Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը իր տնօրենների խորհրդի անդամ է նշանակել Իսիդորո Լուչիոլային
Միջազգային խճանկար
2019թ. հոկտեմբերի 16֊ին իտալական հանրահայտ «Միլանո Ֆինանզա» օրաթերթն անդրադարձ է կատարել Իսիդորո Լուչիոլայի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ նշանակվելուն.
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը իր տնօրենների խորհրդի անդամ է նշանակել Իսիդորո Լուչիոլային։
Հայաստանի Հանրապետության նորաստեղծ պետական ներդրումային ֆոնդը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ, ANIF), հայտարարել է Իսիդորո Լուչիոլային՝ իր տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ այս նշանակումը հաջորդել է Ֆրանսիայի նախկին վարչապետ՝ Դոմինիկ դը Վիլպենի նշանակմանը, ով իր պաշտոնը ստանձնել էր հուլիսին: ANIF- ի գլխավոր տնօրեն պարոն Դավիթ Փափազյանն ընդգծեց, որ այս առանցքային նշանակումները մեծապես կնպաստեն Հայաստանի և եվրոպական երկու
երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և օգտակար կլինենմիջազգային ասպարեզումունեցած լայն իրավասություններով: Նույն չափանիշներով կընտրվեն նաև ANIF- ի տնօրենների խորհրդի ապագա անդամները:
ANIF- ը նպատակ ունի 5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով համաֆինանսավորմամբ Հայաստանում նոր նախագծեր մշակել՝ երկրում
ստեղծելով ավելի քան 110 հազար նոր աշխատատեղ:
Էներգետիկ ենթակառուցվածքների թեմայի շրջանակներում Ֆոնդն արդեն երկխոսության
մեջ է Էնելի և Տեռնայի հետ, իսկ ֆինանսական ծառայությունների մասով` Իտալական Փոստի (Poste Italiane)- ի հետ: Ավելին, Իտալիայի և Հայաստանի միջև առաջին գործարար համաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 21-ին Միլանում, Մեդիոբանկայում, ՀՀ վարչապետի ներկայությամբ և ի թիվս այլոց, նպատակն կունենա խթանելու համատեղ նախաձեռնությունները ՏՏ, ագրոարդյունաբերության, քաղաքային տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներում:
Հայաստանը Կովկասի տարածաշրջանում մեծ պատմություն ունեցող երկիր է, և առաջինն աշխարհում, ով ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայ համայնքը, որը շատ համախմբված է և, ընդհանուր առմամբ, հարուստ ու ազդեցիկ, շատ մեծ է և ունի ավելի քան 12 միլիոն բնակչություն, որից միայն 3 միլիոնն է բնակվում պետության սահմաններում: ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկիրն անցյալ տարի խաղաղ ճանապարհով անցավ լուրջ քաղաքական փոփոխությունների շրջան և այժմ շարունակում է
կատարելագործվել տնտեսության յուրաքանչյուր հատվածում: Երկրի ՀՆԱ-ն կազմում է 12,5 միլիարդ դոլար, ինչն ավելի բարձր է նախորդ տարվա համեմատ 5,5% -ով, ունի 2.5 տոկոս գնաճ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնադիր անդամ է, իսկ նշված միությունում վերացված են անդամ երկրների միջև մաքսային արգելքները (ավելի քան 180 միլիոն սպառողների շուկա): ԵՏՄ-ն այսօր ներկայացնում է համաշխարհային տնտեսության նոր կարևոր միավոր, որը քաղաքական մակարդակում
ռազմավարական դիրք ունի Եվրոպայի և Ասիայի միջև: Հայաստանը նաև ունի ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ և ավելի քան 40 երկկողմ առևտրային համաձայնագրեր (ներառյալ՝ ԱՄՆ֊ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ասիայի և Պարսից ծոցի երկրների հետ): Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի հետ ռազմավարական հարաբերությունները և աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում են
«անվտանգ ապաստարան» կապիտալի հոսքերի (ֆինանսական հատվածը տարածքի առավել զարգացածն է ՝ երկրում առկա տարբեր միջազգային բանկերի առկայությամբ) և ներդրումների համար ( ապավինելով տեղեկատվական տեխնոլոգիաներում և նոր տեխնոլոգիաներում մեծ հմտություններով աշխատուժին):
Միլանո Ֆինանզա, Շաբաթ, 16 նոյեմբերի 2019 թ.: