Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Կոտայքի ՋՕԸ-ում. ոստիկանությունից պարզաբանում են
Իրավական
Երեկ գրել էինք, որ ArmDaily.am-ի տեղեկություններով Կոտայք ՋՕԸ-ում միջադեպ է տեղի ունեցել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի ժ/պ, ով վերջինիս մտերիմն է, սակայն գյուղացիների կողմից դիմադրության է արժանացել, ծեծկռտուք է սկսվել, ինչն ավարտվել է դանակահարությամբ։
Նոյեմբերի 12-ին լրատվական կայքերից մեկը «Մարզպետի թեկնածուի պատճառով դանակահարություն Կոտայքի ՋՕԸ-ում» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում նշվում է, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ։
Պարզաբանենք, որ նոյեմբերի 12-ին կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում։ Հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանություն տեղեկություն չի փոխանցվել ո'չ որևէ բուժհաստատությունից, ո'չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով։