ընկալումներ։ Ասեմ, որ կռիվներ եղել են, բայց չեմ ցանկանա դրանք բարձրաձայնել։

-Քանի որ Դուք ֆոտոշոփի արքան եք։ Կարո՞ղ եք մեր խմբագրության համար պատրաստել նմանը չունեցող, ամենաթույն նկարը, որը կարող էր լինել))։
-Ֆոտոշոփի արքա․․․)) այդ տղան հիմա այնքան զբաղված է ու դեռ չի տվել իր հարսանիքների նկարները հոկտեմբեր ամսվա, ու որպեսզի հարսները ձեր հանդեպ դաժանությամբ չլցվեն, իրենց հերթը հետ գցելու համար, պետք է սպասել))։

-Եթե չլիներ Ֆեյսբուքը...
-Եթե չլիներ ֆեյսբուքը, Արմանը ստիպված կսիրեր Ինսթագրամը))

-Եվ վերջում, ինչո՞ւ հենց ԱրմԱն։
-Երբ փոքր էի, ինձ դրսում հարցնում էին անունդ ինչ է, ու երբ ես ասում էի անունս, ինձ ասում էին՝ հաճելի է, Արմեն ջան, ու ինձ թվում էր, որ ես եմ վատ արտասանում իմ անունը ու մարդիկ չեն հասկանում։ Ժամանակ անցավ, երբ գրանցվեցի ֆեյսբուքում, այդ ամենից զզված անունս գրում եմ ԱրմԱն, որ երբեք էլ չշփոթեն, բայց մինչև այսօր ստանում եմ նամակներ. «Բարև Արմեն ջան», այնպես որ, դա էլ չօգնեց ինձ։

Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի

Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ն հորդորում է քաղաքացիներին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Թարմացված տվյալներ «Սուրմալուից»՝ կեսգիշերի դրությամբ
«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™