Փաշինյանը Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ չի հանդիպելու, նրանք նամակով դիմել են վարչապետին
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում։ Միլանում կայացած հանդիպումներից և միջոցառումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ժամանել է Հռոմ:
Սակայն Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչները տեղյակ չեն եղել Փաշինյանի այցի մասին և նրանց հետ հանդիպում նախատեսված չի եղել։
ArmDaily.am-ն արդեն գրել էր, որ համայնքի ներկայացուցիչներին այդ հանգամանքը զայրացրել է, քանի որ նրանք բազմաթիվ հարցեր ունեին Փաշինյանին ուղղելու։ Հավանաբար նման հանդիպում չկազմակերպելու պատճառն այն է, որ Հռոմի հայ համայնքը, ինչպես հայտնի է, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ ոչ լավ հարաբերությունների մեջ է և նրանց հետ հանդիպումը կարող էր անկանխատեսելի լինել դեսպանի համար, ինչից էլ վերջինս խուսափել է, քանի որ վստահ է եղել, որ իրենից բողոքներ և դժգոհություններ լինելու են։
Իտալիայում հայ համայնքը նամակով դիմել է վարչապետին, նշելով, որ Հռոմի Սուրբ Նիկողաայոս եկեղեցի կատարած այցի ժամանակ վարչապետի այն հարցին, թե արդյոք Հռոմում հայ համայնք կա, տրվել է կեղծ պատասխան։
Նամակը՝ ստորև