Էթիկետ. կանոններ, որոնց պետք է հետևեն լրատվամիջոցները
Վազող տող
ArmDaily.am- ը շարունակում է «Էթիկետ» շարքը, որի շրջանակներում անդրադառնում ենք վարվելակերպի կանոններին։
Այս անգամ անդրադարձել ենք կաննոներին, որոնց պետք է հետևեն լրատվամիջոցները։
Առաջին կանոն. Կարևորագույն պայմանը լրատվամիջոցի համար անաչառությունն է։ Հարկավոր է իրադարձությունները լուսաբանել բազմակողմանի,ներկայացնել բոլոր կողմերի դիրքորոշումը։
Երկրորդ կանոն. Հարկավոր է հրապարակել բացառապես ճշտված տեղեկություն։ Օպերատիվ լինելու ձգտումը չի կարող խանգարել չճշտված տեղեկություն հրապարակելու համար։
Երրորդ կանոն. Լրատվամիջոցի համար չափազանց կարևոր պետք է լինի հարգել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պատիվն ու արժանապատվությունը, հարգել անմեղության կանխավարկածը։
Չորրորդ կանոն. Մյուս կարևոր պայմանը, որին պետք է հետևի լրատվամիիջոցը՝ նվերներ, դրամական միջոցները չընդունելն է։
Հինգերորդ կանոն. Գործել բարեխիղճ, բացառել գրագրողությունն ու հարգել հեղինակային իրավունքները։