Դիմել ենք վարչապետին, գիտենք ովքեր են պատվիրատուները. Մեղրու բժշկական կենտրոնի տնօրենը չի ընդունում առաջադրված մեղադրանքը Տարել են հիփոթեքով ձեռք բերված բնակարանիս փաստաթղթերը և ընկերներիս նվիրած դիպլոմատը. Պապոյան Ոստիկանի կողմից հայհոյախառն մեկնաբանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել (լուսանկարներ) Նա ումից էլ խռոված լիներ՝ իր երեխայից խռոված չէր լինի. չեմ հավատալու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը. Ստեփան Սաֆարյան «Լիդիանը» պետք է վերականգնի նախկին վիճակը, նոր հեռանա. Նազելի Վարդանյան Ոստիկանությունը՝ Գևորգ Պապոյանի մեքենայից կատարված գողության մասին Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել մարդասպաններին.Միքայելյան. տեսանյութ Չի բացառվում, որ կառավարությունը կարող է ինչ որ քայլեր իրականացնել՝ կոմպեսացնելու գազի գնի հնարավոր բարձրացումները. Գարեգին Բաղրամյան Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին.Միրզոյան Ինչպես ընտրել որակյալ թեյ
Երևան, 18.Հունվարի.2020,
00
:
00

ՍԴ-ն ոչ միայն հիմնել, այլև՝ մինչև 2016թ. նվիրվածությամբ պաշտպանել է այս ընտրական քաղցկեղը․ Վահե Գրիգորյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն, անդրադառնալով ընտրողների ցուցակների հրապարակման արգելքին, հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ․ «Մինչ այս մասի նյութին անդրադառնալը, պետք է նկատեմ, որ ընտրական վեճերը բազմաշերտ և համալիր գործընթացների և ընտրությունների առնչությամբ քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների բազմաբնույթ հարաբերությունների առնչությամբ ծագող վեճեր են:

Հետևաբար՝ ընտրական վեճերի և դրանց լուծումների կապակցությամբ դիտարկումներն ու գնահատականները ներկայացվել են բացառապես ՍԴ-ին վերաբերող մասով՝ որպես ընդհանուր պատկերի մի առանձին հատված, որը ներկայացնելիս հնարավորին չափով նկարագրված են նաև Հայաստանում տեղի ունեցած (հակա)ժողովրդավարական գործընթացների վրա ազդող այլ գործոնները։

Առհասարակ, Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման արդյունավետ ապահովման խնդրի իրագործումն, առանձին վերցրած, ՍԴ-ից ակնկալելը պատրանք է։

Նույնիսկ, եթե ՍԴ-ն իր մասնագիտական ներուժով և հեղինակությամբ ի զորու լիներ ապահովել արդարադատության հնարավոր ամենաբարձր որակը, կայուն և կենսունակ ժողովրդավարության պաշտպանությունն անհնար կլիներ, եթե գործադիր և օրենսդիր իշխանությունները բավարար ջանասիրություն չդրսևորեն քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի ապահովման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի վերջին, առնվազն 16 տարիների փորձը փաստել է, որ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի ձևախեղումը և ժողովրդավարության բովանդակազրկումը շարունակական լինել չէր կարող, եթե այս հարցում հակաժողովրդավարական հակումներ ունեցող իշխանությունը ՍԴ «թույլտվությունը» չունենար։ Հակադիր դիտանկյունից, ժողովրդավարության բովանդակազրկումը և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի անէացումը երաշխավորված կերպով հնարավոր է ցանկացած իշխանության համար, եթե այն այս հարցում ունի ՍԴ համագործակցությունը։

Ստորև, ստորագրված ցուցակների հրապարակայնության արգելքի մասով, ներկայացված է առնվազն 2003-2016թթ. քաղաքական իշխանության և ՍԴ համագործակցության արդյունքում Հայաստանի ընտրական համակարգում ամենավտանգավոր ընտրակեղծարարության սխեմայի ներդրման, գործարկման, դադարեցման և դրա հետևանքների նկարագրությունը: Նյութի վերջում արձանագրվում է ՍԴ դերակատարությունը:

Մինչ բուն նյութին անցնելը, հստակեցման համար, արձանագրենք, որ ընտրական վեճերում ՍԴ կրավորական դիրքորոշմամբ, իսկ առանձին դեպքերում հենց իր նախաձեռնությամբ, ընտրական ինստիտուտները քաղաքական իշխանությունից պաշտպանության հարցում ձախողման դրսևորումները երկուսն են․ (ա) ընտրություններում և հանրաքվեներում ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքի սահմանմամբ և, (բ) ընտրական վեճերի լուծման իր սահմանադրական լիազորության հետևողական (ինքնա)սահմանափակումներով բովանդակազրկմամբ։

Հակաժողովրդավարական հակումներ և նույնաբովանդակ միջոցների դիմելու պատրաստակամություն ունեցող ցանկացած իշխանական վերնախավի համար, նվազագույն կազմակերպվածություն ունենալու դեպքում, այս երկու դրսևորումներից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի նրանք Հայաստանում հասնեին ազատ ընտրության իրավունքի կատարյալ ձևախեղման և, փաստացի, անէացնեին Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված ժողովրդի իշխանության իրականացման սահմանադրական կարգը։ Այս հրապարակումը վերաբերելու է միայն վերը հիշատակված (ա) դրսևորմանը՝ ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնիացմանը և սրանում օրվա քաղաքական իշխանության հետ ՍԴ անթաքույց, և արդյունքներով դատելով, կազմակերպված համագործակցությանն ու դրա հետևանքներին։

Ընտրական վեճերում իր դերի կրավորականությամբ կամայականությունների խրախուսման, այսինքն` ՍԴ գործունեության վերը նշված (բ) դրսևորման մասին կլինի հաջորդ հրապարակումը։ Այս նյութը հնարավոր չեղավ ներկայացվածից ավելի կրճատել։ Ծավալի նկատմամբ ունեցած զգայնության բերումով նյութի հիմնական առանցքը ներկայացված է հաջորդող սեղմագրում՝ 1-ին մասում, իսկ դրա հիման վրա տրված ամփոփ գնահատականը՝ 10-րդ մասում։

Միջանկյալ հատվածները ներառում են այս բարդ և համալիր խնդրի առանցքային բաղադրիչների նկարագրությունը։ Այս հրապարակման նյութը ոչ միայն իրավական վերլուծությունների և պատմական-քաղաքական ընթացքի խնդիր է նկարագրում, այլ հիմնավորումներում նաև վիճակագրական տվյալներ են ներկայացվում, որոնց աղյուսակը կից ներկայացվում է:

1․ Ընտրական ցուցակների հրապարակայնության արգելքը․ 

Ընտրության կամ հանրաքվեի քվեարկության ժամանակ կազմվող ընտրողների ստորագրած ցուցակները (այսուհետ՝ Ցուցակներ) հայաստանյան ընտրական գործընթացներում հանդիսանում են այն միակ ապացույցը, որի կազմմանը մասնակից են ընտրական իշխանությունը և քվեարկությանը մասնակից ընտրողը՝ միաժամանակ։

Այս փաստաթղթի հավաստիության ստուգումը ենթադրում է ամենապարզ ընթացակարգ. դրա հրապարակմամբ այս փաստաթղթում տեղ գտած ցանկացած կեղծ հավելագրում ցանկացած պաշտոնյայի կողմից, ում տվյալները լրացված են քվեարկած ընտրողի անվան դիմաց, անմիջապես կարող է արձանագրվել, և համապատասխան կեղծ հավելագրումը կատարած ընտրական հանձնաժողովի անդամին պատասխանատվության կանչելու հիմք հանդիսանալ։

Ցուցակների հրապարակման արգելքն անմիջապես քվեարկությանը չմասնակցող ընտրողների կազմից հավելագրումների և, համապատասխանաբար, քվեաթերթիկների լցոնման միջոցով անվերահսկելիության դաշտ բացեց ընտրակեղծարարական նպատակներին հասնելու համար։ Որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի պատմության մեջ ընտրակեղծարարության այս վտանգավոր ձևի իրավական պաշտպանության ամրագրումը տեղի է ունեցել հե’նց ՍԴ կողմից՝ իր 2003թ-ի թիվ ՍԴՈ-412 որոշմամբ. Ցուցակների պատճեններն ստանալու իրավունքի՝ Ընտրական օրենսգրքով ամրագրված լինելու պայմաններում այս որոշումը հնարավոր է դարձրել ընտրական վարչարարության մարմինների կողմից, շուրջ ութ տարի, փաստացի գաղտնի և գործնական կիրառմամբ, բոլոր հետագա չորս համապետական ընտրություններում և երկու հանրաքվեներում, Ցուցակներն անհասանելի պահել։

Այնուհետև, 2011թ.-ին Ցուցակների հրապարակման արգելքն արդեն նախատեսվել է ընտրական օրենսգրքով, որի համապատասխան դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումը, նույն հիմնավորմամբ, կրկին մերժվել է ՍԴ-ի կողմից։ ՍԴ-ն Ցուցակների հրապարակման արգելքի այս շրջադարձային իրավական դիրքորոշումը որևէ կերպ չի հիմնավորել։

Փոխարենը, մի կողմից «պատճառաբանության» նմանակման, իսկ մյուս կողմից, իր վրայից քաղաքական և իրավական պատասխանատվությունը վանելու, պետության բարձրագույն դատական ատյանին բացարձակապես անվայել անպատասխանատվությամբ, որպես Ցուցակների հրապարակման արգելքի միակ պատճառաբանություն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի կողմից իր որոշումից մի քանի ամիս առաջ հրապարակված և բացառապես խորհրդատվական ուժ ունեցող առաջարկներ պարունակող մի փաստաթուղթ։

Ըստ ՍԴ–ի՝ Ցուցակների հրապարակայնացումը կհանգեցներ քվեարկության գաղտնիության խախտման։ Ներքոնշյալ փաստարկներով կասկածից վեր է, որ քաղաքական իշխանությունների կողմից ընտրակեղծարարության դեմ այս վճռական միջոցի (Ցուցակների հրապարակայնության) չեզոքացումը ՍԴ կողմից տեղի է ունեցել բացառապես կուսակցական նպատակների հետապնդման նկատառումներով՝ ընդդեմ ժողովրդավարության։

Նմանապես, բացառապես քաղաքական-կուսակցական նկատառումներով էլ շուրջ տասնչորս տարի անց իշխող կուսակցության հետ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ձեռքբերված համաձայնությամբ էլ Ցուցակները հրապարակայնացվել են։ Ավելին, երբ Ցուցակները հրապարակայնացվել են տասնչորս տարիներ անց, որոնց ընթացքում տեղի են ունեցել վեց համապետական՝ երեք նախագահական և երեք խորհրդարանական ընտրություն և երեք սահմանադրական հանրաքվե, 2017թ-ի խորհրդարանական ընտրության ժամանակ, ՍԴ-ն որևէ անդրադարձ այս հանգամանքին չի կատարել այս ընտրությունների արդյունքներով կայացրած որոշման դեմ դիմումի հիմքով վարույթում՝ ինքնին փաստելով, որ Ցուցակների հրապարակայնացման արգելքի «պատճառաբանությունը»՝ քվեարկության գաղտնիության պաշտպանությունը, հիմնովին մտացածին և կեղծ փաստարկ է եղել Ցուցակները գաղտնիացնելիս։

Հակառակ դեպքում, ինչպե՞ս է կարող օրինական համարվել մի ընտրություն, որի ընթացքում խախտվել էր Հայաստանում բոլոր ընտրողների, մոտ երկուսուկես միլիոն քաղաքացիների, քվեարկության գաղտնիությունը, եթե, ինչպես պնդել է ՍԴ–ն իր 2003թ և 2012թ համապատասխան որոշումներում, Ցուցակների հրապարակմամբ կարող էր խախտվել ընտրության մասնակցության և չմասնակցության գաղտնիությունը՝ որպես քվեարկության գաղտնիության տարր։ 

Որպես Ցուցակների հրապարակայնության արգելքի հետևանք՝ միայն 2013 – 2016 թթ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում և հանրաքվեներում գործնականում երաշխավորված էր ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների քվեների հավելագրմամբ այդ քվեներն ընտրական համակարգը վերահսկող իշխանության կամ խմբի հայեցողությամբ օգտագործելու անսահմանափակ և անվերահսկելի հնարավորություն։

Թեկուզև ոլորտի փորձագետների և ընտրական գործընթացների մասնակիցների կողմից 2003-2016թթ տեղի ունեցած ընտրությունների և հանրաքվեների ընտրական վիճակագրության անոմալիաների ուսումնասիրությունը կանգնել է 350.000-ից 500.000 քվեների չափով հավելագրման ենթադրական միջակայքի վրա, միակ փաստված և անառարկելի ելակետային հավաստի տվյալը 2018թ-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրության քվեարկության արդյունքն է՝ 1.260.533 ընտրողի մասնակցություն։

Ամեն դեպքում՝ համեմատության համար կիրառվել են նաև Ցուցակների հրապարակայնության արգելքի ազդեցությանը նախորդող վիճակագրական տվյալները (ԱԺ ընտրությունների համար՝ 1999թ-ի, իսկ նախագահական ընտրությունների համար՝ 1996թ-ի ընտրություններում մասնակցության գրանցված ցուցանիշները)։ Հարկավոր է, տեսադաշտում ունենալով նաև այն իրողությունը, որ 09/12/2018թ-ի խորհրդարանական ընտրություններն անց են կացվել քաղաքական/հեղափոխական ոգևորության ալիքի վրա, ինչպես և մի քանի այլ ընտրություններին մասնակցության աճի դրական գործոնները, մասնակցային այս ցուցանիշը ուղղակիորեն դիտարկել որպես Հայաստանում ընտրությունների մասնակցության առավելագույն չափ, ինչը, ինքնին, 315.000-ով պակաս էր, քան 2012թ-ի և 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված մասնակցությունը։

