Ովքե՞ր են Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Դավիթ Տոնոյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Պաշտպանության նախարար Դավթի Տոնոյանի աշխատակազմը։
Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին։
Տոնոյանը ունի 2 տեղակալ՝ Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը։
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարը Գառնիկ Հայրապետյանն է։
ՊՆ-ն ներառում է 8 վարչություն։
ՀՀ ՊՆ-ում գործում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով։
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը Ալեքսանդր Ավետիսյանն է։
Իսկ ռազմական ոստիկանության պետը Արթուր Բաղդասարյանն է։
Շուտով ՊՆ աշխատակազմը կհամալրվի նոր կառույցով: Ինչպես հայտնել ենք, գլխավոր ռազմական տեսուչի ինստիտուտը լուծարվում է, փոխարենը ՊՆ-ում ստեղծվում է ռազմական վերահսկողական ծառայություն։ Չի բացառվում, որ նոր կառույցի ղեկավարի և տեղակալների պաշտոններում նշանակվեն այսօր աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները: