Ով է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերի համար սնունդ ուղարկած հայ գործարարը (տեսանյութ) Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել երկրորդ անգամ. ի՞նչ նախադեպեր կան և արդյոք կրկնակի վարակակիրները վտանգավո՞ր են շրջապատի համար Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների քանակի տարբերությունը նաև հոգեբանական պատճառ ունի․ հայերս լուրջ չենք ընդունում առողջական խնդիրները․ էդուարդ Այվազյան Երեկվա դրությամբ 26 վարակակիր, մեկուսացվածների թիվը շատ է, հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան. Սյունիքի փոխմարզպետ Պաշտոնյաներից ովքեր ասուլիս չեն տվել և ինչ սկզբունքով են նրանք ընտրվում Ինչպես ընտրել կոճապղպեղ Բուրաստան գյուղը կարանտինի մեջ է. համայնքապետի ընտանիքն ու որոշ համագյուղացիներ վարակվել են կորոնավիրուսով Ամառանոց, հողամաս, բաժնեմաս և փոխառություններ. Ինչ ունեցվածք ունի ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը 34 նոր դեպք.Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 770-ի
Երևան, 05.Ապրիլի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հորդորակ Վ ածանցով սխալ բայաձևեր կազմելու և գործածելու մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել – գնահատվել, հրավիրել – հրավիրվել։

Հասկանալի է, Վ ածանց կարող են ստանալ ոչ բոլոր բայերը, սակայն որոշ դեպքերում մենք դա նրանց «պարտադրում ենք»՝ կազմելով սխալ ձևեր կամ սխալ գործածելով։ Օրինակ՝ «խնդրել» բայից կազմվող խնդրվել-ը հաճախ տեսնում ենք զանազան գրություններում՝ «Խնդրվում է չծխել», ժողովների ժամանակ բարձրախոսով «խնդրվում է անցնել դահլիճ», հասարակական վայրերում «խնդրվում է չաղտոտել»։ Այս բոլոր դեպքերում պետք է ասել (գրել). «Խնդրում ենք չծխել», «Խնդրում ենք / եմ անցնել դահլիճ», «Խնդրում ենք չաղտոտել»։

Սխալներ հանդիպում են նաև «սպասել» և «սպասվել» բառերի գործածության ժամանակ։ Ոմանք չեն կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ․ օրինակ՝ «Երիտասարդությանը սպասո՞ւմ է, թե՞ սպասվում է լավ ապագա» կամ «Առաջիկայում բնակչությանն սպասո՞ւմ են, թե՞ սպասվում են անակնկալներ»։

Բնականաբար, ճիշտ չեն «Հայաստանին սպասվում է լավ ապագա», «Բնակչությանն սպասվում են անակնկալներ» և համանման նախադասությունները, որովհետև ինչպես «Ուսուցչին սպասում են աշակերտները» կամ «Ուղևորները սպասում են ավտոբուսի», այնպես էլ «Հայաստանին սպասում է լավ ապագա» կամ «Բնակչությանը սպասում են անակնկալներ»։

Կարող է հարց ծագել. իսկ սխալ չե՞ն, օրինակ, «Վաղը սպասվում է անձրև», «Հաջորդ շաբաթ սպասվում է ձյուն» և նման ձևակերպումները, որոնք լսում ենք հաճախ։
Հակառակ որոշ առարկությունների՝ սրանք թերևս կարելի է ճիշտ համարել, որովհետև հայերենն ընդունել է այս արտահայտությունները։

Սխալ կլիներ, եթե շեշտվեր, թե ո՛ւմ է սպասում անձրև, կամ թե ո՛ւմ է սպասում տաք եղանակ․ «Վաղը մեզ անձրև է սպասվում», «Եկող ամիս երևանցիներին սպասվում է տաք եղանակ»և այլն։

Բոլորովին ցանկալի չէ, սակայն, այս արտահայտությունները չարաշահելը, ասելիքը միշտ նույն կաղապարով ներկայացնելը: Այդ ամենը կարելի է շարադրել նաև այլ կերպ՝ գործածելով հոմանիշ բառեր։ Օրինակ՝ «Կանխատեսվել է անձրև (ձյուն)» կամ «Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ առաջիկա օրերին կլինեն տեղումներ»։ Կամ՝ «Վաղը ձյուն է ակնկալվում» և այլն…

Անդրադառնանք նաև «տուժվել» բայի գործածությանը։ Սխալների պատճառով, օրինակ, մենք տուժո՞ւմ ենք, թե՞ տուժվում։

Թեև ժամանակակից հայերենի բառարաններում արձանագրված է նաև տուժվել-ը, սակայն ներկայումս միակ ճիշտ և կանոնական ձևը տուժել-ն է (Վ-ն ավելորդ է, քանի որ Վ ածանց կարող են ստանալ միայն ներգործական սեռի բայերը, իսկ տուժել-ը չեզոք է)։

Հիշեցնենք նաև, որ սխալ է «քծնել» բայից կազմված քծնվել-ը, որը տարածված է հատկապես բանավոր խոսքում։

Կրկնենք. քծնել-ը չեզոք բայ է, Վ չի կարող ստանալ։

Անդրադառնանք ևս մի սխալի, որը հաճախ է հանդիպում հատկապես պատգամավորների, պաշտոնյաների խոսքում։ «Կրկնվեմ մեկ անգամ ևս», «Ես նորից կրկնվեմ», «Պետք է դարձյալ կրկնվեմ» և այս կարգի այլ արտահայտություններ ճիշտ չեն, քանի որ այս և նման դեպքերում կրկնել-ը Վ չի ստանում, կրավորական չի դառնում․ մեր լեզվատրամաբանությամբ անձը կրկնում է ասածը, ոչ թե ինքն իրեն։

Ուրեմն հիշենք ու այսուհետև նորից, դարձյալ կամ մեկ անգամ ևս ոչ թե կրկնվենք, այլ միայն և միայն կրկնենք։

Նույն տրամաբանությամբ՝ սխալ է նաև խոստովանվել-ը: Այստեղ ևս չկա Վ-ի կարիքը։ Մեր մեղքը, հանցանքը կամ զանցանքը ինքներս մեզ կամ թե ուրիշի խոստովանում ենք, այլ ոչ խոստովանվում։ Թերևս մեր սխալները խոստովանելով էլ պայմանավորվենք այսուհետև ոչ թե իրար զանգվել, այլ բացառապես զանգել։ Հարկ եղած դեպքում՝ վիճել, ոչ թե վիճվել։ Եվ ամեն դատարկ բանի համար չնեղսրտել…

Հիմք ընդունելով ասվածը՝
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

նկատի ունենալ լեզվական նշված օրինաչափությունները և Վ ածանցով բայերը ճիշտ ձևով գործածել ճիշտ տեղում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ԱՄՆ-ում նոր ծայրահեղ ծանր վիճակի էպիկենտրոն՝ Նյու Յորքի Քուինս շրջանից հետո դարձել է Լուիզիանա նահանգը. Հայկ Մարտիրոսյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը. ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Վարդենյաց լեռնանցքը փակ է Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը Օրվա աստղագուշակ Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են Անվերապահորեն վստահեք միմյանց, քանի դեռ չվստահելու ապացույց ու փաստ չունեք.Արայիկ Հարությունյան Բորիս Ջոնսոնի հղի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով Արարատի մարզպետը նախարարի հետ այցելել է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող Արտաշատի բժշկական կենտրոն Աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել. ԱԱՏՄ Բակո Սահակյանը նիստ է գումարել. քննարկվել են կորոնավիրուսին առնչվող թեմաներ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների մասսայական անկ է տեղի ունենում. մեղվապահներն ահազանգում են Ով է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերի համար սնունդ ուղարկած հայ գործարարը (տեսանյութ) Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել երկրորդ անգամ. ի՞նչ նախադեպեր կան և արդյոք կրկնակի վարակակիրները վտանգավո՞ր են շրջապատի համար Շատ եմ ցավում, որ չես կարող հայրիկիդ հետ գյուղ գնալ. պարետը պատասխանել է փոքրիկի նամակին Արցախում նորանոր ընտրական հանցագործություններ ենք բացահայտում. Իոաննիսյան Հանրապետությունում սպասվում են տեղումներ Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան Ուշացած պատասխան պարզաբանումից հետո. ի՞նչ են պատասխանել ՔԱԿ-ից Արցախի ընտրությունների ժամանակ վստահաբար եղել է վարակի տարածում․ Արա Պապյան Դա ապատեղեկատվություն է. Ռևազյանն անդրադառնում է քաղավիացիային՝ լիցենզիայից զրկելու մասին լուրերին. տեսանյութ Շարապովան հրապարակել է իր հեռախոսահամարը` երկրպագուների հետ շփվելու համար Трамп объяснил отказ носить маску во время коронавируса (WP) Հանքարդյունաբերողներն ու Շրջակա միջավայրի նախարարությունը նույն նավակում են. ինչո՞ւ է հրատապության կարգով կառավաություն բերվել խնդրահարույց նախագիծը Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետի մոտ այսօր խորհրդակցություն է եղել Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Քանի բուժաշխատող է օգտվում անվճար աշխատանքի տեղափոխող ավտոբուսից ՍԱՏՄ ղեկավարն այցելել է կառույցի մեկուսացված աշխատակիցներին Ինչի են վերածվում երևանյան այգիները. օղակաձև զբոսայգին՝ այսօր. լուսանկարներ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից. ՔԱԿ ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել (լուսանկարներ) Իսպանիայում դինոզավրը զվարճացնում է կարանտինում գտնվողներին. տեսանյութ Վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի. ԱՆ Որքա՞ն արժե Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսը Ինքնամեկուսացվածը․ Արփին հեքիաթ է հորինում ու իբր կարդում է. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Զբոսաշրջիկները շարունակել են ճամփորդությունների ուղեգրեր գնել` չնայած կորոնավիրուսի պանդեմիայի Ընտրություններն ընթացել են անհավասար, բայց մրցակցային պայմաններում. Աշոտ Ղուլյանի կուսակցություն Քամու հետևանքով Երևանի Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների քանակի տարբերությունը նաև հոգեբանական պատճառ ունի․ հայերս լուրջ չենք ընդունում առողջական խնդիրները․ էդուարդ Այվազյան Աջափնյակի թաղապետարանը «ստիպում է», քաղաքացիներին տանից դուրս գալ և աղբ թափել. լուսանկարներ ՔԱԿ-ը կզրկվի՞ լիցենզիայից. քաղավիացիան շարունակում է լռել В ВОЗ оценили вероятность передачи коронавируса по воздуху (WP) Քաղավիացիայի գլխավոր վարչությունը նախկինում կաշառքով ավիաընկերություններ է գրանցել, որոնք զբաղվում են ապօրինի գործունեությամբ․ Շահեն Պետրոսյան Մարիամ Փաշինյանը կիսվել է կրտսեր քրոջ լուսանկարով Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, Եվրոպա կհասներ տարիներ հետո. Արմեն Սարգսյանի մտորումները ՔԱԿ-ը կզրկվի՞ լիցենզիայից. քաղավիացիան շարունակում է լռել Երեկ վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի. խոսնակ Երեկվա դրությամբ 26 վարակակիր, մեկուսացվածների թիվը շատ է, հիմնական աղբյուրը Իտալիան և Ռուսաստան. Սյունիքի փոխմարզպետ Հայաստան վերադառնալ ցանկացողների մեծ թվի պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերը սպառվել են. դեսպանություն