Ովքե՞ր են ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Ատոմ Ջանջուղազյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կառուցվածքը և բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
ՀՀ ֆինանսների նախարարը Ատոմ Ջանջուղազյանն է։
Նախարարի առաջին տեղակալը Կարեն Բրուտյանն է, իսկ տեղակալները՝ Արման Պողոսյանը և Արմեն Հայրապետյանը։
Նախարարն ունի 2 խորհրդական՝ Արմեն Գևորգյանը և Միհրան Գարբուզյանը։
Նախարարի օգնականը Տաթևիկ Պետրոսյանն է, իսկ նախարարի մամուլի քարտուղարը Աննա Վարդանյանն է։
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Վազգեն Հարությունյանն է, իսկ Հարությունյանի տեղակալի պաշտոնակատարը՝ Արման Ադիլխանյանը։
Ֆինանսների նախարարությունը ունի 20 վարչություն, 4 բաժին, 2 գործակալություն և 1 քարտուղարություն։