Ովքե՞ր են Հաշվեքննիչ պալատի բարձրաստիճան պաշտոնյաները. Լևոն Յոլյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը։
Նոր սահմանադրական փոփոխությունները բարձրացրել են Պալատի անկախությունը. եթե նախկինում Ազգային ժողովը հաստատում էր Պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա նոր օրենքով` գործունեության տարեկան ծրագիրը հաստատվում է ՀՊ-ի կողմից: Այսուհետև Հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, 6 տարի ժամկետով:
Եթե նախկինում Վերահսկիչ պալատը կազմված էր նախագահից, տեղակալից, խորհուրդից, ապա Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից և 6 անդամից:
Գործառութային իրավասությունների բարձրացման առումով հատկանշական էր օրենքով հաշվեքննության օբյեկտներին պատկանող պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող էլեկտրոնային շտեմարանների առցանց հասանելիության պահանջը:
Առաջին անգամ օրենքում ամրագրվեցին մասնագիտական այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը, էթիկայի կանոնները, ինչպես նաև որակի կառավարման համակարգի գործառույթի մեթոդաբանությունը:
ՀՀ վերահսկիչ պալատն այն կառույցներից է, որտեղ 2018թ-ի իշխանափոխությունը չի հասել և պալատը շարունակում է ղեկավարել Լևոն Յոլյանը։
Յոլյանը ունի մեկ խորհրդական՝ Էդվին Թադևոսյանը։
Պալատն ունի 6 անդամ՝ Արա Նռանյանը, Գագիկ Ոսկանյանը, Կարեն Կարապետյանը, Դավիթ Չիբուխչյանը, Աբրահամ Բախչագուլյանը և Արմեն Գևորգյանը։
Գլխավոր քարտուղարը Հայկ Ավագյանն է։
Պալատն ունի 11 վարչություն։
Անձնակազմի կառավարման բաժինը ղեկավարում է Ռիմա Բաբայանը։
Լևոն Յոլյանի մամուլի քարտուղարը Մանե Մինասյանն է` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը։
Շարքը՝ Արմինե Նավոյանի