Իսկ, ժամանակագրորեն հակադիր դիտանկյունից, 1999թ-ի ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշը 435.000-ով պակաս էր, քան նույն՝ 2012թ-ի և 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված մասնակցությունը։ Այս փաստերի արձանագրումը պատուհան է բացում անցյալ՝ առնվազն տասվեց տարիների մութ սենյակում իրականացված ընտրական մեքենայությունների և իրողությունների բացատրության համար։ Այս ցուցանիշը՝ ազատ և թափանցիկ ընտրություններում 315.000-ից մինչև 435.000 քվեի վիճակագրական անոմալիան, չունի որևէ ողջամիտ բացատրություն։ Սա ներքոշարադրյալ մեխանիզմներով վերագրելի է հենց Ցուցակների գաղտնիության պայմաններում իրականացված մեքենայությանը՝ որպես նախկին ընտրություններում (2003թ-ից մինչև 2015թ-ը) մասնակիցների քանակի հավելագրման քանակի հիմնավոր կանխավարկած։ Այս ցուցանիշի կիրառմամբ հաշվարկները, նույնիսկ նվազագույն շեմ լինելով, մեզ 2003թ-2015թթ․

Նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների և հանրաքվեների բոլորովին այլ պատկեր ու ընտրությունների սցենար է հրամցնում։ Առնվազն 2003 – 2015 թթ ընտրություններին մասնակցության մասով, ընտրական վիճակագրության չբացատրված և խիստ կասկածահարույց վայրիվերումները, Հայաստանում` արտագաղթից շարունակաբար տառապող մի պետությունում, որտեղ քաղաքացիների արտագաղթին զուգընթաց ընտրությունից ընտրություն կայուն կերպով աճում էին ընտրությունների մասնակիցների քանակը և Ցուցակներում կեղծ հավելագրումներ կատարելու վերաբերյալ բազմաթիվ փաստագրված դեպքերը, ինչպես նաև իշխանությունների բացարձակ հանդուրժողականությունն ընտրական կեղծիքների և այլ ընտրական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց նկատմամբ, հիմնավոր կասկածներ (հաջորդ հրապարակմամբ նկարագրված այլ գործոնների հետ համատեղ) են հարուցել Հայաստանում քաղաքական և քաղաքացիական շրջանակներում ընտրությունների արդյունքների, հանրաքվեներով ընդունված Սահմանադրական փոփոխությունների վավերության և պետական ինստիտուտների նկատմամբ՝ դառնալով պետության և իրավակարգի նկատմամբ քայքայող անվստահության հիմնապատճառ։

Բայց, ինչպես նշեցի, սա ընդամենը ողջամիտ ենթադրություն է, ինչը, առանձին վերցրած, չի կարող ողջամիտ կասկածից վեր դատողության հիմք ծառայել։ Սակայն կա մի որոշիչ հանգամանք, որը վերը նկարագրած իրողության հետ մեկտեղ խորը հիմնավորված կանխավարկածի հիմք է ՍԴ հակաժողովրդավարական գործունեության գնահատականի համար։ Այն է` առնվազն 1,5 տասնամյակ վերը նկարագրված քաղաքական իրավիճակում, ընտրական ինստիտուտների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային, երբեմն՝ կոնսենսուսային, անվստահության պատճառներին անդրադառնալիս ՍԴ-ն շարունակաբար արձանագրել է, որ լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է եղել, որպեսզի բարձրացվեր ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը և ամրապնդվեր հանրային վստահությունն ընտրական ինստիտուտների, ներառյալ` դրանցով ձևավորվող իշխանության մարմինների և ողջ պետության նկատմամբ։ Այս պայմաններում, ՍԴ-ից ողջ Հայաստանի միակ ակնկալած բանն այն էր, որ 2003թ․-ի դրությամբ և դրանից հետո, ՍԴ-ի կողմից ապահովվեր գործադիր իշխանության կողմից ընտրական գործընթացներում կիրառվելիք Ցուցակների հրապարակման մասին Ընտրական օրենսգրքի պահանջների կատարումը:

Ոչ միայն ՍԴ-ն որևէ գործողություն չի կատարել այս՝ ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի կանխարգելման ուղղությամբ, այլ հենց 2003թ-ի իր որոշմամբ (նույն դիրքորոշումը վերապնդելով նաև 2012թ-ին) իր նախաձեռնությամբ է արգելել Ցուցակների հրապարակումը՝ օրվա քաղաքական իշխանությանը սկուտեղի վրա մատուցելով ընտրություններին (և հանրաքվեներին) չմասնակցող (թե Հայաստանում, թե դրանից դուրս գտնվող) ընտրողների ձայներից կեղծ հավելագրումների միջոցով բավարար չափաքանակ շահագործելու իրական և անվերահսկելի հնարավորություն։ Ցուցակների հարցում որոշումների հիմնազրկությունը գիտակված չլինել չէր կարող այդ նույն որոշումները կայացրած ՍԴ անդամների կողմից ։ Ավելին, հետահայաց դիտելով ՍԴ կողմից Ցուցակների հրապարակայնությունն արգելելու «պատճառաբանության» թե’ իրավական, թե’՝ քաղաքական հետևանքային իմաստով բացարձակ սնանկությունը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության համար ամենաբարձր հավանականությամբ հարուցած աղետաբեր հետևանքն առնվազն քննարկվող ժամանակային միջակայքում, առանձին վերցրած միայն այս հարցում ՍԴ-ն իր այս դիրքորոշմամբ իրեն ժողովրդավարության պաշտպանից վեր է ածել Հայաստանում ժողովրդավարության բանտապահի։

Ցուցակների հրապարակայնության կամայական արգելքով, հայաստանյան ընտրական կոնտեքստի առանձնահատկությունները հաշվենկատորեն անտեսելով և օրվա քաղաքական իշխանությանը ընտրակեղծարարության այս վտանգավոր միջոցի հնարավորությունը մատուցելով և դրան «իրավական» պաշտպանության տրամադրելով՝ ՍԴ-ն փաստացի Հայաստանում իրականացրել է Սահմանադրության գերակայության իր սահմանադրական առաքելությանը տրամագծորեն հակառակ գործունեություն՝ հետևանքային իմաստով դառնալով Հայաստանում ինստիտուտացված ընտրակեղծարարության ճարտարապետը։ Վերը նշված պնդումների մանրամասնությունները ներկայացվում են ստորև։

Ցուցակների դերը Հայաստանում ընտրակեղծիքների դեմ պայքարում

Այս հատվածում, խնդրո առարկայի ճիշտ նկարագրության և ՍԴ դերակատարության մասին հստակ պատկերացում կազմելու համար ակնկալվում է ընթերցողի համբերությունը:

Հեռանալով վերացական քաղաքական խոսքին առնչվող փաստաթղթերից՝ այստեղ առաջնություն է տրվելու իրավական բաղադրիչին։ Այդուհանդերձ, ընթերցողը կարող է նկատել, որ հետևանքային առումով ՍԴ դերակատարությունն այս խնդրում չի կարող և չպետք է ստանա միայն իրավական գնահատական։ Որքան էլ որ խնդիրը վերաբերում է ժողովրդավարության նկատմամբ հաշվենկատ և խնամքով նախագծված ոտնձգություններին, այս ամենը նաև հետահայացային պատմական-քաղաքական գնահատականի կարիք ունի։

Խնդրո առարկա Ցուցակը հայաստանյան ընտրական գործընթացներում այն եզակի փաստաթուղթն է, որը լրացվում և կազմվում է պետական մարմնի կողմից ու օգտագործվում ընտրատեղամասերում՝ որպես ընտրողի կողմից քվեարկության մասնակցությունն արձանագրող առաջնային փաստաթուղթ։ Քվեարկության օրն ընտրողը մոտենում է ընտրական հանձնաժողովի անդամին, ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը։

