«Ռոմեո և Ջուլիետա» ներկայացման Ռոմեոյի դերը չէի խաղա, չեն էլ առաջարկում. բլից հարցազրույց դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ
Բլից հարցազրույց
ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Մանկության չիրականացած եւ իրականացած երազանքը։
-Իմ երազանքները միշտ իրականացվել են:
Երկրապագուներ։
- Կային:
Իսկական տղամարդը։
-Բոլորն էլ իսկական են, չգիտեմ դա լավ է, թե` վատ....։
Խենթություններ ձեզ համար արված կամ ձեր կողմից արված։
-Երկուսն էլ պատահել է…։
Ո՞ր դեպքում հրաժարական կտաք ու ինչո՞ւ։
-Երբ ես կամենամ:
Խոզի բուդ, բլիչնիկ, մայրաքաղաքային աղցան․․․ամանորյա սեղանի ուտեստներից ո՞րն եք պատրաստում։
-Ամանորյա եռուզեռը շատ եմ սիրում, ավանդական սեղանի կողմնակից եմ:
Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
- Ձեր նշածներից ոչ մեկը ՃՃ։
Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Անծանոթ տիկնոջից իր գործած խոհանոցային բռնիչները:
Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Ես բրենդամոլ չեմ, եւ ունեմ զգեստապահան։ Այո, հրապարակայնացնեմ այս փաստը ՃՃՃ:
Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
-Բա դա հա՞րց է։
Ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Դեռ ոչ։
Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Մարդն ինքն է որոշում, իմ դեպքում էլ հենց այդպես է:
7 ածականով բնութագրեք ձեզ։
-Ինձ բնութագրող ածականներն այսքան սակավաթիվ չեն:
Ընկերուհիներ ունե՞ք։
-Ունեմ։
Աննա Կարենինա, թե Մոխրոտիկ, գուցե Ձյունանուշ...ո՞ւմ եք ձեզ նմանեցնում։
-Ձեր թվարկածներից ոչ մեկի, ցավոքՃՃ։
Ձեր կյանքի հեքիաթը:
-Ամանորը:
Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից եւ դատավորներից։
-Դա պետք է հարցնել կանանցից և դատավորներից։
Բամբասանք ձեր մասին։ Հարեւանները ինչ են ասում։
-Ինձ չեն ասել:
Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Երբեք սուտ չեմ ասում:
Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
-Ոչ։
Առավելություններ եւ թերություններ:
-Առավելությունները հենց թերություններն են, կախված է դիտարկման տեսանկյունից:
Անկեղծ ասած…։
-Կողմնորոշվեք հարցի ձևակերպման մեջ ՃՃՃՃՃ։
Ո՞ւմ եք սիրում
-Հարցն ընդհանրական է:
Ու՞մից եք դժգոհ։
-Հարցը սահմանափակ է:
Երբ զայրանում եք։
-Առհասարակ էմոցիոնալ եմ։
Երբ զարմանում եք...
-էլ չեմ զարմանում։
Դեր, որ երբեք չէիք խաղա։
-Ռոմեոյի և Ջուլիետայի Ռոմեոյի դերը չէի խաղա, չեն էլ առաջարկում ՃՃ։
Հիասթափվում եւ հուսահատվում եք...։
-Ինչպես բոլորը։
Հավատում եք...։
-Արդարությանը։
Ֆոբիաներ։
-Չկան։
Հոգսեր։
-Կան։
Արտասվում եք, երբ...։
-Հուզվում եմ։
Երբեւէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք: -Այցելել եմ, բայց նրանք ինձանից դժգոհ են մնացել ՃՃ։
Ընտանիքում վիճաբանությունները ինչ թեմաներո՞վ են, աղբը թափել, առեւտուր անել, ուտելիք սարքել, վերնաշապիկ արդուկել...։
-Վիճաբանություններ մեր ընտանիքում չեն լինում:
Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞նչ կհարցնեիք... ։
- Սա՞ էր ընդամենը։
Լավագույն փաստաբանը եւ լավագույն դատավորը, ովքեր են։
-Ես նման սադրանքներին անհամեստությամբ չեմ արձագանքում։
Այդքան դատում եք, գիշերը հանգի՞ստ եք քնում։ -Ես ջանք չեմ խնայում, որ հանգիստ քնեմ:
Վեթինգից եք վախենում, թե փակ տարածությունից։
-Փակ տարածությունում վեթինգիցՃՃ Ճ։
Թաթիկները կտրել, պատերին ծեփվել, ասֆալտին փռվել․․․կյանքում լսած ամենաիրական սպառնալիքը ո՞րն է եղել։
-Սպառնալիքը դա պատրանք է:
Ձմեռ պապիկից ինչ եք խնդրել։
-Ես վաղուց իրեն չեմ դիմում:
Ամանորի գիշերը ո՞ւմ շնորհավորանքն եք պարտադիր լսում։
-Սիրելի մարդկանց։
Ձեր տարած բոնբոնեռկան Ձեր տուն չի վերադարձել։
-Դեռ ոչ, բայց հույսը դեռ չի կորել:
Զանգ ԲԴԽ-ից։
-Նրանք ոչ միայն ինձ չեն զանգում, այլ իմ զանգերին էլ չեն պատասխանում:
Խորհրդակցական սենյակում։
-Մտորումներ։
Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Այս ամենը ճի՞շտ է։
Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Սերգեյ Չիչոյանը, Ձեզ հարցնում է՝ ինչպե՞ս կգնահատեք ԲԴԽ աշխատանքը:
-Անբավարար։ ՃՃՃ։
«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը
Գեւորգ Նարինյանը
Անի Հարությունյանը
Սուրեն Մնոյանը
Ռաֆիկ Խանդանյանը
Ստեփան Միքայելյանը
Դավիթ Հարությունյանը
Արսեն Նիկողոսյանը
Արման Օհանյանը
Աննա Փիլոսյանը
Հովսեփ Բեդեւյանը
Դավիթ Բալայանը
Վահե Խալաթյանը
Տիգրան Փոլադյանը
Լիլիթ Սարգսյանը
Լիլիթ Կատվալյանը
Հովհաննես Ավագյանը
Ռուբեն Վարդազարյանը
Ելիզավետա Դանիելյանը
Նախշուն Տավարացյանը
Կարեն Մաթեւոսյանը
Արթուր Աթաբեկյանը
Կարինե Բաղդասարյանը
Դավիթ Գրիգորյանը
Լիզա Գրիգորյանը
Արշակ Վարդանյանը
Սիմիզար Հովսեփյանը
Գրիգոր Առաքելյանը
Երեմ Եսոյանը
Սիմա Իսկանդարյանը
Մարինե Մելքոնյանը
Սարգիս Երիցյանը
Նարինե Հովակիմյանը
Միքայել Մելքումյանը
Ռուզաննա Ազրոյանը
Ռուզաննա Հակոբյանը
Արթուր Ավագյանը
Ռուբեն Ափինյանը
Գոռ Թորոսյանը
Ռուբիկ Մխիթարյանը
Լիանա Հակոբյանը
Սերժ Ավետիսյանը
Սերգեյ Չիչոյանը
Շարքը՝ Ինգա Մարտինյանի