Ովքե՞ր են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Սուրեն Պապիկյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքը և բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառում:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Սուրեն Պապիկյանն է։
Նախարարը ունի 6 տեղակալ՝ Լիլիա Շուշանյանը, Բագրատ Բադալյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը և Կարեն Իսախանյանը։
Նախարարի օգնականը Սերոբ Հունանյանն է, իսկ մամուլի քարտուղարը՝ Արմինե Մուրադյանը։
Գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին իրականացնում է Համլետ Բատիկյանը, Բատիկյանի տեղակալն է Արթուր Ազատյանը։
Նախարարությունն իր մեջ ներառում է 15 վարչություն, 5 բաժին և քարտուղարությունը։
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններն են՝ Ջրային կոմիտեն (նախագահ` Վարդան Մելքոնյան), Միգրացիոն ծառայությունը (Ծառայության պետ ՝ Արմեն Ղազարյան), Պետական գույքի կառավարման կոմիտեն (նախագահ՝ Նարեկ Բաբայան) և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (նախագահ՝ Տաթևիկ Ռևազյան)։