ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս շաբաթ խոսել ենք վիրտուալ սեքսի, դրա ազդեցության մասն։
Վիրտուալ սեքսն ու դրա դրական կողմերը
Այսօր ինտերնետի հասանելիության աճին զուգահեռ մեծանում է նաև վիրտուալ սեքսի տարածվածությունը աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում նաև Հայաստանում։
Վիրտուալ սեքսի ամենատարածված եղանակներից է ձայնային հաղորդակցումը,
նամակագրությունը և պոռնոգրաֆիկ տեսահոլովակների դիտումը։ Վիրտուալ սեքսը, ժամանակ առ ժամանակ կարող է օրգանիզմի վրա թողնել դրական ազդեցություն, հատկապես եթե նշված ժամանակահատվածում չկա զուգընկեր, կամ հեռավորությունը շատ է միասին լինելու համար։ Վիրտուալ սեքսն էլ որպես կանոն ավարտվում է հաճելի զգացողություններով, որոնք թուլացնում են լարվածությունը ու սեռական էներգիան նվազում է։
Վիրտուալ սեքսի բացասական ազդեցությունը
Ըստ որոշ հետազոտությունների տղամարդիկ ավելի հաճախ են զբաղվում վիրտուալ սեքսով քան կանայք։ Սակայն վիրտուալ սեքսի մշտապես բնույթը կարող է լրջորեն վտանգել անձի սեռական առողջությունը։ Վիրտուալ սեքսից կախվածություն ձեռք բերած անհատը կարող է չունենալ հետաքրքրություն սեռական կյանք ունենալու, կամ կորցնի հետաքրքրությունը հենց իր սեռական զուգընկերոջ նկատմամբ։ Երբեմն կլինիկայում մենք նաև հանդիպում ենք դեպքերի, երբ սեռական «հարաբերությունը» վիրտուալ դաշտում հիանալի է, սակայն երբ հերթը հասնում է իրական հարաբերությանը, ոչինչ չի ստացվում։ Վիրտուալ սեքսից կախվածությունը կարող է բերել սեռական բոլոր բաղադրիչների ախտահարմանը՝ սեռական ցանկություն, էրեկցիա, գրգռում, օրգազմ և այլն։ Երբեմն այնքան են տարվում նշվածով, որ հասարակությունից մեկուսանալով առավոտից երեկո համակարգչի դիմաց նստած հոլովակներ են փնտրում։ Ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ սեռական կյանքի մասին ունենում են ոչ ռեալ պատկերացումներ, որոնք բնականաբար չեն արդարանում իրական ակտի ժամանակ։ Նույն հոլովակներում չափից ավել ուռճեցված տեսարանները, ձայները, օրգազմի տեսարանները գրեթե իրականության հետ ոչ մի կապ չունեն, այլ այն նկարում են հատուկ էֆֆեկտներով, պատրաստված մասնագետների կողմից։
Ինչպես ազատվել կախվածությունից
Ցանկացած կախվածության, այդ թվում վիրտուալ սեքս կախվածության դեպքում պետք է դիմել նեղ մասնագիտական օգնություն ստանալու համար։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ 6 ամիս վիրտ սեքսի բացակայության արդյունքում մարդը կարող է ազատվել կախվածությունից։
21-րդ դարում պետք է առավել ուշադիր լինել երեխաների նկատմամբ, կոդավորելով երեխաների համար չնախատեսված էջերը, քանի որ վիրտ սեքսը տարածված է նաև դպրոցահասակների շրջանում։