Հանձնաժողովի պատասխանատու անդամն ընտրողի անվան դիմաց լրացնում է համապատասխան տողը, նշում իր՝ ընտրողին գրանցող պաշտոնյային տվյալը (որպես կանոն՝ անհատական կնիքով կնիքելով տողը)։ Իսկ ընտրողը քվեաթերթիկ ստանալիս ստորագրում է Ցուցակում իր անվան դիմաց։ Փաստացի, սա միակ փաստաթուղթն է, որի կազմմանն ընտրողը երբևէ ուղղակիորեն մասնակից է դառնում ամբողջ ընտրական գործընթացում։ Սա նաև միակ փաստաթուղթն է, որով հնարավոր է առանձնացնել ընտրական հանձնաժողովի այն անդամին, ով արձանագրել է տվյալ ընտրողի մասնակցությունը քվեարկությանը, և կեղծ հավելագրման դեպքում ուղղակի իրեղեն ապացույց է հանդիսանում կեղծիքը թույլ տված պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու համար։

Նշված Ցուցակի հրապարակայնությունն անէացնում է ընտրախախտումների կամ ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցը՝ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն, մասնակիցների թվի ավելացմամբ, նրանց քանակով քվեաթերթիկների ավելացումը։ Ակնհայտ է, որ ընտրությանը չմասնակցած ընտրողների կեղծ հավելագրման միջոցի դիմել կարող էր միայն այն ուժը, ով վերահսկում էր իրավապահ համակարգը և ուներ ընտրություններին իրական մասնակցող և չմասնակցող քաղաքացիների (լինեն նրանք քվեարկությանը օրը Հայաստանից բացակայող, թե Հայաստանում ներկա, սակայն ընտրություններին չմասնակցող) ամբողջական տեղեկատվություն։

Կասկածից վեր է, որ այդ ուժը սա անելու է բացառապես իր կուսակցական շահի սպասարկմամբ։ Եվ հակառակը, Ցուցակների գաղտնիացումն ընտրակեղծարարության նշված տեսակի համար բացում է անսահմանափակ հնարավորություններ, ինչի մասին, սկսած առնվազն 1999թ.-ից, ընդդիմադիր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մշտապես բարձրաձայնել են։

Ավելին, Հայաստանն ունեցել է և, դժբախտաբար, դեռ ունի իրեն ԵԽ անդամ մյուս պետություններից շեշտակիորեն տարբերող առանձնահատկություն՝ Հայաստանում ընտրողների մի ստվար հատված քվեարկության օրվա դրությամբ բացակայել է Հանրապետությունից։

Չնայած ընտրությունների մասնակցության ձայների շեշտակի աճն առաջին անգամ արձանագրվել է 1998թ․-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում, ինչը և առաջին ողջամիտ կասկածների պատճառն է հանդիսացել ընտրական իրավունքի և համակարգի հեղինակավոր փորձագետների մոտ, և ընտրություններին չմասնակցած ընտրողների ձայների օգտագործման մասին առաջին ահազանգերը հնչել են հենց այս ժամանակ, այնուամենայնիվ, այս ընտրության ժամանակ ՍԴ-ն որևէ դերակատարություն չի ունեցել, քանի որ այս ընտրության արդյունքները չեն բողոքարկվել։

Սույն խնդրին ՍԴ-ն բախվել է 2003թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով, որով կայացված որոշմամբ սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ ընտրակեղծարարության տարատեսակներից ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների ձայների զանգվածային հավելագրման «իրավական» պաշտպանությանը։

Ցուցակների հրապարակայնության արգելքը. ՍԴ 2003թ․-ի թիվ ՍԴՈ-412 որոշումը

Մինչ 2003թ․-ի նախագահական ընտրությունները Հայաստանում Ցուցակների հրապարակայնության որևէ սահմանափակում չի եղել։ Ավելին, մինչ 2003թ․ Ցուցակների հրապարակայնությունը և հասանելիությունն ուղղակիորեն նախատեսված էր օրենքով. «Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն … անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, … ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ» (Ընտրական օրենսգիրք, ՀՕ-284, հոդված 30): Հանրապետության նախագահի 2003թ.-ի ընտրությունն անցկացվել էր երկու փուլով։ Ընտրությունների 1-ին փուլից հետո երկրորդ փուլ էին դուրս եկել նախագահի թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ 2-րդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 1.595.702 ընտրող։ Ընտրության արդյունքն անվավեր ճանաչելու խնդրանքով Հանրապետության նախագահի թեկնածու Ս․ Դեմիրճյանը դիմել էր ՍԴ և , ի թիվս այլ պատճառների, որպես ընտրությունների արդյունքների անվավերության հիմք, նշել հետևյալը. «ուրիշի փոխարեն քվեարկության բազմաթիվ դեպքեր, ինչի արդյունքում ընտրական տեղամաս ներկայացած ընտրողները զրկվել են իրենց ընտրելու իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Քվեարկություն է կատարվել նաև հանրապետությունից բացակայող ընտրողների փոխարեն»։ Բացի սրանից, «քվեարկության ընթացքում արձանագրվել են քվեատուփերի լցոնման բազմաթիվ փաստեր, ինչի մասին, ըստ դիմողի, վկայում են քվեարկության նախօրյակին դիմող թեկնածուի նախընտրական շտաբում հայտնված մի քանի տասնյակ ստորագրված, կնքված, մյուս թեկնածուի օգտին քվեարկված, սահմանված նմուշի քվեաթերթիկները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները զմռսելու համար նախատեսված, ԿԸՀ-ի կնիքով կնքված ծրարները»։ Դիմող կողմը պնդել էր նաև, որ «քվեատուփերի լցոնման արդյունքում արհեստականորեն մեծացվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը, ինչը, ըստ դիմող կողմի, ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»։

Դիմողների կասկածները խորացել էին նաև տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների կողմից քվեարկած ընտրողների ցուցակների պատճեններն իրենց տրամադրելու մասին խնդրանքների միաձայն մերժմամբ։ Այսինքն՝ օրենքով Ցուցակները տրամադրելու ուղղակիորեն նախատեսված պահանջի առկայության պայմաններում, դրանց տրամադրումը մերժվել էր առանց որևէ պատճառաբանության։ Սա, անգամ Հայաստանում ընտրությունների ընթացքում հայտնի զանգվածային խախտումների ձևավորված պրակտիկայի պայմաններում, աննախադեպ ապօրինություն էր, ինչն ընդդիմությունը վեճի առարկա էր դարձրել ՍԴ-ում՝ ակնկալելով, որ այդ զանգվածային ընտրախախտումը պատշաճ իրավական գնահատական կստանա:

ՍԴ-ում վեճի մյուս կողմը՝ պատասխանողի կարգավիճակով հանդես եկող ԿԸՀ-ն, չէր առարկել դիմողի այն պնդումներին, որ Ցուցակները նրա վստահված անձանց չէին տրամադրվել։ Վերջինս միաժամանակ ընդունել էր նաև, որ «առանձին ընտրական տեղամասերում տեղ գտած քվեատուփերի լցոնման, բաց քվեարկության, ձայների ոչ ճիշտ հաշվարկման, տեղամասային հանձնաժողովների կնիքների համար նախատեսված ծրարների ու քվեաթերթիկների ապօրինի շրջանառության, լրատվամիջոցների կողմնակալ վերաբերմունքի, ուրիշի փոխարեն քվեարկության և ընտրախախտումների այլ, թեկուզ սահմանափակ թվով, օրինակները, վկայում են 2003թ. մարտի 5-ի նախագահական ընտրությունների առնչությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության մտահոգությունների արդարացի լինելու մասին»: Այս վեճի կապակցությամբ 16/04/2003թ.-ին ՍԴ-ն ընդունել էր թիվ ՍԴՈ-412 որոշումը (զեկուցողներ՝ ՍԴ անդամներ Ա. Գյուլումյան, Հ. Նազարյան և Մ. Սևյան), ինչը մեր պատմության մեջ առավելապես հայտնի է որպես «վստահության հանրաքվեի» որոշում։ Չնայած ՍԴ-ն խիստ, բայց մեծապես հիմնավոր քննադատության ենթարկվեց «վստահության հանրաքվեի» անհետևանք և իր լիազորություններից դուրս առաջարկի ներկայացման կապակցությամբ, սակայն այս որոշումն ուներ խոր հակաժողովրդավարական (հետևանքի իմաստով) բնույթ, քանի որ հանգեցնելու էր իշխող վերնախավի ձեռքում քվեարկությանը միջամտելու միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելու վտանգավոր գործիք ունենալուն, և հակասահմանադրական (ընտրված միջոցի առումով) բնույթ, քանի որ այս միջոցի գործարկումը ձևախեղելու էր ազատ ընտրության օբյեկտիվ իրավունքը և անէացնելու էր Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իշխանության իրականացման կարգը, իսկ նման որոշման ազդեցությունը Հայաստանում ազատ ընտրության իրավունքի համար բազմապատիկ ավելի կործանարար էր, քան նույն որոշմամբ ճանաչված, սակայն անպատասխան մնացած բոլոր ընտրախախտումների հավաքական ազդեցությունը։

Այսպես՝ անդրադառնալով օրենքի խախտմամբ Ցուցակների տրամադրումը մերժելու ընտրական մարմինների գործողություններին, ՍԴ-ն դրանք արդարացրել էր առանց որևէ իրավական հիմքի և պատճառաբանության։ Մասնավորապես՝ հղում կատարելով բացառապես խորհրդատվական ուժ ունեցող մի փաստաթղթի (տես՝ ներքևում տրամադրված Վենետիկի հանձնաժողովի համապատասխան առաջարկությունները նախատեսող փաստաթղթի և դրան հարակից դիրքորոշումների վերլուծության 7-րդ մասը), ՍԴ-ն հանգել էր հետևյալեզրահանգման․ «Այս հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրական օրենսգրքի 30 հոդվածում ամրագրված պատճեններ ստանալու դրույթը վերաբերում է նիստերի արձանագրություններին և պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն»:

Սա մի աննախադեպ իրողություն էր այն իմաստով, որ սույն որոշմամբ, փաստացիորեն, ՍԴ-ն համարել էր, որ Ցուցակները, այսինքն` քվեարկության մասնակցության մասին առաջնային տեղեկատվությունը, համարվում էր քվեարկության գաղտնիության տարրերից մեկը։ Այլ խոսքով, Ցուցակները հանդիսանում էին սահմանադրական իրավունքի այնպիսի բաղադրիչ, որի սահմանափակումն այլևս դուրս պետք է լիներ օրենսդրի հայեցողությունից, քանի որ խոսքը վերաբերում էր քվեարկության գաղտնիությանը, այսինքն` ազատ ընտրության հիմնաքարային երաշխիքներից մեկին։ Ավելին, քանի որ խոսքն այնպիսի իրավատարրի մասին էր, ինչպիսին քվեարկության գաղտնիությունն է, ապա սրանով իսկ Ցուցակներն այլևս հայտնվում էին «հավերժ» սահմանափակման ներքո։

Թեկուզ, ձևականորեն, Ցուցակներին ծանոթանալու հնարավորությունը բաց էր մնում «սահմանված կարգով ստուգումների» ժամանակ դրանց ծանոթանալու իրավունքով, ՍԴ որևէ անդամ կամ ընտրական գործընթացին որևէ գիտակ մասնակից կասկած անգամ ունենալ չէր կարող, որ դա ոչ միայն ընտրակեղծարարության դեմ պայքարի անբավարար միջոց է, այլ նաև ՍԴ ընդունած դիրքորոշման սնանկության ապացույց։ Եթե Ցուցակների գաղտնիությունը պայմանավորված է քվեարկության գաղտնիությամբ, ապա ինչպե՞ս կարող էր այն մասնակիորեն հրապարակվել, թեկուզև «սահմանված կարգով ստուգումների» նպատակով։

Ավելին, Ցուցակների հատվածական հրապարակումները, այն էլ առանց հաստատված ապացույցների ձեռքբերման, երբ չէին տրամադրվելու Ցուցակներից պատճենները, այլ ընդամենը դրանց ծանոթանալու թույլատրություն, ոչ մի գործնական կիրառություն ունենալ չէին կարող։

Սրա ամենավառ ապացույցն այն է, որ, սկսած 2003թ.-ից, (1) չքննարկելով օրվա քաղաքական իշխանության հովանավորչության հնարավոր ազդեցությունը, քվեատուփի լցոնման որևէ հրապարակման կամ բողոքի դեպքում ոչ մի արժանահավատ քննություն չի իրականացվել, և (2) որևէ ընտրական մարմնի պաշտոնյա երբևէ պատասխանատվության չի ենթարկվել գրեթե ամեն ընտրության ժամանակ զանգվածայնորեն իրականացվող 

2003թ․-ից ի վեր ընտրությունների կասկածահարույց արդյունքները

ՍԴՈ-412 որոշման ուժով Ցուցակների փաստացի անհասանելիությունը մշտապես խնդրահարույց էր դարձրել ընտրությունների արդյունքների արժանահավատությունը։ Առանց Ցուցակների բացարձակ հրապարակայնացման որևէ քաղաքական ուժի կամ նույնիսկ միասին վերցված ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար, հնարավոր չէր ստուգել ընտրողների իրական մասնակցության ծավալը։ Ցուցակների հրապարակայնության ազդեցությունը հնարավոր էր լինելու ապահովել դրանց ամբողջական հրապարակման դեպքում, երբ դրանք հասանելի էին լինելու յուրաքանչյուր ընտրողի համար՝ յուրաքանչյուրը ցանկացածի մասնակցությունն ստուգելու սկզբունքով։

Հայաստանի պես ժողովրդագրական խորը խնդիր ունեցող պետությունում, որտեղ ընտրողների մի ստվար հատված քվեարկության պահին երկրից դուրս էր, նույնիսկ պետական ողջ մեքենայի կարողությունները ընտրություններին իրական մասնակցության ստուգման համար բավարար չէին կարող լինել, եթե ապահովված չլիներ «յուրաքանչյուրը ցանկացածին» սկզբունքով ստուգելու հնարավորությունը։

