ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Քանի որ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որոշեցինք խոսել հենց
այս հիվանդության մասին։
Ինչ է ՄԻԱՎ-ը
ՄԻԱՎ-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը, առաջին անգամ
հայտնաբերվել է 1981 թվականին և մինչ այսօր նշված հիվանդությամբ
աշխարհում վարակվել է ավելի քան 70 միլիոն մարդ, որոնց կեսը ցավոք այսօր կենդանի չեն։ ՄԻԱՎ-ի վերջնական փուլը ՁԻԱՀ-ն է՝ ձեռքբերովի իմունային անբավարարության
համախտանիշը, որի արդյունքում օրգանիզմը գնալով հյուծվում է և տվյալ մարդը ձեռք է
բերում տարբեր հիվանդություններ, որի հետևանքով էլ որպես կանոն մահանում է:
ՁԻԱՀ-ը մինչ 1996 թվականը խլել է ամենաշատ թվով մարդկային կյանքերը, քանի որ այդ
ժամանակ բացակայում էր հիվանդության կանխարգելման դեղորայքը և որպես կանոն
հիվանդության ձեռքբերումից 8-10 տարի հետո մարդիկ մահանում էին։ Թերես հենց այս
ժամանակահատվածում էլ ՁԻԱՀ-ից մահացավ աշխարհահռչակ երգիչ Ֆրեդի
Մերկուրին (1991 թվական):
ՄԻԱՎ-ն այլևս սարսափելի չէ
Այսօր շնորհիվ հակառետրովիրուսային դեղորայքի առկայության, ՄԻԱՎ դրական
կարգավիճակ ունեցող մարդկանց ապրելու ժամկետ չի նշվում, քանի որ ՄԻԱՎ դրական
անձինք կարող են օրական 1 դեղահաբ ընդունելով ապրել այնքան, որքան, որ ՄԻԱՎ
բացասական կարգավիճակ ունեցող մարդիկ։ Հիվանդությունը այլևս սարսափեցնող չէ,
և բավականին լավ կառավարելի է, որի արդյունքում մարդանց մոտ չեն զարգանում այլ
առողջական խնդիրներ։
Արդեն իսկ աշխարհում կան մարդիկ ովքեր ավելի քան 30 տարի ապրում են ՄԻԱՎ
դրական կարգավիճակով, առանց առողջական խնդիրների, ամուսնանում են, կազմում
են ընտանիքներ՝ չվարակելով ոչ կնոջը և ոչ էլ երեխաներին։ Միակ ջանքերը այսօր պետք է ներդնել հիվանդության վաղ հայտնաբերման և ՀՌՎ
բուժման հասանելիության համար։ Բժշկությունը հասել է այնպիսի բարձունքների, որ ՄԻԱՎ դրական կարգավիճակով
կանայք նույնպես ունենում են առողջ երեխաներ, իսկ Հայաստանը աշխարհում այն
եզակի երկրներից մեկն է, որտեղ մորից երեխա ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր
երկար ժամանակ է, ինչ չեն գրանցվել, և մեր երկիրը Առողջապահության
Համաշխարհային Կազմակերպության կողմից այդ կապակցությամբ ստացել է հատուկ
սերեֆիկատ։
Բուժման վաղ սկսման պարագայում, ոչ միայն հիվանդին ապահովում ենք առողջ
կյանքով, այլ նաև կանխում ենք հիվանդության հետագա տարածումը, քանի որ բուժման
մեջ գտնվող մարդիկ , ովքեր ունեն վիրուսի ցածր քանակ, չեն կարող փոխանցել վիրուսը
դիմացինին։ 2006 թվականից սկսած մինչ օրս աշխաչհում ՄԻԱՎ-ի փոխանցման դեպք
վիրուսի չնշմարվող քանակ ունեցող մարդկանցից չի գրանցվել։ Դա նշանակում է, որ
մարդիկ նույնիսկ սեռական ճանապարհով չեն կարող փոխանցել վարակը։
ՄԻԱՎ-ը Հայաստանում
Հայաստանում ՄԻԱՎ-ի բուժումը նույնպես հասանելի է և ամբողջովին անվճար։ Թերևս միակ արգելքը, որ մարդիկ չեն հետազոտվում հասարակությունում առկա
խարանն ու խտրականությունն է, որը ուղղված է ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող
մարդկանց նկատմամբ։
Եվ վերջում ցանկանում եմ ավելացնել, որ առողջությունից թանկ բան չկա, անպայման
անցեք հետազոտություն ՄԻԱՎ-ի կապակցությամբ և ապրեք առողջ ու երկար։ Առողջ հասարակությունում խարանն ու խտրականությունը տեղ ունենալ չեն կարող:

