Հասարակության մեջ չի ձգտում ցույց տալ իր անհատականությունը, բարեհոգի է ու բացսիրտ. Հայկ Սարգսյանի ձեռագիրն՝ իր մասին (լուսանկար)
Ձեռագիրդ՝ քո մասին
ArmDaily.am-ը շարունակում է «Ձեռագիրդ՝ քո մասին» շարքի շրջանակներում Գոյ հոգեբանական կենտրոնի հետ համատեղ վերլուծել տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների ձեռագրերը:
Հոգեբանական կենտրոնի մեր գործընկերները միայն վերլուծության ավարտին են տեղեկանում, թե ում ձեռագիրն էինք մենք տրամադրել և ում անձն էին ձեռագրի օգնությամբ իրենք բացահայտում:
Այս անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ձեռագրի հոգեբանական վերլուծության օգնությամբ փորձել ենք բացահայտել նրա անձը։
«Այս անձը ձգտում է համապատասխանել իրավիճակին և չի ցանկանում ցույց տալ իր իրական ցանկությունները։ Հասարակության մեջ չի ձգտում ցույց տալ իր անհատականությունը։ Առավել պրագմատիկ է, չի սիրում խորանալ իրերի ու երևույթների փիլիսոփայական իմաստի մեջ։ Գործում է ստանդարտներին համապատասխան ՝ հիմնականում ելնելով տվյալ իրավիճակից ։ Առօրյայում կայուն է ու ռացիոնալ, շփման մեջ բարեհոգի է ու բացսիրտ»:
Շարքը՝ Արմինե Նավոյանի