Այս իմաստով, Ցուցակների հրապարակայնությունն ուներ ոչ այնքան հետադարձ շտկումների միջոցով ընտրակեղծարարներին պատասխանատվության արդյունավետության, որքան նման պատասխանատվության հեռանկարի ազդեցությամբ այդ կազմակերպված հանցագործության կանխարգելման նպատակ։ Ցուցակների հրապարակայնությունն այն միակ միջոցն էր, որ հնարավոր էր դարձնելու ապացուցել ընտրախախտումների մեքենայի մեջ ներքաշված յուրաքանչյուր օղակի անհատական մասնակցությունը։

Ցուցակների գաղտնիության պայմաններում ընտրությունների մասնակիցների, ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդների կողմից բողոքները շարունակվել են նաև 2003թ․-ի և 2007թ․-ի Ազգային ժողովի ընտրությունների (մեծամասնական և համամասնական ընտրակարգով), 2005թ․-ի Սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեի, 2008թ․-ի նախագահական ընտրության ընթացքում։ ՍԴՈ-412 որոշմամբ Հայաստանում 2003թ․-ից մինչև 2011թ․-ը փաստացի չեզոքացվել էր զանգվածային ընտրակեղծարարության ամենավտանգավոր՝ քվեարկությանը չմասնակցող ընտրողի կեղծ մասնակցությունն արձանագրելով լրացուցիչ «ձայների» հավելագրման միջոցը կանխելու միակ հնարավորությունը, իսկ 2011թ․-ի Ընտրական օրենսգրքի ընդունմամբ (ՀՕ-164-Ն) Ցուցակների հրապարակայնության արգելքն արդեն ուղղակիորեն ամրագրվեց նաև օրենքով։

1998թ․-ի նախագահական ընտրություններից մինչև 2015թ․-ի սահմանադրական հանրաքվեն, ՍԴ որոշմամբ, այնուհետև նաև Ընտրական օրենսգրքով նախատեսված Ցուցակների հրապարակման արգելքի ուժով, ընտրություններին մասնակիցների քանակի ստուգման անհնարինության, ինչպես և Հայաստանից բացակա ընտրողների ստվար քանակի բացակայության պայմաններում ընտրական վիճակագրության անբացատրելի անոմալիաների, շարունակվող արտագաղթի պայմաններում ընտրություններին մասնակիցների պաշտոնական ցուցանիշի կայուն աճի և մի շարք այլ, նույն տրամաբանական և քաղաքագիտական, հիմնավորումների գծի շրջանակներում բացատրվող գործոնների առկայությամբ, Հայաստանում ընտրությունների և այս ընթացքում տեղի ունեցած բոլոր հանրաքվեների ժամանակ արմատացած է եղել այն կանխավարկածը, որ Հայաստանից բացակա և Հայաստանում ներկա, սակայն ընտրություններին չմասնակցող քաղաքացիների ձայները շարունակաբար օգտագործվել են ընտրություններում (և հանրաքվեներում) օրվա գործադիր իշխանության կողմից իշխանության օգտին արդյունքներ արձանագրելու համար՝ այդպիսով լինելով ընտրակեղծարարության այն տեսակը, որն արդյունքի առումով ամենազանգվածայինն էր և լատենտության բերումով՝ ամենավտանգավորը։

2012թ․-ի, հանուն Ցուցակների հրապարակայնության, քաղաքական դաշտի կոնսոլիդացումն ընդդեմ ՍԴ և քաղաքական մեծամասնության

 2012թ․-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ազատ ընտրության խնդրում իշխանական լծակներին տիրապետող իշխանական վերնախավի մենիշխանական դիրքի բերումով ստեղծված օրհասական վիճակը քաղաքական դաշտին թելադրել էր Հայաստանի կարճատև պատմության ընթացքում ոչ-իշխանական կուսակցությունների եզակի համախմբում․ ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցությունների՝ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ, քսանինը պատգամավոր ՍԴ էին դիմել՝ խնդրելով Սահմանադրությանը հակասող ճանաչել 2011թ․-ին ընդունված Ընտրական օրենսգրքի 11, 31 և 33 հոդվածներով ամրագրված՝ Ցուցակների հրապարակայնության արգելքը։

Այս դիմումի քննությամբ, ՍԴՈ-412 որոշումից ինը տարի անց, ՍԴ-ն վերապնդել էր իր դիրքորոշումը 05/05/2012թ․-ի թիվ ՍԴՈ-1027 որոշմամբ առ այն, որ Ցուցակների հրապարակայնությունը սահմանափակված էր քվեարկության գաղտնիությամբ՝ կրկին հղում անելով բացառապես խորհրդատվական կշիռ ունեցող մի քանի փաստաթղթերի, որոնցով խնդրի նկատմամբ ընդամենն ընդհանրական միջինացված, առհասարակ, ոչ-առաջնային կարևորության խնդրի, մոտեցում էր արձանագրվել։

ՍԴ-ն համարել էր, որ Ցուցակները կարող էին սահմանափակ շրջանակում ծանոթացվել դատական վարույթներում օգտագործվելու նպատակով, սակայն դրանց բաց հրապարակումը, քվեարկության գաղտնիության պաշտպանության նպատակով, պետք է արգելվեր (տե՛ս նույն որոշումը, կետ 5)։

Այս որոշման ուշարժան հատվածն այն էր, որ դրանով ՍԴ-ն որևէ անդրադարձ չէր կատարել դիմող կողմի հետևյալ առաջնային փաստարկին առ այն, որ. (1) Ցուցակների ամբողջական հրապարակման արգելքի պայմաններում դրանց հրապարակման որևէ այլ ձևաչափը չեզոքացնում էր քվեակեղծարարության նկատմամբ կանխարգելիչ ազդեցությունը, (2) չանդրադառնալով հայաստանյան իրողությանը՝ առանց որևէ պատճառաբանության շարքից դուրս էր բերվել ընտրակեղծարարության դեմ պայքարի հիմնական միջոցը՝ որպես դրա հիմնավորում ներկայացնելով ընդամենը խորհրդատվական բնույթի մոտեցումներ։

(3) այն, որ Վենետիկի հանձնաժողովի այս մոտեցումներն ունեին բացառապես խորհրդատվական բնույթ, չէր կարող դիտարկվել որպես իրավունքի աղբյուր և յուրաքանչյուր պետություն դրանում նշված ուղեցուցային մոտեցումներն ընդունելու խնդիրը լուծում է այդ պետությունում տեղայնացման նպատակահարմարությամբ, ՍԴ-ն նույնպես թողել էր անպատասխան։ 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին և 2013թ․-ի նախագահական ընտրություններին առնչվող դիմողները (ինչպես նաև միջազգային և տեղական դիտորդները) շարունակաբար ահազանգել են Ցուցակների գաղտնիացման արդյունքում ընտրախախտումների արդեն իսկ ավանդական դարձած դրսևորումների մասին (լցոնումների, մասնակցության հավելագրման։

Սակայն, կրկին, ՍԴ դիրքորոշման (տես՝ ՍԴՈ-1028 որոշում, 31/05/2012թ. և տես՝ ՍԴՈ-1077, 14/03/2013թ.) առկայության և Ընտրական օրենսգրքով այդ դիրքորոշման օրենսդրական ամրապնդման պայմաններում, այս ընտրախախտումների դեմ պայքարն անպտուղ էր, իսկ իրավապահ համակարգի վերաբերմունքն այս զանգվածային ընտրակեղծարարության մասին հիմնավոր բողոքներին՝ ակնկալելիորեն հանդուրժող։ 2012թ.-ի ՍԴՈ-1027 որոշումից հետո, հատկապես 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում, Ցուցակների չհրապարակման ամենածանր հետևանքը եղել է զանգվածային ընտրախախտումների անսանձ տարածումը, ինչով խոր կասկածների տակ հայտնվեց հենց Սահմանադրության ընդունման մասին հանրաքվեի արդյունքը։

