Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ինձ մեղավոր եմ զգում եղբորս հանդեպ, ով իմ փոխարեն հայրական ապտակ ստացավ. Բլից հարցազրույց դատավոր Ռուբիկ Մխիթարյանի հետ

Վազող տող

ArmDaily.am-ը «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին։ Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Վերաքննիչ քրեական պալատի դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

Թվարկեք ձեր ամենալավ և վատ հատկանիշները:
-Հիշաչար չեմ, իսկ թե դա լավ կամ վատ հատկանիշ է, ինքներդ որոշեք։

Հայրական ապտակը թաքուն ծխելու համա՞ր եք ստացել, թե՞...։
-Հայրական ապտակ չեմ ստացել, բայց մի անգամ ավագ եղբայրս է այն իմ փոխարեն ստացել. չնայած նրան, որ ես հետևողականորեն պնդում և խոստովանում էի, որ իրական «չարագործը» ես եմ եղել, միևնույնն է, հայրս այդպես էլ չհավատաց կամ չցանկացավ հավատալ, քանի որ ընտանիքի կրստերն էի ու իմ հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, կողմնակալ էր։

Առարկա, որն այդպես էլ չսովորեցիք։
-Չի եղել այդպիսի առարկա, սակայն եղել է, որ սովորել եմ չսիրելով, օրինակ՝ հանրահաշիվը, չնայած նրան, որ այդ առարկայից մի քանի անգամ օլիմպիադայի հաղթող եմ ճանաչվել։

Ինչպիսի՞ն էիք մանուկ ժամանակ, ի՞նչ չարաճճիություններ էիք անում: Իսկ դպրոցական եւ ուսանողական տարիներին «ռազբոյնիկ» եղե՞լ եք, թե՞ ոչ, աղջկա համար մղվող կռիվներին մասնակցե՞լ եք, կհիշեք մեկ դրվագ:
-Ձեր հարցին չեմ կարող բացասական պատասխան տալ, այլապես կստեմ, սակայն չեմ էլ մանրամասնեցնի, քանի որ տղաս այլևս իմ դիտողություններին լուրջ հակափաստարկներ կունենա։

Ի՞նչ եք կարծում` գեղեցկությունը կփրկի աշխարհը:
-Երևի թե կփրկի, քանի որ շատ իմաստուններ ևս եղել են այդ կարծիքին։

Ձեր կարգախոսը։
-Ապրել այնպես, որ երբևէ արածներիդ համար զղջալու կամ ամաչելու պատճառ չունենաս։

Ինչի՞ց եք վախենում՝վեթինգից, թե մթությունից։
-Կզարմանաք, բայց ո՛չ դրանցից, և ո՛չ էլ որևէ այլ բանից։ Իսկ ավելի լուրջ՝ վախենում եմ միայն հարազատ մարդկանց կորցնելու վտանգից։

Զոքանչի անունով գույք ունե՞ք գրանցած։
-Այդչափ «բախտավոր» չեմ։

Ու՞մ հանդեպ եք ձեզ մեղավոր զգում:
-Եղբորս, ով իմ փոխարեն հայրական ապտակ ստացավ ու արդեն 40 տարուց ավելի հատուցման որևէ տարբերակ այդպես էլ չի ընդունում։

Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած։
-Կարծում եմ՝ յուրաքանչյուրի հաջողության գաղտնիքը, եթե խոսքը չի վերաբերում առանձին «պատահականությունների», աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու ժամանակավոր անհաջողությունները հաղթահարելու ունակության մեջ է։

Ե՞րբ եք ստում:
-Ամեն անգամ, երբ ընտանիքիս անդամներին խոստանում եմ, որ առաջիկա հանգստյան օրերն իրենց հետ եմ անցկացնելու, բայց անցկացնում եմ աշխատանքի վայրում։

