Ովքե՞ր են ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները. Զոհրաբ Մնացականյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանն է։ Մնացականյանի տեղակալներն են Շավարշ Քոչարյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Արտակ Ապիտոնյանը և Ավետ Ադոնցը։
Գլխավոր քարտուղարը Վահագն Մելիքյանն է, Հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ Կարեն Միրզոյանը։
Նախարարի Խորհրդականներն են Վահե Գևորգյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հայրապետյանը, Ռուբեն Շաքարյանը, Ռուբեն Կարապետյանը, Մարթա Այվազյանը և Աննա Աղաջանյանը։
Նախարարի օգնականներն են Արման Խաչատրյանը և Լիլիթ Բանդուրյանը։
Մամուլի քարտուղարը Աննա Նաղդալյանն է։
Նախարարությունն ունի 16 վարչություն։