Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Խորհրդարանական ընդդիմության «մաստեր-կլասը»՝ օր ու արեւ չտալ իշխանություններին Ալեն Սիմոնյանն ընտրվեց ԱԺ նախագահ Այս խորհրդարանում գործ ունենք չպայմանավորվող ընդդիմության հետ, ինչը նախկինում չի եղել․ Արմեն Բադալյանը՝ 8-րդ գումարման խորհրդարանի որակի և տևողության մասին Մենք կշարունակենք աշխատել, նույնիսկ եթե ընդդիմությունը բոյկոտի ԱԺ աշխատանքները․ Ռուստամ Բաքոյան Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղությամբ իր աշխատանքներն ու գործողությունները. Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստը՝ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ական նախկին պատգամավորները թոք-շոո՞ւ են վարելու․ Ինչու է Իվետա Տոնոյանը հեռացել «Կենտրոն» Հ/Ը-ից Արման Անտոնյանի մոտ վիճակը սկսում է կայունանալ, կյանքին սպառնացող հարվածներ են եղել, ավագանու անդամի հայրը նույնպես տուժել է. Սիփան Ասատրյան Բոլորիս հուզում է, որ ադրբեջանական կողմից տեսնում ենք գործողություններ, որոնց չենք կարող տալ ողջամիտ բացատրություններ․ Գուրգեն Արսենյան Քաղաքականության մեջ չկան ընկերներ, բարեկամներ. Վանեցյանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին Տարակուսելին այն է, որ այդ տեղաշարժի սահմանափակումը հատկապես վերաբերում է իշխանական խմբակցության մատույցներին․ Թագուհի Թովմասյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ապօրինություններ՝ էներգետիկ ոլորտում․ Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին

Իրավական

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։

Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից:

Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ էլեկտրաանվտանգությանը վերաբերող խնդիրները գույքագրելու, անվտանգության գոտիներում ընթացող ապօրինի շինությունների կառուցումը կանխելու նպատակով։ Լոռու մարզում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են կատարել մարզի վարչական տարածքում գտնվող յոթ համայնքներում: Արդյունքում, պարզվել է, որ, մասնավորապես, Ստեփանավան համայնքում էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված է 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Ավելին, որոշ դեպքում, առանց խախտումները վերացնելու, ՏԻՄ-երի կողմից իրականացվել են այդ գոտիներում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ:

Պարզվել է, որ օդային գծի անվտանգության գոտիների խախտումը հնարավոր է վերացնել նաև առանց շինությունն ապամոնտաժելու, ինչի համար անհրաժեշտ է այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինել էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում ապահովել:

«ՀԷՑ» ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1102-Ն որոշումը, օդային գծերի անվտանգության գոտիների խախտումը պետք է վերացվի թույլտվություն տված ՏԻՄ-ի և/կամ խախտում կատարած անձի սեփական միջոցների հաշվին՝ վերջինիս ցանկությամբ։

Նկատի ունենալով, որ մարզի համայնքներում հայտնաբերված էլէներգիայի օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից տևականորեն միջոցառումներ չեն ձեռնարկվել և արդյունքում չեն չեզոքացվել այդ խախտումների պատճառով նշված գոտիներում բնակվող մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին սպառնացող վտանգները՝ մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետին: Դատախազն առաջարկել է ՏԻՄ-երին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողության շրջանակներում միջոցներ ձեռնարկել նրանց կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու և այս ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության դեպքում՝ համայնքի ավագանուն և ղեկավարին առաջարկել վերացնել կամ փոփոխել դրանք։

Միջնորդագրով մարզի դատախազը նաև առաջարկել է դիտարկել մարզպետարանի իրավասության շրջանակում, ՏԻՄ-երի և ՀԷՑ-ի միջև համագործակցություն ապահովելով, այդ գոտիներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, էլեկտրաէներգիայի օդային գծերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։

Խորհրդարանական ուժերն առաջադրեցին ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ստացվել է 12 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Ընդդիմությունը կվիճարկի ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում
ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
Այս փուլում որոշում եմ կայացրել զերծ մնալ որևէ գործում մասնակցություն ունենալուց․ Սոֆյա Հովսեփյան
Օրվա աստղագուշակ
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա (լուսանկարներ)
«Ժողովուրդ».ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
«Հրապարակ». Շապիկներ՝ ի պաշտպանություն բանտարկյալների
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
Լույս չի լինի
Արժանապատվությունը խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում.ՄԻՊ
Իմ դեմքը, երբ իմացա «ապօրինի գույք փնտրողների» «խիստ գաղտնի» «լայնամասշտաբ գործողությունների պլանի» մասին. Ռուզաննա Խաչատրյան
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ
Վթարային ջրանջատում Աջափնյակում
Վահան Քերոբյանը գործարարներին է ներկայացրել կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը
Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ
«Բոլոր առողջ ուժերին կոչ եմ անում պատրաստ լինել պաշտպանել Հայաստանը». Արման Բաբաջանյան
ՊԵԿ տեսուչները խոշոր կաշառք են պահանջել ՀԴՄ կտրոն չտալն անտեսելու համար
Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան
Մահացել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը
Քննվել է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը
Այսօր ավարտում եմ պաշտոնավարումս ՀՀ փոխվարչապետի մամուլի քարտուղարի կարգավիճակում․ Նժդեհ Հովսեփյան
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Վրաստան
ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ
Զարուհի Բաթոյանը հատուկ շնորհակալություն է հայտնում Տիգրան Ավինյանին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
Կազմված նախընտրական ցուցակի դեպքում ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր․ Տիգրան Ավինյան
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
Պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռու և Շիրակի մարզերում․ ոստիկանություն
Ադրբեջանը Երասխ և Կութ գյուղերի հատվածներում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ինչ կենսագրություն ունի ԱԺ նորընտիր նախագահը
Ռուստամ Բադասյանը հետ է կանչվել արձակուրդից
Ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
8-րդ գումարման խորհրդարանը սկսում է աշխատանքը, Փաշինյանը կրկին վարչապետ է. օգոստոսի 2-ն ամփոփ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանավորման դեմ մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Տիգրան Սահակյանը շատ պատահական մակագրել է ինքն իրեն. փաստաբան
1-ին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք
Հակոբ Սիմիդյանը նշանակվեց վարչապետի խորհրդական
Պետությունը նոր վարկային քաղաքականություն է սկսում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™