Այս հանրաքվեի ընթացքում կազմված Ցուցակների ուսումնասիրությունը, գաղտնիության ողջ ժամանակահատվածի ընթացքում, հանրության և իշխանության ճյուղերի միայն կեղծ հավելագրումների մասով, առանց նվազագույն կասկածի, ի վիճակի է տեսանելի դարձնել Ցուցակների գաղտնիության հետևանքների ողջ հրեշավորությունը։

Ցուցակների հրապարակայնության քաղաքական որոշումը․

2015թ․-ի սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանում ազատ ընտրության իրավունքի ձևախեղված դրությունը թե ներքին քաղաքական դերակատարների (ընդդիմադիր և ոչ իշխանական կուսակցություններ, ՔՀ կազմակերպություններ) և թե արտաքին դիտորդների ու դերակատարների (ԵԱՀԿ ԺՄԻՀԳ, ԵԽ ՎՀև ԵՄ) համար այլևս դարձել էր փաստված և լրացուցիչ բացատրություն չպահանջող իրողություն։ Այս իրողությունը քաղաքական իշխանության նկատմամբ դարձել էր ճնշման առաջինների անվստահության պատճառ և հաջորդների կողմից՝ ճնշում գործադրելու պատեհ պատճառ և առիթ։

Իր վիճակի ելքը օրվա քաղաքական իշխանությունն օրենսդիր և գործադիր իշխանության պաշտոնյաների միջոցով տեսնում էր քաղաքացիական հասարակության և ոչ իշխանական կուսակցությունների միջև բանակցված համախոհությունն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ինչի արդյունքում ծնվեց «4+4+4» ձևաչափը (ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի, ԱԺ-ում ներկայացված ոչ-իշխանական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 4-ական ներկայացուցիչներով)։

Իրենց հերթին, «4+4+4» ձևաչափի ոչ իշխանական կուսակցությունները և ՔՀ կազմակերպությունները նախկին մեկուկես տասնամյակի փորձի հիմքով անխախտ կոնսենսուս ունեին իրենց հիմնական պահանջի շուրջ՝ Ցուցակների հրապարակայնեցման։ Այլ պահանջները, երկրորդական լինելով ստորադասվել էին այս՝ օրակարգային գլխավոր հարցի լուծմանը։ ՀՀԿ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունը և գործադիր իշխանությունը, զուրկ լինելով ոչ իշխանական կուսակցությունների և ՔՀ կազմակերպություններից հիմնական մասի հետ որևէ համաձայնության հասնելու այլ ելքից և փակված մնալով, մի կողմից, ներպետական քաղաքական և հասարակական դաշտի, և, մյուս կողմից միջազգային կազմակերպությունների աճող ճնշման տակ, ի վերջո տեղի տալով, պատկերավոր ասված, «հանձնեց Ցուցակները»։

Արդյունքում 2016թ-ին ընդունված Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում «4+4+4» ձևաչափի հետ բանակցությունների արդյունքում նախատեսվեց օրենսգրքի 3․1 հոդվածը, համաձայն որի՝ ընտրական հանձնաժողովները պարտավոր էին քվեարկության հաջորդ օրն սկանավորել և 24 ժամվա ընթացքում որոնման հնարավորությամբ ներբեռնել Ցուցակները ԿԸՀ կայքէջում՝ բացարձակ հրապարակային դարձնելով Ցուցակները՝ հակառակ ՍԴ այս հարցով արտահայտված ՍԴՈ-412 (2003թ․) և ՍԴՈ-1027 (2012թ․) դիրքորոշումների։ Ընտրական օրենսդրության նման փոփոխությունը միանշանակորեն դրական ընդունվեց նաև գործընթացին հետևող ԲՈԼՈՐ միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ նաև՝ Եվրոպայի Խորհրդի։ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում 1999թ․-ից ի վեր առաջին անգամ հրապարակվեցին Ցուցակները, իսկ այս ընտրության արդյունքում կայացված որոշման վերաբերյալ վեճի շրջանակներում ՍԴ-ն կայացնելով իր ՍԴՈ-1364 որոշումը, որևէ վերապահում չէր կատարել Ցուցակների հրապարակայնության հարցի վերաբերյալ։

Այսինքն, այն պայմաններում, երբ ՍԴ-ն 2003թ․-ից ի վեր շարունակաբար պատճառաբանել էր Ցուցակների հրապարակայնության սահմանափակումը քվեարկության գաղտնիությամբ, այս գործի քննության ընթացքում, ոչ միայն այս դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ օրենքի գործողության, այլ նաև արդեն իսկ այդ օրենքը պրակտիկայում կիրառված լինելու կապակցությամբ որևէ դիրքորոշում ՍԴ-ն չէր արտահայտել՝ սրանով միայն փաստելով, որ Ցուցակների թե՛ գաղտնիացումը, թե՛ դրանց հրապարակայնացումը իր միջոցով իշխանական վերնախավի արտահայտած նեղ խմբային կամ կուսակցական շահերի պաշտպանության դիրքորոշումն էր։ Այս ընտրությունների մասին միջազգային դիտորդների կողմից կազմված զեկույցը որևէ աղերս չուներ Ցուցակների հրապարակայնությանը, որպես քվեարկության գաղտնիության խախտում։

Այսինքն, նրանք նույնպես լիովին ընդունելի են համարել Հայաստանում Ցուցակների հրապարակայնության բացարձակ անհրաժեշտությունը, եթե նույնիսկ անտեսենք, որ նախապես Ցուցակների հրապարակման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը լիովին ընդունելի էր հենց միջազգային դիտորդների համար դեռևս 2016-ի Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման պահին։ Փաստացի, Ցուցակների ամբողջական հրապարակումը 2017թ-ի ընտրություններում ՍԴ կող

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Դեպքը շատ ցավալի է. Արման Թաթոյանը՝ Կուտոյանի մահվան մասին Դալման վաղն այցելուների համար արդեն բաց կլինի Миру предсказали новую Великую депрессию(WP) ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանը բոլորիս համոզում է, թե ինչու պետք է թանկանա գազը. Բաբաջանյան «Մամուլի» շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է Դիմել ենք վարչապետին, գիտենք ովքեր են պատվիրատուները. Մեղրու բժշկական կենտրոնի տնօրենը չի ընդունում առաջադրված մեղադրանքը Տարել են հիփոթեքով ձեռք բերված բնակարանիս փաստաթղթերը և ընկերներիս նվիրած դիպլոմատը. Պապոյան Մեր հակառակորդը ադրբեջանցին չի, ոչ էլ թուրքը. Կիվիրյան Бросить Эрдогану в Турции вызов сегодня некому (WP) Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստ. ՈՒՂԻՂ Ոստիկանի կողմից հայհոյախառն մեկնաբանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել (լուսանկարներ) Նա ումից էլ խռոված լիներ՝ իր երեխայից խռոված չէր լինի. չեմ հավատալու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը. Ստեփան Սաֆարյան Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյանը՝ Կուտոյանի մահվան մասին Հրդեհ՝ Մամուլի շենքում. ՈՒՂԻՂ «Լիդիանը» պետք է վերականգնի նախկին վիճակը, նոր հեռանա. Նազելի Վարդանյան Ոստիկանությունը՝ Գևորգ Պապոյանի մեքենայից կատարված գողության մասին Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել մարդասպաններին.Միքայելյան. տեսանյութ Քաղաքական գերտերությունների փոխհարաբերությունների կշիռը ոսկին ու նավթն է. Ազիկ Մխիթարյան Չի բացառվում, որ կառավարությունը կարող է ինչ որ քայլեր իրականացնել՝ կոմպեսացնելու գազի գնի հնարավոր բարձրացումները. Գարեգին Բաղրամյան 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին.Միրզոյան Безопасные связи. Портрет премьер-министра Мишустина в семейном бизнес-кругу (WP) Ինչպես ընտրել որակյալ թեյ Քեյթ Միդլթոնը պատմել է, որ իր ամուսինն այլեւս երեխաներ չի ցանկանում Забудьте о Трансильвании, граф Дракула был ирландцем (WP) Ալեն Սիմոնյանը դստեր մասնակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել պատին. 5 վիրավորներից 3-ը երիտասարդ աղջիկներ են Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում. Շիրակի մարզպետ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստ. ՈՒՂԻՂ Կոտրել են ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին Польский фермер получил сердечный приступ и был съеден гигантскими свиньями (WP) Մինչ մեր «հարևանները» ոչնչի առջև կանգ չեն առնում ինքնահաստատվելու համար, հայ արտիստները հաղթարշավի են դուրս եկել. Հասմիկ Պապյան Օրվա աստղագուշակ Կրկին երկրաշարժ Աշոցքում.ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Փաստ». Ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի» «Ժողովուրդ». Մանրամասներ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից. Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում. «Ինքնակամ դիմում գրեք» «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել «Հրապարակ». «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ «Փաստ». Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. Բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով «Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են «Փաստ». Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից «Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից Օրվա կադր. Նոր թրենդ՝ վարորդական վկայականի բալերի բիզնես Այս պահին այն, ինչ պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, դա ցավակցությունն է. իմքայլականները սկսել են արձագանքել Գեորգի Կուտոյանի մահվանը Այդպիսի ֆիգուրին սպանելու միակ դրդապատճառը նրա տիրապետած տեղեկատվությունը նրա հետ գերեզման ուղարկելն է եղել. Հայկ Մարտիրոսյան «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamul.am-ի հարցումը զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Բացառիկ կարևոր է դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը. Գագիկ Հարությունյան
Դեպքը շատ ցավալի է. Արման Թաթոյանը՝ Կուտոյանի մահվան մասին Դալման վաղն այցելուների համար արդեն բաց կլինի Миру предсказали новую Великую депрессию(WP) ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանը բոլորիս համոզում է, թե ինչու պետք է թանկանա գազը. Բաբաջանյան «Մամուլի» շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է Դիմել ենք վարչապետին, գիտենք ովքեր են պատվիրատուները. Մեղրու բժշկական կենտրոնի տնօրենը չի ընդունում առաջադրված մեղադրանքը Տարել են հիփոթեքով ձեռք բերված բնակարանիս փաստաթղթերը և ընկերներիս նվիրած դիպլոմատը. Պապոյան Մեր հակառակորդը ադրբեջանցին չի, ոչ էլ թուրքը. Կիվիրյան Бросить Эрдогану в Турции вызов сегодня некому (WP) Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստ. ՈՒՂԻՂ Ոստիկանի կողմից հայհոյախառն մեկնաբանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել (լուսանկարներ) Նա ումից էլ խռոված լիներ՝ իր երեխայից խռոված չէր լինի. չեմ հավատալու Գեորգի Կուտոյանի ինքնասպանությանը. Ստեփան Սաֆարյան Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյանը՝ Կուտոյանի մահվան մասին Հրդեհ՝ Մամուլի շենքում. ՈՒՂԻՂ «Լիդիանը» պետք է վերականգնի նախկին վիճակը, նոր հեռանա. Նազելի Վարդանյան Ոստիկանությունը՝ Գևորգ Պապոյանի մեքենայից կատարված գողության մասին Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել մարդասպաններին.Միքայելյան. տեսանյութ Քաղաքական գերտերությունների փոխհարաբերությունների կշիռը ոսկին ու նավթն է. Ազիկ Մխիթարյան Չի բացառվում, որ կառավարությունը կարող է ինչ որ քայլեր իրականացնել՝ կոմպեսացնելու գազի գնի հնարավոր բարձրացումները. Գարեգին Բաղրամյան 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին.Միրզոյան Безопасные связи. Портрет премьер-министра Мишустина в семейном бизнес-кругу (WP) Ինչպես ընտրել որակյալ թեյ Քեյթ Միդլթոնը պատմել է, որ իր ամուսինն այլեւս երեխաներ չի ցանկանում Забудьте о Трансильвании, граф Дракула был ирландцем (WP) Ալեն Սիմոնյանը դստեր մասնակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել Հրազդանում «BMW X6»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել պատին. 5 վիրավորներից 3-ը երիտասարդ աղջիկներ են Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում. Շիրակի մարզպետ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստ. ՈՒՂԻՂ Կոտրել են ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին Польский фермер получил сердечный приступ и был съеден гигантскими свиньями (WP) Մինչ մեր «հարևանները» ոչնչի առջև կանգ չեն առնում ինքնահաստատվելու համար, հայ արտիստները հաղթարշավի են դուրս եկել. Հասմիկ Պապյան Օրվա աստղագուշակ Կրկին երկրաշարժ Աշոցքում.ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ «Փաստ». Ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները. «Թող մի քանի օր ԿԳԲ-ի պադվալի համը տեսնի» «Ժողովուրդ». Մանրամասներ Փաշինյան- «Իմ քայլը» փակ հանդիպումից. Ցուցակի մասին լուրերը հասել են վարչապետին «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում. «Ինքնակամ դիմում գրեք» «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել «Հրապարակ». «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք. Էպիկենտրոնում՝ 4-5 բալ «Փաստ». Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. Բոլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով «Հրապարակ». Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն. Հենց օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները տարել են «Փաստ». Վանեցյանն ուժեղացրել է իր անվտանգությունը. հարազատները համոզում են՝ դուրս գալ երկրից «Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցից Օրվա կադր. Նոր թրենդ՝ վարորդական վկայականի բալերի բիզնես Այս պահին այն, ինչ պարտավոր ենք անել յուրաքանչյուրս, դա ցավակցությունն է. իմքայլականները սկսել են արձագանքել Գեորգի Կուտոյանի մահվանը Այդպիսի ֆիգուրին սպանելու միակ դրդապատճառը նրա տիրապետած տեղեկատվությունը նրա հետ գերեզման ուղարկելն է եղել. Հայկ Մարտիրոսյան «Ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան ձեր վարկածը». mamul.am-ի հարցումը զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. ինչ են պատմում նրանք Բացառիկ կարևոր է դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը. Գագիկ Հարությունյան