Ի՞նչն է ձեզ զայրացնում:
-Աշխատում եմ նյարդերս խնայել։

Փողը, հարստությունը, պաշտոնները երբեւէ ձեր մեջ որեւէ բան փոխե՞լ են, ազդե՞լ են ձեր վրա:
-Դրանց միաժամանակյա համընկնում ինձ մոտ չի եղել, ուստի այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Իսկ ավելի լուրջ՝ դատավորի պաշտոնն այնպիսին է, որ պահանջում է նաև մերժել կարողանալու մեծ ունակություն, բացի այդ, դատավորը հաճախ է ստիպված լինում իր շփումները սահմանափակել կամ չհայտնվել այնպիսի տեղերում, որտեղ հայտնվելու պատճառ չէր ունենա, եթե չլիներ դատավորի կարգավիճակում։ Մի խոսքով, ինչպես ասում էր մեր վաստակաշատ իրավաբաններից մեկը. «Դատավորը լոգարանում էլ է դատավոր»։ Իսկ այդ ամենը, բնականաբար, դատավորի առաքելությունը բավարար չափով չպատկերացնող անձանց շրջանում ողջամտորեն կարող է կարծիք ձևավորել, որ պաշտոնը փոխել է մարդուն։

Հայաստանի պատմության մեջ սիրելի քաղաքական գործիչը ո՞վ է:
-«Սիրելի քաղաքական գործիչ» եզրույթն այդքան էլ տեղին չէ, բայց ի թիվս այլոց, բարձր եմ գնահատում պետական գործիչ Արամ Մանուկյանի ռազմա-քաղաքական գործունեությունը։

20-21-րդ դարի հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:
-Վիկտոր Համբարձումյանի։

Ձեր կյանքի ամենամեծ սխալը:
-Կարծում եմ, որ գործած սխալները գնահատելու ճիշտ ժամանակը կյանքի մայրամուտն է, իսկ ես հուսով եմ, որ դրան դեռևս չեմ հասել։ Այս պահին կարող եմ միայն ասել, որ չափելի սխալներ դեռևս չեմ գործել։

Ձեր վատագույն սովորությունը:
-Ծխելը։

Վերջին լսած անեկդոտներից կպատմե՞ք:
-Դատավորի էթիկայի կանոնները կխախտեմ, ուստի կներեք, բայց չեմ պատմի։

Գուշակների երբեւէ այցելե՞լ եք:
-Ժամանակ չեմ ունեցել։

Ի՞նչ վտանգներ եք կյանքում զգացել եւ հաղթահարել:
-Այդպիսիք եղել են, բայց դրանց մասին չեմ ցանկանում խոսել։

Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում:
-Բոլորի։

Լուսանկարներ, հիշողություններ:
-Դրանք բազմաթիվ են ու բազմաբնույթ, այդ թվում՝ արժեքավոր կամ ոչ այդքան, և' լավը, և' վատը, ինչպես բոլոր սովորական մարդկանց մոտ։

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:
-Բարեբախտաբար դեռևս ոչ ոք։

Հուսահատության պահերը ո՞նց եք հաղթահարում:
-Աշխատում եմ չհուսահատվել։

Ինչ-որ սկզբունքներ, որոնց ստիպված եք եղել դավաճանել։
-Այդպիսի դեպք չեմ հիշում։

Պատրաստում ենք երջանկություն: Ձեր բաղադրատոմսը:
-Ամուր ընտանիք, իրավահպատակ ու բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիներով հզոր հայրենիք։

Ամենաուրախ եւ ամենատխուր օրը։
-Ամենաուրախները համընկնում են երեխաներիս ծննդյան օրերին, իսկ ամենատխուրները չեմ ցանկանում վերհիշել։

Ինչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին...
-Փառասիրության ու անպատժելիության զգացումի հանգեցնող մոլուցքները։

Ձեր խենթություններից:
-Կստեմ, եթե ասեմ, որ հատկապես դպրոցական և ուսանողական տարիներին այդպիսիք չեն եղել, բայց շատ չեմ անկեղծանա, դարձյալ որպեսզի տղաս շարունակի իր այդօրինակ վարքագծի վերաբերյալ իմ դիտողությունները լուրջ ընդունել։

Ու՞մ կցանկանայիք նմանվել:
-Հորս։

Աշխարհի ամենալավ մարդը ո՞վ է:
-Մայրս։

Կենդանիներ սիրո՞ւմ եք եւ ի՞նչ կենդանու եք ձեզ նմանեցնում:
-Կենդանիներ շատ եմ սիրում, բայց երբեք չեմ փորձել համեմատվել որևէ մեկի հետ, և ընդհանրապես այդ հարցն այնքան էլ կոռեկտ չեմ համարում։

Ի՞նչ է ընտանիքը ձեզ համար:
-Անգերազանցելի արժեք։

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:
-Աշխատանքին առողջությանս հանդեպ գերակայություն տալու։

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել:
-Դատավորի կարգավիճակը պահանջում է զսպվածություն և հաճախ թույլ չի տալիս ասելու այն, ինչ մտածում ես, իսկ քանի որ իմ կարգավիճակը դեռևս չի փոխվել, ասելու ցանկությունս այս անգամ ևս կզսպեմ։

Ի՞նչ հոգսեր ունեք:
-Էության մեջ նույնը, ինչ ունի մեր երկրի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը։

Ո՞ր մոլախաղում եք անպարտելի:
-Մոլեխաղերի երկրպագու չեմ, երբեմն առիթ է լինում մտերիմներիս հետ նարդի կամ շախմատ խաղալու, որի արդյունքներից դժգոհողը սովորաբար ես չեմ լինում։

Ձմեռ պապ, թե Ձյունանուշ...։
-Երկուսն էլ։

Ամանորյա սեղանի ուտեստներից ո՞րն եք դուք պատրաստում, օրինակ՝ խոզի բուդը, կամ նախապատրաստական աշխատանքներին ինչքանո՞վ եք մասնակցում...։
-Այդ հարցում անձեռնհաս եմ, ուստի չեմ միջամտում բանիմացների գործերին, և կարծում եմ, որ վերջիններս ըմբռնումով են մոտենում ու դրանից ավելի քիչ են տուժում։

Ամանորյա սեղանի կենացները, պարտադիր ո՞ւմ շնորհավորանքի խոսքն եք լսում։
-Կենացները հիմնականում լինում են ավանդական, իսկ յուրահատուկ կենացի հեղինակն անպայման մրցանակ է ստանում, որպիսի բախտ դեռևս ինձ չի վիճակվել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե պարտադիր ում շնորհավորանքի խոսքն եմ լսում, ապա լսում եմ բոլոր նրանց, ում խոսքն այդ պահին ինձ հասու է լինում, և եթե ի վիճակի եմ լինում լսելու։

Ձեր տարած «բոնբոնեռկան» Ձեր տուն հետ չի՞ եկել...։
-Ուշադրություն չեմ դարձրել։

Զանգ ԲԴԽ-ից...։
-Չեմ ստացել, բայց կարծում եմ, որ մի օր կստանամ ու զանգահարողը կհարցնի. «Ձեր գերծանրաբեռնվածությունն արդյոք ազդեցություն չի ունենում Ձեր առողջության կամ արդարադատության որակի վրա»։

Ամենաբարդ գործը, որ քննել եք, ինչպես եք հաղթահարել նիստերի ժամանակ անելանելի վիճակները։
-Յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկություններն ու բարդությունը, սակայն դատավորի առաքելությունը հենց կայանում է իր իրավասության սահմաններում ցանկացած, այդ թվում նաև՝ անելանելի թվացող իրավիճակներով զուգորդվող խնդիրներ լուծելու մեջ։ Կարծում եմ՝ ասվածը ներառում է նաև Ձեր հարցի սպառիչ պատասխանը։

Խորհրդակցական սենյակում։

-Այդտեղ է ավարտվում դատավորի առաքելության ամենապատասխանատու փուլը, որը որոշ դեպքերում ուղեկցվում է նաև դատավորի սպիտակ մազերի քանակի ավելացմամբ։

Հարց շարքի հաջորդ մասնակցին։
-Փորձառու իրավաբանի համար դատավորի աշխատանքի հետ անհամեմատելի քիչ պատասխանատվությամբ և մի քանի անգամ ավել վարձատրվող աշխատանքների առկայության պայմաններում Ձեզ ի՞նչն է մոտիվացնում նախապատվությունը տալ դատավորի աշխատանքին։

Շարքի նախորդ մասնակիցը՝ Գոռ Թորոսյանը Ձեզ հարցնում է՝ Դո՞ւք էլ զանգերին չեք պատասխանում։
-Երբ ժամանակ եմ ունենում, պատասխանում եմ։


Շարքը՝ Ինգա Մարտինյանի

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™