Նրա հետ հաղորդակցվելը դժվար է, քանի որ աչքի է ընկնում բացառիկ համառությամբ. Արամ Մանուկյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ Աջափնյակի նախկին փոխթաղապետ Արամ Մանուկյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
«Այս ձեռագիրը կրող անձն ինքնավստահ է, շատ ակտիվ, եռանդուն։ Նրա հետ հաղորդակցվելը դժվար է, քանի որ աչքի է ընկնում բացառիկ համառությամբ։ Նպատակասլաց է ու եթե որևէ բան արդեն որոշել է, ապա հազվադեպ է փոխում իր կարծիքը։ Սարկազմով է վերաբերվում իր շուրջը կատարվածին, հակված է նևրոզի։ Չնայած զգացմունքայնությանը՝ ռացիոնալ որոշումներ է կայացնում։ Ունի ստեղծագործական միտք, էսթետ է․ գեղեցիկի նկատմամբ առանձնանում է իր ընկալմամբ։ Սիրում է հավասարություն, չի հանդուրժում կեղծիքը»։
Շարքը՝ Արմինե Նավոյանի