Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞ Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան Ես, քավ լիցի, չեմ ուզում հանիրավի մեղադրանքներ ներկայացնել, եթե բողոք ունենայի՝ կներկայացնեի. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն՝ Սասուն Խաչատրյանի նշանակման մասին Արարատի մարզպետը դեռևս կատարում է իր պարտականությունները ու կկատարի. մարզպետարան Երբ ասում են՝ ճանապարհն ադրբեջանական է քարտեզով, ուզում եմ հարցնել՝ այդտեղ երբևէ ադրբեջանական պոստ եղե՞լ է, չի եղել նման բան, այդ ճանապարհը միշտ եղել է հայկական վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Մեզ դիտում են որպես ընդդիմադիր համայնք ու որոշել են հաշվեհարդար տեսնել. Հակոբ Ավետյանն՝ այսօրվա ակցիայի և իր դեմ հարուցված քրգործի մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Դատավորի ներկայիս վարձատրության չափը թույլ չի տալիս օգտվել բրենդային հագուստներից. բլից հարցազրույց դատավոր Լիանա Հակոբյանի հետ

Բլից հարցազրույց

Դատավորի ներկայիս վարձատրության չափը թույլ չի տալիս օգտվել բրենդային հագուստներից. բլից հարցազրույց դատավոր Լիանա Հակոբյանի հետ

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը։

Մանկության չիրականացած և իրականացած երազանքը։
-Նախընտրում եմ չերազել. ամեն ինչ Աստծո նախախնամությամբ է:

Երկրպագուներ:
-Երկրպագուներ ունեմ...։ Դրանք այն քաղաքացիներն են /տարիներ շարունակ արդարություն որոնող ծեր տատիկներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամներ/, ովքեր դատարանից հեռանում են արդարադատության նկատմամբ վստահությունն ու հարգանքը ամրապնդված:

Իսկական տղամարդը:
-Հայ ավանդական ընտանիքում իր դիրքը, դերն ու պատասխանատվությունը գիտակցող ու անտրտունջ կրող տղամարդն է: Տղամարդու մեջ շատ եմ կարևորում նաև հումորի զգացումը. հումորի մեծ զգացումը բացառում է մի շարք բացասական հատկանիշներ ու երևույթներ:

Խենթություններ Ձեզ համար արված կամ Ձեր կողմից արված։                                       -Հաճելի է , երբ քեզ համար ինչ-որ մեկն ընդունակ է խենթություններ անել: Ցավոք, այդ զգացումը դեռևս չեմ ապրել:

Ո՞ր դեպքում հրաժարական կտաք ու ինչո՞ւ։                                                                      -Դատավորի առաքելությունը պահանջում է առավելագույն նվիրում ու էնտուզիազմ: Հրաժարական կտամ, երբ զգամ, որ այս հատկանիշներն այլևս բացակայում են ու անկարող եմ նույն եռանդով աշխատել:

Լիանա Հակոբյանը՝ խոհանոցում, ի՞նչ եք սիրում պատրաստել, ինչ չեք կարող պատրաստել։                                                                                                                      -Մորս շնորհիվ և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով խոհանոցում հաճախ չեմ լինում: Չնայած դրան, ընտանիքիս անդամները միշտ գոհ են իմ պատրաստածից, ու գտել են իմ պատրաստածի համի գաղտնիքը. «Մա՛մ, համեղ է, որովհետև պատրաստել ես մեր համար ու պատրաստել ես սիրով»։

Դեպրեսիան հաղթահարելու լավագույն միջոցը՝ շոփինգ, շոկոլադ, կարաոկե...։
-Շոփինգ:

Ամենաթանկ նվերը, որը ստացել եք։
-Աստվածային ամենաթանկ ընծաները՝ երկու որդիներս:

Նախընտրելի բրենդներ։ Ձեր զգեստապահարանը։
-Բավականին համեստ և զուսպ զգեստապահարան: Դատավորի ներկայիս վարձատրության չափը թույլ չի տալիս օգտվել բրենդային հագուստներից:

Օրվա հարցը՝ ինչ հագնել...։
-Այս հարցի վրա երբեք չեմ կենտրոնանում. միայն թե հագուստը լինի հարմարավետ և իմ ոճին համապատասխան:

Ուրիշի անունով գրանցած գույք ունե՞ք։
-Իմ ու ընտանիքիս անդամների ունեցած գույքի պարագայում, կարծում եմ, դեռ ուրիշները կարող են իմ անունով իրենց գույքը գրանցել:

Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:
-Ճակատագիր և՛ կա, և՛ չկա: Երբեմն երբ վերլուծում ես անցածդ ուղին, թվում է, թե եղել են դիպվածներ, զարգացումներ, որոնք ցանկացած պարագայում, անկախ քո ջանքերից ու միջամտությունից, միևնույն է լինելու էին:

7 ածականով բնութագրեք ձեզ։
-Աշխատասեր, խստապահանջ, կարգապահ, պարտաճանաչ ու այս բառերի հոմանիշներ. մի խոսքով՝ հարևանիս որակմամբ՝ <գերազանցիկ>:

Ընկերուհիներ ունե՞ք։
-Երեխաներս նեղսրտում են, երբ իրենց հատկացվող առանց այն էլ սուղ ժամանակից կարող եմ ծախսել ընկերների/ընկերուհիների հետ հանդիպելով, զրուցելով: Ուստի, նախընտրում եմ ընկերական շփումներիս մեջ ակտիվ չլինել:

Աննա Կարենինա, թե Մոխրոտիկ, գուցե Ձյունանուշ...ո՞ւմ եք ձեզ նմանեցնում։
-Եթե ընտրությունը պետք է կատարել այս երեքի միջև, ապա քանի որ ո՛չ Աննա Կարենինա, ո՛չ Ձյունանուշ, ուրեմն՝ Մոխրոտիկ:

Ձեր կյանքի հեքիաթը:
-Դեռևս չունեմ:

Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից և դատավորներից։
-Հարցրեք ամուսնուս...

Բամբասանք ձեր մասին։ Հարևանները ինչ են ասում։
-Ինձ շրջապատող հարևանների, ընկերական միջավայրի առումով բախտս բերել է. երբեք չեն չարախոսել կամ բամբասել /միգուցե առիթ չեմ տվել/, ընդհակառակն, միշտ փորձել են օգտակար լինել և աջակցել:

Ամենաշատը ի՞նչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:
-Իմաստուն տատիկ ունեի: Նրա թևավոր խոսքերը հաճախ եմ հիշում: Ասում էր. «Սուտ կա, տուն է շինում»: Այսինքն՝ եթե սուտը տվյալ պահին փրկության միջոց է, ասվում է բարի նպատակով, ապա երբեմն կարելի է դիմել այդ հնարքին: Այս հնարքին երբեմն «զոհ» են դառնում որդիներս:

Երբևէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:
-Ամաչելը խիստ է ասված. երբեմն պարզապես ափսոսում եմ ավել ասված խոսքերի համար:

Առավելություններ եւ թերություններ:
-Կարող է տարօրինակ հնչել, բայց թերությունս եմ համարում խորամանկության և եսասիրության ի սպառ բացակայությունը: Դրանց առկայության դեպքում ավելի հեշտ կլիներ ապրել: Առավելություններիս մասին կնախընտրեմ լռել:

Անկեղծ ասած ...։
-Այս հարցին կպատասխանեի Մեծն Սևակի «Անկեղծ ասած» հանճարեղ բանաստեղծության խոսքերով:

Ու՞մ եք սիրում:
-Բոլոր բարին կամեցող և բարին արարող մարդկանց:

Ումի՞ց եք դժգոհ:
-Ագահ, անազնիվ ու մեծամիտ մարդկանցից:

Երբ զայրանում եք։
-Ջանում եմ ափերից դուրս չգալ:

Երբ զարմանում եք։
-Պարզապես զարմանում եմ:

Դեր, որ երբեք չեք խաղա:
-Անսիրտ ու դաժան մոր դեր:

Հիասթափվում և հուսահատվում եք...։
-Հիասթափվում, սակայն չեմ հուսահատվում: Աշխատում եմ սաղմնային վիճակում կանխել հուսահատությունը՝ խուսափելով դրա բոլոր տհաճ ու բացասական հետևանքներից:

Հավատու՞մ եք։
-Առանց հավատի հնարավոր չէ ապրել:

Ֆոբիաներ:
-Մշտապես մտատանջում է այն միտքը, որ Աստված մի արասցե, չկարողանամ երեխաներիս դաստիարակել որպես Հայաստանի Հանրապետությանը պիտանի հայորդիներ:

Հոգսեր:
-Հոգսերս թվարկելու դեպքում կարող է հոգնեցնեմ ընթերցողին:

Արտասվում եք, երբ...։
-Արցունքները կյանքի դժվար պահերին լավագույն դեղամիջոցն են:

Երբևէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:
-Հավատում եմ միայն Աստծուն և իմ ուժերին:

Ընտանիքում վիճաբանությունները ինչ թեմաներո՞վ են, աղբը թափել, առեւտուր անել, ուտելիք սարքել, վերնաշապիկ արդուկել...։
-Եթե դատավորի ընտանիքում էլ պետք է վիճաբանություններ լինեն, այն էլ կենցաղային թեմաներով, ուրեմն ...Այլոց միջև վեճ լուծողը, կարծում եմ, պետք է ի զուրու լինի կանխել վեճերն իր ընտանիքում:

Կյանքն առանց սոցիալական ցանցերի։
-Սոցիալական ցանցերն իմ կյանքում շատ քիչ տեղ են զբաղեցնում: Ընդհանրապես, դատավորը պետք է ձեռնպահ մնա սոցիալական կայքերում ակտիվ դրսևորումներից:

Եթե հանդիպեիք Աստծուն, ինչ կհարցնեիք...:
-Ինչո՞ւ են մարդիկ անժամանակ հեռանում կյանքից:

Այդքան դատում եք, գիշերը հանգի՞ստ եք քնում։
-Արդար դատելու դեպքում ինչո՞ւ պետք է քնի խանգարում լինի:

Զանգ ԲԴԽ-ից:
-Առիթ չի եղել:

Խորհրդակցական սենյակում։
-Միայն թե վեճի լուծումն արդար լինի:

Հարց շարքի հաջորդ մասնակցին
-Ի՞նչը կստիպեր հեռանալ հայրենիքից:

Ձմեռ պապիկին նամակ գրել եք, ի՞նչ եք խնդրել։
-Խաղաղություն, խաղաղություն և միայն խաղաղություն հայոց աշխարհին:                 

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Ռուբիկ Մխիթարյանը, Ձեզ հարցնում է՝ փորձառու իրավաբանի համար դատավորի աշխատանքի հետ անհամեմատելի քիչ պատասխանատվությամբ և մի քանի անգամ ավել վարձատրվող աշխատանքների առկայության պայմաններում Ձեզ ի՞նչն է մոտիվացնում նախապատվությունը տալ դատավորի աշխատանքին։                                                                                                -Արդարադատություն իրականացնելու գործառույթը։

«Խորհրդակցական սենյակում» շարքին մասնակցել են
Ալեքսանդր Ազարյանը 
Գագիկ Հովհաննիսյանը
Քրիստինե Մկոյանը  
Գեւորգ Նարինյանը  
Անի Հարությունյանը  
Սուրեն Մնոյանը  
Ռաֆիկ Խանդանյանը  
Ստեփան Միքայելյանը  
Դավիթ Հարությունյանը  
Արսեն Նիկողոսյանը  
Արման Օհանյանը  
Աննա Փիլոսյանը  
Հովսեփ Բեդեւյանը  
Դավիթ Բալայանը  
Վահե Խալաթյանը  
Տիգրան Փոլադյանը  
Լիլիթ Սարգսյանը  
Լիլիթ Կատվալյանը  
Հովհաննես Ավագյանը  
Ռուբեն Վարդազարյանը  
Ելիզավետա Դանիելյանը  
Նախշուն Տավարացյանը  
Կարեն Մաթեւոսյանը  
Արթուր Աթաբեկյանը  
Կարինե Բաղդասարյանը  
Դավիթ Գրիգորյանը  
Լիզա Գրիգորյանը   
Արշակ Վարդանյանը  
Սիմիզար Հովսեփյանը  
Գրիգոր Առաքելյանը  
Երեմ Եսոյանը  
Սիմա Իսկանդարյանը  
Մարինե Մելքոնյանը  
Սարգիս Երիցյանը  
Նարինե Հովակիմյանը   
Միքայել Մելքումյանը  
Ռուզաննա Ազրոյանը  
Ռուզաննա Հակոբյանը  
Արթուր Ավագյանը   
Ռուբեն Ափինյանը  
Գոռ Թորոսյանը  
Ռուբիկ Մխիթարյանը  
Շարքը՝ Ինգա Մարտինյանի 

Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի «Յուվենտուսի» հետ խաղը
Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է. ԿԳՄՍ նախարարի տեղակալ
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին. ԱԱՏՄ-ն իրազեկում է
Հայկական Codesignal ընկերությունը ներգրավել է 50 մլն դոլար ներդրում. Վահան Քերոբյան
ՊԵԿ նախագահը ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ ոլորտում ՀՀ-ՌԴ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց 10։0 հաշվով
Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջնակի կյանքը
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները
«Կառավարության կայացրած որոշմամբ՝ մեր աշխատավարձը նվազում է». Միքայել Նահապետյան
Ողբերգական դեպք Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված
Ադրբեջանը փորձում է Իրանին ճնշել՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն ստանալու համար. Իրանագետ
Իրանցի վարորդների վերադարձի համար քայլեր են ձեռնարկվում
Գտեք Հայաստանի դրոշը. Ու սա իրեն երկրի ղեկավար է պատկերացնո՞ւմ. Գագիկ Համբարյան
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը
Արագածոտնի մարզում վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և իրանցի վարորդներից գումարների շորթումը
Շնորհավորում եմ քաղպայմանագրի ընտրողներին՝ հաջորդը լինելու է Բաղանիս, Ոսկեպարը. Կարեն Քոչարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
Քանի օտարերկրացի է պատվաստվել Հայաստանում մինչև այժմ, և ինչպես է նախարարությունը տրամադրում տվյալները
Երբ ապրելն ինքնին շքեղություն է, իսկ լրահոսին հետեւելը՝ ոտնձգություն սեփական անձի նկատմամբ. Ելք կա՞
Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ-ում համերգաշարով հանդես եկող հայ պատանի կատարողներին
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի՝ Մաստարայի և Մարալիկի հատվածներում կատարված աշխատանքներին
Եթե լրատվականները միայն 23-ից հետո էին տոտալիզատորների գովազդ դնում, ապա ֆեյսբուքը օրական 24 ժամ էր նման գովազդ միացնում, մինչդեռ սոցիալական ցանցից եկող գովազդի ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է. Սուրեն Պարսյան
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
Ինչ միջոցներով են իրականացվելու Անկախության 30-ամյակի միջոցառումները
Փողոցային առևտուր. Քաղաքային իշխանությունների անլուծելի խնդիրը
Սեպտեմբերի 20-22-ը «Գազոն» եւ «Կամազ» ավտոմեքենաներում ՄԻԱՎ-ի ու սիֆիլիսի անվճար հետազոտություններ կիրականացվեն
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն. fip.am
Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, Ամանորին կհանգստանան 3 օր. Սեպտեմբերի 16-ն ամփոփ
Սեպտեմբերի 19-ին Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի ճանապարհահատվածը փակ կլինի
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել
Հիմնանորոգվում է Իջևանի Սարիբեկ Օհանյան փողոցի 1.148 կմ հատվածը
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
Այսօր ստանձնել եմ Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպանությունը. Էրիկ Ալեքսանյան
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ
Դիլիջան ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են իրականացվել
Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր
Արտաշատի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Գարիկ Միսակյանը. Դիտեք այսօր՝ 22.30-ին
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ
Եթե ամբողջ կոլեկտիվը հրաժարվի պատվաստվել ու ազատվի աշխատանքից, ովքե՞ր են փոխարինելու այդ մասնագետներին, էդ հարցի պատասխանն էս անգրագետ կառավարությունը տվե՞լ է. Գևորգ Պետրոսյան
Արման Թաթոյանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Կարեն Քոչարյանը. Դիտեք այսօր՝ 21.30-ին
Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել
Ես կանխատեսում եմ մասշտաբային հայաթափություն. Գագիկ Համբարյան
2020 և 2021 թվականներին ՀՀ 4 մարզում իրականացվել է 15 սուբվենցիոն ծրագիր
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված հերոսների ծնողներին
«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™