Ովքե՞ր են ԱԻՆ բարձրաստիճան պաշտոնյաները. Ֆելիքս Ցոլակյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակներն են` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը, բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, աղետների բժշկության համակարգի զարգացումը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը, պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը և այլ նպատակներ:
Արտակարգ իրավիճակների նախարարը Ֆելիքս Ցոլակյանն է։
Ցոլակյանի տեղակալներն են՝ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը և Արմեն Հարությունյանը։
Նախարարի խորհրդականը Անդրանիկ Հակոբյանն է, իսկ օգնականը՝
Արման Ավետիսյանը։
Նախարարի մամուլի քարտուղարը Էդմոն Զարգարյանն է, գլխավոր քարտուղարը՝ Վահագն Օհանյանը, իսկ Օհանյանի տեղակալը՝ Արմենուհի Գրիգորյանը։
ԱԻՆ-ն ունի 8 վարչություն, քարտույղարություն և առաջին բաժինԼ
Առանձնացված ստորաբաժանումներն են՝ Փրկարար ծառայությունը, Պետական ռեզերվների գործակալությունը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը Վրեժ Գաբրիելյանն է։ Գաբրիելյանի տեղակալներն են՝ Հովհաննես Եմիշյանը, Արթուր Խաչիկյանը, Արտավազդ Դավթյանը և Առնոլդ Հարությունյանը։ Վերջինս նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության պետն է։