Ովքե՞ր են ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները. Արայիկ Հարությունյանի աշխատակազմը
Աշխատակազմ
2018թ-ին իշխանափոխությունից հետո ԿԳ նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը, իսկ կառուցվածքային փոփոխություններից հետո, որի արդյունքում մի քանի նախարարություններ միավորվեց, Արայիկ Հարությունյանը 2019թ-ի հունիսի 1-ին նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին։
ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ունի 6 տեղակալ՝ Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը, Արևիկ Անափիոսյանը, Արայիկ Խզմալյանը, Նարինե Խաչատուրյանը և Գևորգ Լոռեցյանը։
Նախարարության գլխավոր քարտուղարը Նաիրի Հարությունյանն է։
Նախարարն ունի 4 խորհրդական՝ Նարեկ Արաքսման-Մանուկյանը, Գոհար Մամիկոնյանը (նախարարի խորհրդական, ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու), Արթուր Ռազմիկի Հովսեփյանը և Ռոման Գագիկի Մուրադյանը (հասարակական հիմունքներով)։
Եվ 3 օգնական՝ Դավիթ Հրանտի Դանիելյանը, Անի Արթուրի Առստամյանը և Արման Գևորգի Անդրիկյանը։
Իսկ մամուլի քարտուղարը Անժելա Հովհաննեսի Կժդրյանն է։
Նախարարությունն իր մեջ ներառում է 20 վարչություն, 3 կոմիտե և 2 բաժին։