Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Միայն հպարտանում եմ հայրենասեր, գործարար Սամվել Կարապետյանով. բլից հարցազրույց դատավոր Սերժ Ավետիսյանի հետ

Բլից հարցազրույց

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը։

Դո՞ւք էլ եք մանուկ եղել, ժիր ու սիրունիկ...:
-Իհարկե մանուկ եղել եմ, ասում են նաև սիրուն:

Ի՞նչ էիք երազում դառնալ, ի՞նչ դարձաք...:
-Երազել չեմ սիրում, մասնագիտությունների մեջ նախընտրեցի իրավաբանությունը և իմ աշխատասիրության արդյունքում դարձա դատավոր:

Կյանքի դասեր... ։
-Դա դասագիրք է, որը ընթերցում եմ ամեն օր:

Դպրոցում դասերից փախչել, կռիվների մեջ ընկնել, ծեծվել, հագուստը պատռել...։
-Առանձին դասերից փախչել եմ, կռիվների մեջ չեմ ընկել, չեմ ծեծել ու ծեծվել, բայց եղել է, որ բաժանել եմ և հաճախ հաշտեցրել:

Ինչպե՞ս եք սեր խոստովանել...։
-Անձնական կյանքս հանրայնացնել չեմ սիրում, միայն կարող եմ ասել, որ խոստովանության արդյունքում երջանիկ եմ։

Խենթ քայլեր, որ արել եք...։
-Խենթությունների սիրահար չեմ:

Ի՞նչ մեղքեր եք գործել...։
-Ապրում եմ առաքինի կյանքով և անբասիր վարքով:

Սեռական փոքրամասնություններին ինչպե՞ս եք վերաբերում։
-Ավանդապաշտ եմ և չեմ կարող դրական վերաբերվել:

Ձեր կյանքի ամենաուրախ եւ տխուր օրը։
-Ամենաուրախ օրերից կնշեմ առաջնեկիս ծննդյան օրը, իսկ տխուրը՝ սիրելի մայրիկիս մահվան օրը:

Սիրելի ուտեստ, դուք խոհանոցում ի՞նչ կարող եք պատրաստել։
-Անձամբ պատրաստելու ժամանակ չի լինում, տիկնոջս պատրաստած բոլոր ուտեստները ինձ համար սիրելի են և համեղ, որի համար շնորհակալ եմ տիկնոջս:

Լինում է, չի լինում...։
-և լինում է, և չի լինում, դա կյանքի փիլիսոփայությունն է:

Կնոջ ձեր իդեալը։
-Ես իմ իդեալին գտել եմ:

Ինչպե՞ս եք դատում։
-Դատում է միայն Տերը, իսկ կյանքում դատավորը պարտավոր է դատել խղճով և իրավունքի շրջանակներում:

Ինչ երբեք չեք արել եւ չեք անի։
-Այն ինչ կտխրեցնի ընտանիքիս անդամներին:

Ի՞նչն է ձեզ զայրացնում եւ ամենազայրացած ժամանակ ինչի՞ եք ընդունակ:
-Դժվար է ինձ զայրացնելը, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի ընդունակ կլինեմ ամենազայրացած ժամանակ, ամեն դեպքում կփորձեմ այնպես անել, որ այլոք չնեղվեն:

Ի՞նչ չեք սիրում:
-Աշխարհի լավ բաները:

Ո՞ւմ եք խղճում:

-Անիմաստ ու անօգուտ է այդ զգացողությունը, դրա փոխարեն պարզապես հնարավորության չափով կարելի է օգնել:

Ինչի՞ համար եք զղջում:
-Չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է զղջամ:

Ե՞րբ եք լռում։
-Առաջնորդվում եմ ուղեղով, սկզբից մտածում եմ, ապա գործում:

Ո՞վ է ձեզ հիասթափեցրել:
-Չեմ հիասթափվել, կյանքին պետք է ռեալ նայել:

Ի՞նչը կարող է ձեզ հուզել:
-Առիթները կարող են տարբեր լինել:

Աստծուց բացի ո՞ւմ եք հավատում:
-Միայն Աստծուն:

Ինչ-որ բան կա՞, որ ուզում եք:
-Մարդկանցից ոչինչ:

Կա՞ ինչ-որ մեկը, ում նախանձում եք:
-Չեմ սիրում նախանձությունը և նախանձ մարդկանց:

Ինչի՞ց եք հոգնում:
-Չեմ հասցրել հոգնել, բայց կարծում եմ պարապությունը հոգնեցնող կլինի:

Վերջին կարդացած գիրքը:
-Վերջերս լույս տեսած «Զանգ կեսգիշերին» գիրքը, որի հեղինակն է ՀՀ գրողների միության պատվավոր անդամ, վաստակաշատ իրավաբան Դավիթ Ավետիսյանը:

Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞ւմ
եք:
-Ոչ, նմանակումներ չեմ սիրում, ես իմ մեջ կերտել եմ իմ հերոսին:

Սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:
-Կանաչ, բնական, արծիվ:

Ինքներդ ձեզանից դժգոհ մնալու առիթներ ունեցե՞լ եք:
-Դժգոհ լինելու փոխարեն պետք է վերացնել դրա առիթը:

