Շարմազանովի կատարումը, ՀՀԿ-ականների նոր «հիթը». ովքեր են ներկա և ովքեր են երգել ՀՀԿ-ի հավաքույթին (տեսանյութ, լուսանկարներ)
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին «Հարսնաքար» ռեստորանում ընթանում է ՀՀԿ-ի տարեվերջյան հավաքույթը։
Դահլիճն, ինչպես և սպասվում էր, լեփ-լեցուն է՝ ավելի քան 700 հոգի է ներկա հավաքույթին:
Ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս ողջունել և շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին:
Ներկաների մեջ են նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Արա Վարդանյանը և այլք:
Մեր տեղեկություններով երգում են Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, Ռազմիկ Ամյանը:
Երգել է նաև Էդուարդ Շարմազանովը՝ կատարելով Նժդեհի մասին երգ, իսկ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը և Արման Սահակյանը մի քանի այլ ՀՀԿ-ականների հետ կատարել են իրենց նոր հիթը՝ «Իմ լավ ընկեր»-ը: