Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ֆաբերլիկի գովազդները ջնջում եմ, որովհետև ինքս Օրիֆլեյմից եմ. «Ցանցահենը»՝ Օֆելի Մինասյան

Exclusive

ArmDaily.am-ը շարունակում է բացահայտել Ֆեյսբուքի հայտնի, սիրելի ու ակտիվ օգտատերերին։ Եվ այս անգամ մեր «Ցանցահենը» Օֆելի Մինասյանն է, ով ունի 4972 ընկեր և 4536 հետեորդ։

-Օֆելի, ո՞ր թվականից եք գրանցված Ֆեյսբուքում, և, եթե չլիներ Ֆեյսբուքը, ի՞նչ կփոխվեր Ձեր կյանքում։
-Ֆեյսբուքում գրանցված եմ 2008 թվականից, 2008 թվականից գրառումներս եղել են հայատառ, սակայն լատինատառ երբեմն նամակներ եմ գրում, Տեր հայր:
Ֆեյսբուքում, եթե գրանցված չլինեի, թերևս՝ հլու կին, բազմազավակ մայր և սրտացավ հորեղբայր կլինեի:

-Ֆեյսբուքը հարթակ է նոր ընկերներ ձեռք բերելու, բիզնեսն առաջ տանելու, նորություններին հետևելու և այսպիսի մի շարք բաների համար, բայց մի թաքնված փաստ ունի, որի մասին միայն Օֆելին գիտի, ո՞րն է դա։
-Անկեղծ ասած՝ այս Արմենից ես...է՜: Անկեղծ ասած՝ վերը նշվածներից ոչ-մեկն Օֆելին չի անում: Միայն զավեշտալի գրառումներ է անում իր ժողովրդին ուրախացնելու համար: «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»,-կասեր դասականը:

-Ֆեյսբուքի գեղեցկուհիներից մեկը լինելը հաստատ հեշտ չէ։ Տղաների կողմից էլ զավեշտալի նամակներ հաստատ ստանում եք։ Մեկով, որն ամենաշատն է տպավորվել Ձեզ մոտ, կկիսվե՞ք մեզ հետ։
-Կարծեմ գրառում էլ եմ կատարել այդ զավեշտալի նամակի մասին: Մի տղա կար ընկերներումս (առհասարակ շատերը կան) : Նոր-նոր էին նրա աղվամազերը բռնել մգանալու ուղին: Հաճախակի գրում էր ՝ «Բարև, ո՞նց ես...», անպատասխան մնալով՝ անցնում իր առօրյային: Մի որոշ ժամանակ անց տղան «Իր անունը+official+photography» բառերի կոմբինացիայով ֆան էջ բացեց և սկսեց իր լուսանկարչական կարիերան: Մի օր նոր էջով, նոր խորագրով նամակ գրեց՝ բա թե բարև,երևի գիտես, որ լուսանկարիչ եմ դարձել, վաղը չէ մյուս օրը կգաս ֆոտոսեսսիայի: Մտածեցի՝ գուցե տեխնիկական վրիպակի պատճառով նախադասության վերջին հարցական նշանը բաց է թողել և կոտրել չուզենալով նորահայտ լուսանկարչի այնքան փխրուն սիրտը՝ շատ հանգիստ բացատրեցի,որ վաղուց տարիքս առել եմ , երեկոյան թեյ եմ խմում, «Вести»-ն նայում և անմիջապես մայր մտնում . մի խոսքով՝ ասացի՝ «Շնորհակալ եմ, բայց՝ ոչ ,Բալգյուզար ջան»: Ի պատասխան մերժմանս՝ ստացա ուշագրավ նամակ մգացման ուղին նոր-նոր բռնած աղվամազերի տեր պատանյակից.
«Բայց քեզ ո՞վ ա հարցնում , որ մի հատ էլ ասում ես՝ չէ: Վաղը 4-ին կըլնես Կասկադ»:

-Մեծացրեք երեխայիս նկարը լայքեք, տարածեք քանի չեն ջնջել, այս նամակն ուղարկիր ընկերներիդ, որ մայրիկդ միշտ առողջ լինի... էլ ի՞նչ բովանդակությամբ նամակներ եք ստանում, որոնք, մեղմ ասած, հունից հանող են, և ինչպե՞ս եք պատասխանում դրանց։
-Ինձ ավելի շատ հունից հանում է «Դու շատ հետևորդներ ունես, այս հղումը կիսվիր քո էջում և ասա թող ընկերներդ լայքեն» բնույթի առարկություն չհանդուրժող , ընդ որում, ծանոթներիցս ինձ եկած նամակները:

- Սարկազմով գրառումներ հաճախ կարելի է հանդեպել Ձեզ մոտ, եղե՞լ է դեպք, որ գրառման պատճառով ընկերներ կամ հարազատներ նեղանան։ Եթե՝ այո, ապա ի՞նչ էր գրված։
-Նախկինում , երբ քիչ օգտատերեր ուներ ֆեյսբուքը, սարկազմով գրառումներս ավելի շատ էին: Հիմա թե՛ բարեկամներ,թե՛ հարևաններ, թե՛ գործընկերներ... Մնացել է հույսը դնել լոկ անծանոթների և մտացածին կերպարների շնորհիվ կերտվող գրառումների վրա:

-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ, ում պարտադիր է հետևելը և ինչո՞ւ։
-Կարմիր Ռուբենիկին (Ruben Vardazaryan) : Ինչո՞ւ. հաստատ չեք փոշմանի:))

-Եղե՞լ է դեպք, երբ ֆեյսբուքյան տիրույթում Ձեր պատճառով վեճ բռնվի ինչ-որ օգտատերերի մեջ։
-Չեմ հիշում նման դեպք. ոչ էլ ռեալ տիրույթի օգտատերերի հետ:

-Կա՞ մի գրառում, Ձեր կողմից արված, որով հպարտանում եք)))Էն որ էնքան լավնա, ամեն տարի ուզում եք կիսվել նորից։ Եթե՝ այո, ապա ո՞րն է դա։ Ու ընդհանրապես ի՞նչ գրառումներ եք ֆեյսբուքում սիրում կարդալ, թե՝ նկարներ եք ուղղակի նախընտրում նայել։
-Այո,կա այդպիսի գրառում: Ֆեյսբուքի հիշողության հավելվածն ինձ ամեն տարի հիշեցնում է այդ գրառման մասին տարվա հենց այս եղանակին, երբ ֆեյսբուքյան օգտատերերը սկսում են կիսվել իրենց ընթացիկ տարվա ֆեյսբուքյան գործունեության վերաբերյալ տեսահոլովակով: Գրառումը ստորև՝
«Ըստ իս, գերադասելի է լինել թմրամոլ կամ գինեմոլ , քան մեկն, ով կարծում է, որ իր ընթացիկ տարվա ֆեյսբուքյան անցած ուղին ինչ-որ մեկին հուզում է …»:
Հումորային գրառումներ եմ հիմնականում կարդում:

-Մեկնաբանություններն էլ ֆեյսբուքում երբեմն դառնում են պատուհաս։ Մեկնաբանությունները Ձեր գրառումների կամ նկարների ջնջո՞ւմ եք, ի՞նչը թույլ չեք տալիս Ջեր էջում։
-Հիմնականում մեկնաբանության տեսքով Ֆաբերլիկի գովազդներն եմ ջնջում, որովհետև ինքս Օրիֆլեյմից եմ:

-Ինչքան էլ բողոքենք վիրտուալ կյանքից, որ բոլորն ամբողջ օրը մարդիկ հեռախոսների մեջ են և կտրվել են իրական կյանքից, բայց միևնույն է մեր ֆեյսբուքյան ընկերները մեզ համար թանկ են։ Մի քառատող հորինեք Ձեր ֆեյսբուքյան ընկերների համար, որպես վերջաբան։
-Թող տարին բարի լինի,
Ուրախություն թող լինի,
Լայք ասվածը շատ լինի,
Սփամ այս տարի չլինի.
Բայց Ձյունանուշ, իմ սիրուն
Կապ չունեիր այս երկտողում ...
(երկ-տո-ղում):

Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի

Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը
Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Գոռ Աբրահամյան
Պայթյունի հետեւանքով զոհված հղի կնոջ, նրա 4-ամյա որդու եւ քրոջ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Եղվարդում
Սուսաննա Հակոբյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ
Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է
Օրվա աստղագուշակ
Շղթայական ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է
«Հրապարակ». PARA TV-ն ու Զանգեզուր TV-ն այլեւս իրար հետ կապ չունե՞ն
Առավոտյան իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի սանիկը՝ ՔՊ տարածքային խորհրդի
«Հրապարակ». Կա՛մ մտնում ես ՔՊ, կա՛մ կորցնում ես աշխատանքդ
«Ժողովուրդ»․ Ֆուտբոլի ակադեմիայում բարձրացրել են վարձավճարները. ոլորտը համակարգում է Սիմիդյանը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™