Վեթինգի՞ց եք վախենում, թե՞ ասֆալտին փռվելուց։
-Ոչ վեթինգից և ոչ էլ ասֆալտին փռվելուց վախենալու հիմքեր չունեմ: Վեթինգի տակ եմ 1991 թվականից, երբ բուհն ավարտելուց հետո 25 տարեկանում անմիջապես նշանակվեցի ԽՍՀՄ զինվորական դատական համակարգում դատավորի պաշտոնում:

Ասում են,թե տղամարդը երգում է 3 դեպքում` երբ ամեն ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:

-Չեմ երգում, որովհետև երգել չգիտեմ:

Ամենաշատը ինչքա՞ն եք խմել, ի՞նչ առիթով։
-Խմել եմ չափավոր, թոռնիկիս ծննդյան առիթով:

Բարեվարքության ո՞ր կետին եք դեմ։
-Այն կետերին, որոնք դատավորներին կդարձնեն «ռոբոտ»:

Հավատո՞ւմ եք իշխանություններին։
-Առանց հավատքի հուսալի ապագա չես կերտի:

Զանգ ԲԴԽ-ից...։
-Չի եղել:

Խորհրդակցական սենյակում։
-Խորհրդակցական սենյակում գտնվելու ժամերն ու օրերը դատավորի համար ամենապատասխանատու պահերն են, որի ժամանակ պետք է լինել սառնասիրտ,ունենալ պատասխանատվության բարձր զգացում, սթափ դատողություն, մաքուր խիղճ, չդողացող ձեռքեր:

Կաշառք, որը առաջարկել են գործի բերումով։
-Ոչ, չի եղել նման բան:

Ո՞ւմ ինքնաբացարկ կհայտնեիք։
-Ով չի տիրապետի իր մասնագիտական գիտելիքներին:

Տանը դուք դատավոր եք, կինը՝ մեղադրող, երեխաները՝ վկա՞, թե ամբաստանյա՞լ...ճի՞շտ բաշխեցինք։
-Տանը ընտանիքիս անդամները բոլորի պաշտպաններն են, իսկ ես՝ սիրված հայրիկ:

Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները ինչ դեր են ունեցել Ձեր կյանքում։
-Միայն հպարտանում եմ հայրենասեր, գործարար Սամվել Կարապետյանով, ով իր նվիրվածությամբ և բարեգործություններով ողջ հայ ազգի բարեկամն է:

Ձեր հայտարարագրի մասին շատ է գրվել մամուլում, նման ունեցվածք ունենալու գաղտնիքը ո՞րն է։
-Կարևոր չէ, թե պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք ինչ ունեցվածք ունեն, այլ այն, թե որն է ունեցվածքի ձեռքբերման իրական աղբյուրները: Իմ դեպքում՝ հասարակությունը և պատկան մարմինները գիտեն այդ աղբյուրների մասին, գաղտնիության ոչինչ չունեմ:

Ձմեռ պա՞պ, թե՞ Ձյունանուշ...։
-Ամանորյա տոնին թե Ձմեռ պապը, թե Ձյունանուշը փոքրիկներին ուրախություն են պարգևում, որից ուրախանում եմ նաև ես և հիշում իմ մանկությունը:

Ամանորյա սեղանի ուտեստներից ո՞րն եք դուք պատրաստում, օրինակ՝ խոզի բուդը, կամ նախապատրաստական աշխատանքներին ինչքանո՞վ եք մասնակցում...։

Ամանորյա նախապատրաստական աշխատանքներին շատ ակտիվ եմ մասնակցում: Հիշելով երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերված փորձը, կարող եմ շատ բան պատրաստել, բայց իմ պատրաստելու կարիքը չի լինում:

Ամանորյա սեղանի կենացները, պարտադիր ո՞ւմ շնորհավորանքի խոսքն եք լսում։
-Ծնողների և երեխաների կենացները:

Ձեր տարած «բոնբոնեռկան» Ձեր տուն հետ չի՞ եկել։
-Բոնբոնեռկա որևէ մեկին չեմ տարել, դրա համար էլ հետ չեմ ստացել:

Ի՞նչ պաշտոնյաների եք այցելում եւ Ամանորը շնորհավորում։
-Ամանորին պաշտոնյաներին այցելելու և շնորհավորելու ավանդույթը վերանում է, ինչպես վերանում է բոնբոնեռկայով հարևանի տոնը շնորհավորելու անցյալը:

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Սիրում ե՞ք առանց ձյուն ձմեռ:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Լիանա Հակոբյանը Ձեզ հարցնում է՝ ի՞նչը կստիպեր հեռանալ հայրենիքից։
-1991 թվականին Մոսկվա քաղաքում բարձրագույն կրթությունը ստանալուց անմիջապես հետո, Ռուսաստանում ինձ նշանակում էին դատավորի պաշտոնին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորվում էր Ազգային Բանակը և զինվորական դատարանները ես մեծ դժվարությամբ կարողացա վերադառնալ հայրենիք և դատական գործունեությունը սկսել Հայաստանում, ուստի ինձ որևէ հանգամանք չի կարող ստիպել հեռանալ հայրենիքից:

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™