Անգամ եթե հանում ենք ուսուցիչների դրական արդյունքները, տեսնում ենք կորոնավիրուսի թվերի աճ. Լուսինե Պարոնյան Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան Հնարավոր չէ՞ր ուսուցիչների թեստավորումը կազմակերպել այնպես, որ հերթեր, կուտակումներ չլինեին 300-ից ավելի ուսուցչի Covid-ի թեստի պատասխանը դրական է եղել Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան (տեսանյութ) Երեկվա իմ հայտարարությունից հետո իրենց համար որոշակի այլ սցենարներ են քննարկվել. Հրայր Թովմասյանը եկավ ՍԴ (տեսանյութ) Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Պաշտպանները դարձյալ պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է (տեսանյութ) Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ես իմ ընտանիքին ասել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պտղունքի խոշոր հրդեհի պատճառով շենքն ամբողջությամբ ոչ բնակելի է դարձել. 52 բնակիչ դրսում է մնացել համայնքի ղեկավար (տեսանյութ)
Երևան, 25.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.

«Մեծարգո պարոն նախագահ,

Պետական այրեր,

Օտարերկրյա դեսպաններ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրության, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։

Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։

2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար:

Հայաստանն իր դիրքերն ամրապնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:

Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համ-աշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:

Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և ողջ անձնակազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար։

Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարավորություններով համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկաներ դուրս գալու և համա-գործակցության հարթակներ ձևավորելու համար։

Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։

Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորարարական տեխնոլոգիաների լեզվով։

Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնականներ ու գյուտարարներ, որոնց աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում։

Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»։

Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանակության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքահեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են։

Պարոն Կանադե, մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու առիթով: Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը:

Մեկ անգամ ևս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։

Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք:

Շնորհակալություն»։

Տակեո Կանադեն ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարչող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Անգամ եթե հանում ենք ուսուցիչների դրական արդյունքները, տեսնում ենք կորոնավիրուսի թվերի աճ. Լուսինե Պարոնյան ԱԱԾ-ն բացահայտել է ՃՈ հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի որդի». Սամվել Կարապետյանի կնոջ շնորհավորանքը՝ որդուն (լուսանկար) ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում Հնարավոր չէ՞ր ուսուցիչների թեստավորումը կազմակերպել այնպես, որ հերթեր, կուտակումներ չլինեին Որոշումը հեշտ չի տրվել. Գայանե Աբրահամյանը՝ մանդատը վայր դնելու մասին ՍԴ նախագահի թեկնածուի հետ հարցուպատասխանը կշարունակվի 14։00-ին, քվեարկությունը կլինի շուտով 300-ից ավելի ուսուցչի Covid-ի թեստի պատասխանը դրական է եղել Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան (տեսանյութ) Դատարանն այսօր քննելու է Արսեն Բաբայանի, Լիլիթ Գալստյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքը Հարուցվել է քրգործ՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու դեպքով Երեկվա իմ հայտարարությունից հետո իրենց համար որոշակի այլ սցենարներ են քննարկվել. Հրայր Թովմասյանը եկավ ՍԴ (տեսանյութ) Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի ասուլիսը. ուղիղ Վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին. «Ժառանգություն» Լայնամասշտաբ, հիբրիդային պատերազմ է հայտարարված ՀՀ-ին, պետք է դիմել հակաքայլերի. Արման Նավասարդյան Արմեն Փամբուխչյանը նոր պաշտոն ունի Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Պաշտպանները դարձյալ պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է (տեսանյութ) Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել. Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին Գայանե Աբրահամյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Բնակիչներին տարհանելու մասին փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է. Արցախի ԱԱԾ ՍԴ-ն նախագահ է ընտրում. ուղիղ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ոլորտը» կոնֆերանսին Ամեն վայրկյան շարժում է ու մեզ մոտեցնում է մահվան. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Ես իմ ընտանիքին ասել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Պտղունքի խոշոր հրդեհի պատճառով շենքն ամբողջությամբ ոչ բնակելի է դարձել. 52 բնակիչ դրսում է մնացել համայնքի ղեկավար (տեսանյութ) Գոռ Հակոբյանը 3-րդ անգամ հայր է դարձել Ավելի բարձր պարգև են տալու. Ասոյանը՝ Փաշինյանի՝ իրեն շնորհակալագրից զրկելու մասին Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները Կառավարությունը հրաժարական է տալու և անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Արսեն Բաբայան (տեսանյութ) ՀՀ-ում չեղած տեղը 100-ից ավելի մարդ կանչում են հարցաքննության ու ոչ մի բովանդակություն չկա. Էնֆիաջյան (տեսանյութ) Բուժաշխատողները դժգոհ են հեռացել գործադիրից. մանրամասներ պարգեւատրման արարողությունից Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ի. Ստանիտե-Տոլոչկիենեին «Պարզվեց այնքան էլ բարի չեմ». պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով Հոկտեմբերիի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի․ ՊԵԿ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք. կամ կասեմ շնորհակալություն, կամ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես. Գոգյան Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ Առնվազն ՍԴ նախագահի մասով այսօր կլինի վերջնարդյունք. Էդգար Շաթիրյան Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք և 135 առողջացած մեկ օրում. կատարվել է 3842 թեստ. կա 2 մահ «Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի». Իլհամ Ալիևը դիմել է ՄԱԿ-ին (տեսանյութ) Հարցական խոնարհված բայն ինչպե՞ս է ընդունում հարցական նշանը Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. կլինեն միայն տույժեր. ՍԱՏՄ Այն, ինչ կատարվում է, իրական արդարադատության հետ կապ չունի. Արծվիկ Մինասյանը՝ Գագիկ Ծառուկյանին աջակցություն հայտնելու մասին (տեսանյութ) Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է Ծառուկյանին ի՞նչ ա եղել, որ տրամադրությունը լավ չլինի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կփոխհատուցվեն ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերը ՊՎԾ-ն շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ է արձանագրել «Զինառ» ՓԲԸ-ում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